ivy-ի խոսքերից
Նախորդ գրառման մեջ «կոչում» եզրն օգտագործեցի, մտքովս անցավ նայել, թե Ակումբում կոչման հետ կապված թեմա կա, թե չէ։
Մենակ սա գտա։
Դե որ գտել եմ, ձեռի հետ էլ պատասխանեմ հարցերին։
1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
Մոդերավորելը։ Ու բազմիցս արել եմ։ Գիշերները մեկ-մեկ արթնանում եմ պատահաբար, ձեռքս գցում հեռախոսին, տեսնում՝ օրագրեր բաժնում էլի մեջբերումներ են արել, մեջբերածները տեղափոխում եմ համապատասխան թեմա։ Ու էդ ամբողջը՝ կիսափակ աչքերով, ինչի արդյունքում թեման երբեմն փակում եմ անզգույշ քլիքերով, հետո առավոտյան հայտնաբերում եմ ու վերաբացում։
2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
Սթրիթ-ֆուդի փոքր կետ կբացեի ու իմ մոգոնած ուտելիքները կսարքեի։ Գուցե նաև անտուն ու սոված մարդկանց համար տաք ուտելիքի կետ բացեի։ Բայց ոնց որ թե պատասխանս հարցի մեջ ներառված ինֆորմացիային հակասում է․ եթե էդպիսի հասարակություն լիներ, սոված մարդիկ չէին լինի։
Ամեն դեպքում, կարծում եմ՝ կուզեի ուտելիքի հետ կապված ինչ-որ բանով զբաղվել՝ առանց մեծ ամբիցիաների։
3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
Ակումբն ու իր հետ կապված ամեն ինչը՝ քննարկումները, կռիվները, սիրաքստիկները, ինտրիգները, գաղտնիքները, հանդիպումները ու մնացած ամեն-ամեն ինչը։
Ու մեկ էլ ճամփորդություններս։ Իմ կյանքի լավագույն պահերի մեծ մասը ճամփաների հետ են կապված։
Էջանիշներ