Վեճերում ինձ ու զուգընկերոջս համար լավ գործող երկու կետ էլ ավելացնեմ․
1․ Մնալ միայն տվյալ թեմայի մեջ՝ առանց հին մեռելներ արթնացնելու։ Կենտրոնանալ մենակ տվյալ հարցի վրա՝ հիմա ու էստեղ։ Անցյալի թեմաներին չանդարադառնալն էլ է ահագին օգնում՝ մեղադրանքներից հեռու մնալ։
2․ Էդ օրվա վեճը լուծել ու ավարտել էդ օրվա մեջ։ Հաջորդ օր հետներս ոչ մի բան չենք տանում։ Սրա արդյունքում հին մեռելներ ոչ էլ թե հավաքվում են։
Ու էնպես չի, որ ես ամբողջ կյանքս էսպիսի հրաշալի հարաբերություններ եմ ունեցել, ընդհակառակը, ես լիքը դիսֆունկցիոնալ ու անառողջ հարաբերությունների միջով եմ անցել, ու սա կյանքումս առաջին անգամ է, որ արդեն մի քանի տարի ձգվող ներդաշնակ հարաբերությունների մեջ եմ՝ որևէ տոքսիկ էլեմենտից բացարձակ զուրկ։
Հավատում եմ, որ լիքը մարդկանց մոտ ներդաշնակությունը հենց առաջին անգամից էլ ստացվում է, իսկ դե որոշ մարդիկ էլ երևի թե պիտի դժոխքի դարպասներով անցնեն ու հետ գան, որ պատրաստ լինեն առողջ հարաբերություններ կառուցելու։
Էջանիշներ