Ասում են՝ էս հարցերն ինքդ քեզ տալով` կարելի է որոշել, թե որն է քո կոչումը կյանքում, այսինքն՝ ինչով ճիշտ կլիներ, որ զբաղվեիր, ինչն է հենց քոնը։
Խիստ ցանկալի է, որ գրառում անողներն ուղղակի պատասխանեն հարցերին, ու թեման չվերածվի հարցերի հաջող կամ անհաջող լինելու վերաբերյալ քննարկման։
Ենթադրվում է, որ տվյալ երեք հարցերի պատասխանները պիտի մոտավորապես նույնը լինեն ու հաստատեն ձեր կոչումը կյանքում։ Բայց չի բացառվում, որ տարբեր լինեն, համենայնդեպս, դուք պատասխանեք ինչպես որ կա։ Նույնիսկ եթե համարեք, որ անիմաստ բան է, ամեն դեպքում ուրիշների համար հաստատ հետաքրքիր կլինի կարդալը ։
Հարցերը.
1. Ի՞նչն է, որ եթե գիշերվա կեսին ձեզ արթնացնեին ու առաջարկեին անել, վեր կկենայիք ու հավեսով կանեիք։
2. Պատկերացրեք, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչն անվճար հասանելի է (սնունդ, հագուստ և այլն), ու ապրուստ վաստակելու համար աշխատելու կարիք չունեք։ Նման պայմաններում ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել, այսինքն՝ զուտ հաճույքի համար։
3. Պատկերացրեք, որ ֆիլմի պես նայում եք ձեր անցած կյանքը։ Ի՞նչն է, առանց որի ձեր կյանքը դատարկ ու անհետաքրքիր կլիներ։
Էջանիշներ