User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Հին հարաբերություններում ծագող խնդիրներ

  1. #16
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ դա էլ ա որոշելով: Համենայնդեպս, ես ինքս ինձ դեռ մինչև հիմա չեմ հիշում, որ առանց որոշելու սիրահարվեմ:
    Դու դեմք ես Անկեղծ, առաջին անգամ եմ տենց բան լսում: Կամ սիրահարվելու տակ տարբեր բաներ ենք հասկանում:

  2. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու դեմք ես Անկեղծ, առաջին անգամ եմ տենց բան լսում: Կամ սիրահարվելու տակ տարբեր բաներ ենք հասկանում:
    Ինձ թվում ա՝ բոլորն էլ որոշելով են անում, ուղղակի տեղյակի չեն դրանից: Այ մի հատ ուրիշ կետ կա, որ անցնում ես, դրանից հետո կառավարելը դժվար ա, բայց էն սկզբնական սիրահարվելու վիճակները լրիվ կառավարելի են:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nihil (23.10.2015), Ուլուանա (24.10.2015)

  4. #18
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ բոլորն էլ որոշելով են անում, ուղղակի տեղյակի չեն դրանից: Այ մի հատ ուրիշ կետ կա, որ անցնում ես, դրանից հետո կառավարելը դժվար ա, բայց էն սկզբնական սիրահարվելու վիճակները լրիվ կառավարելի են:
    Իմ կարծիքով ճիշտ հակառակը: Սկզբնական շրջանում մարդուն թվում է, թե ինքը կառավարում է, բայց դա այդպես չէ: Չես էլ նկատի, թե ոնց էդ կետը կանցնես: Չանցնելու ձևը կամ բացառիկ կամքի ուժն է, կամ տաբուները: Միջին ստատիստիկ մարդը բավարար կամքի ուժ չունի:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (08.11.2015)

  6. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ճիշտ հակառակը: Սկզբնական շրջանում մարդուն թվում է, թե ինքը կառավարում է, բայց դա այդպես չէ: Չես էլ նկատի, թե ոնց էդ կետը կանցնես: Չանցնելու ձևը կամ բացառիկ կամքի ուժն է, կամ տաբուները: Միջին ստատիստիկ մարդը բավարար կամքի ուժ չունի:
    Ասում եմ` չեմ հիշում տենց դեպք, որ սկզբնական շրջանում չկարողանամ կառավարեմ:

  7. #20
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես տերմինները թարգմանելուց վախենում եմ էնպես որ ներող էսպես ներկայացնեմ բայց կփորձեմ կարճ ու պարզ։ Իհարկե էս տեսությունը(Interdependency theory) ամելի լայն ա ու լիքը կողմեր ունի։
    Պարզվում ա որ մենք սարսափելի ագահ ենք, ժլատ ես կասեի ու էգոիստ երբ հարցը հասնում ա նրան(արդեն հին հարաբերություններում) թե լավ տես ես էս ունեմ էն ունեմ, ես քեզ էս եմ տալիս էն եմ տալիս բա լավ դու ինձ ինչ ես տալս թե՞ դու միայն պահանջում ես, ու կռիվը գնա՜ց։ Ես զիջում եմ դու չէ, ես տանում եմ դու ինձ հաշվի չես առնում չես գնահատում և այլն և այլն։ Ուզում ա ասի ես ավելի «լավն» եմ քան դու, կամ(և) քեզնից լավերը կան ուրեմն ես գնում եմ նրա մոտ ով ինձ կտա էն ինչ դու չես տալիս կամ կգնահատի էդ ամենը։ Նաև էն դեպքը երբ ասում ա, դու ինչ չես հերիքում չես բավարարում ուստի ես գնում եմ նրա մոտ ով էդ ամենը ապահովում ա ևան։
    Որեմն մարդիկ նստել ու անձնային հարաբերությունները համեմատել էն տնտեսական հարաբերությունների հետ ըստ որի․ իմ եկամուտնտերը և ներդրումները ուղիղ համեմատական են իմ զույգի եկամուտներին և ներդրումներին։



    Բայց ինչպես ա մարդը «հաշվում» էս ամենը։ Շատ պարզ, ի դեպ։ նա իր ներկայի արդնունքը(Outcomes), որը նրա եկամուտների ու ծախսերի տարբերությունն ա համեմատում ա նրա հետ, թե արդյո՞ք ինքը դրան արժանիա թե ոչ։ Ինքը արժանի՞ ա նրան ինչ ունի։ Իր արժեքն էլ(CL(Comparisson Level)) հիմնվում ա իր նախկին փորձի, ինքնագնահատականի վրա։



    էս ամենի արդյունքում էլ ենթադրվում ա թե նա ինչքանով ա իր հարաբերություններից բավարարված կամ չբավարարված։



    Էսքանը լավ մի տեսակ դե բնական ա բայց պարզվում ա հարաբերույուններից բավարարված կամ չբավարարված լինելը հերիք չի։ Մարդիկ վատն են ախր։ Գալիս ա պահ երբ, մարդը մտածում ա, որ ճիշտ ա սա լավ ա, բայց ամեն ինչ կարող ա ավելի լավ լինել, կամ կարելի է ունենալ ավելի «լավ» զույգ։ Սա էն դեպքում երբ նա տեսնում ա, որ կա մի ուրիշ ալտերնատիվ տարբերակ(CLAlt) որին նա կարող է հասնել կամ չի կարող։



    Էս ամանեից ելնելով տարբերում են հարաբերությունների չորս տեսակ, կախված ներկայի արդյունքից, ալտերնատիվներից ու ցակնություններից ։ Եթե մարդը արդեն իր համար ունի որևէ ալտերնատիվ ուրեմն հարաբերությունները ռիսկի տակ են։ Եթե կան ալտերնատիվներ(CLalts) բայց նրա CL-ը` իր ներկայի արդյունքը, նա գնահատում ա ավելի «լավը» քան ալտերնատիվները ուրեմն մարդը բավարարված ա հարաբերություններից։ Եթե մարդը ճիշտ ա իր հարաբերություններից բավարարված չի բայց այնուամենայնիվ ալտերնատիվ չկա հարաբերությունը մնում ա կայուն։ Ու մնացած զուգահեռները ինքներդ նայեք։



    Չգիտեմ իհարկե թե ինչքանո՞վ ա ճիշտ մարդկային հարաբերությունները զուտ սոցիալական փոխանակություն դիտարկելը ու դրա վերաբերյալ տեսություն գրելը, բայց բավականին մոտ ա իրականությանը։ Հիմա կասեք էստեղ ոչ մի սեր կամ էմոցիոնալ կապ հաշվի չի առնված։ Չէ, քանի որ ըստ նրանց երբ որոշ ժամանակ ա անցնում ոնց, Բյուր, դու ասեցիր մեղրամսային շրջանն անցնում ա ակնոցները հանում են սկսում են չոր դատել։
    Իսկ Commitment-ը որ ասեցի, արդեն ուրիշ պատմություն ա, որը գալիս ա էս ամենից հետո։

    Մեջբերումները․ Rowland S. Miller. 2012
    "Non est ad astra mollis e terris via."

  8. #21
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ դա էլ ա որոշելով: Համենայնդեպս, ես ինքս ինձ դեռ մինչև հիմա չեմ հիշում, որ առանց որոշելու սիրահարվեմ:
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու դեմք ես Անկեղծ, առաջին անգամ եմ տենց բան լսում: Կամ սիրահարվելու տակ տարբեր բաներ ենք հասկանում:
    Հա ինչ անենք, օրինակ ես էլ եմ տենց անում ու չեմ անում արդյունքում
    "Non est ad astra mollis e terris via."

  9. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արփինե, մերսի, հետաքրքիր էր ու իրոք հավատալու ա, որ տենց ա: Ինքս էլ ինչքան էմոցիոնալ մարդ լինեմ, մեկ ա, սենց հարցերին հաճախ չոր ու հաշվարկով եմ նայում: Գիտեմ, որ մի քիչ պարադոքսալ ա թվում, բայց դե տենցն եմ: Ես երբ սիրում եմ, սիրում եմ շատ ուժեղ, բայց սիրում եմ էն մարդուն, որին ընտրում եմ սիրել:

    Ի դեպ, էսօր էս վիդեոն նայեցի Արոնի էքսպերիմենտի, դրա ռեպլիկացիայի ու արդյունքների մասին: Էս կինը շատ ճիշտ ու հանրամատչելի ա խոսում, դուք էլ նայեք:

    http://www.ted.com/talks/mandy_len_c..._part#t-383284

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.11.2015), Ուլուանա (25.10.2015)

  11. #23
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արփինե, մերսի, հետաքրքիր էր ու իրոք հավատալու ա, որ տենց ա: Ինքս էլ ինչքան էմոցիոնալ մարդ լինեմ, մեկ ա, սենց հարցերին հաճախ չոր ու հաշվարկով եմ նայում: Գիտեմ, որ մի քիչ պարադոքսալ ա թվում, բայց դե տենցն եմ: Ես երբ սիրում եմ, սիրում եմ շատ ուժեղ, բայց սիրում եմ էն մարդուն, որին ընտրում եմ սիրել:

    Ի դեպ, էսօր էս վիդեոն նայեցի Արոնի էքսպերիմենտի, դրա ռեպլիկացիայի ու արդյունքների մասին: Էս կինը շատ ճիշտ ու հանրամատչելի ա խոսում, դուք էլ նայեք:

    http://www.ted.com/talks/mandy_len_c..._part#t-383284
    Հաաա ես սա տեսել եմ իրոք լավն ա, ես լրիվ էս հայացքներն ունեմ էս հարցի վերաբերյալ, լրիվ սրտիցս ա խոսում․ ամեն ինչ ընդդեմ ռոմանտիկ սիրո մասին վերացական գաղափարների, որոնք իմ գլխի մեջ բնավ չեն տեղավորվում

    էդ ընտրելու պահով չգիտեմ, իսկ եթե էդ կապը ընտրելու ընթացքում ա առաջանում ու չե էլ հասցնում իմանաս թե ով ա էդ մարդը, որտև մարդիկ սկզբում ուրիշ են հետո որոշ ժամանակ անց նոր ցուց են տալիս իրենք <իրական դեմքը> :
    "Non est ad astra mollis e terris via."

  12. #24
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի հետ կապված նկար տեսա))

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusina (10.11.2015), Mr. Annoying (10.11.2015), Աթեիստ (10.11.2015)

  14. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեի՝ որ թեմայում դնեմ, մտածեցի՝ էս մեկում երևի հարմար կլինի։

    Էս հոդվածում նշված են 6 «ախտանիշներ», որոնք վկայում են հարաբերությունների անառողջ լինելու մասին։ Հոդվածում ամեն կետի շուրջ հեղինակը մի քիչ ծավալվել է։ Քանի որ հոդվածն անգլերեն է, կետերը կթարգմանեմ հայերեն, բայց առանց ծավալվելու, այսինքն՝ համաձայն Ակումբի կանոնադրության՝ ընդհանուր միտքը.

    1. Դուք չունեք հարաբերությունների ապահովություն։ Այսինքն՝ բազմաթիվ անգամներ հարաբերությունները խզել–վերականգնել եք։

    2. Դուք հավասարապես չեք որոշումներ կայացնում։ Ասվում է, որ հարաբերություններում նույնիսկ եթե մեկն ավելի իշխող տեսակին է պատկանում, մյուսն՝ ավելի զիջող, միևնույն է, որոշումներ կայացնելու հերթը պիտի մյուսին՝ զիջողին էլ հասնի։

    3. Դուք չեք կարողանում երջանիկ լինել առանց մեկդ մյուսի։ Զուգընկերոջ երջանկության միակ աղբյուրը լինելն անառողջ է համարվում։ Պետք է ի վիճակի լինեք երբեմն մենակ ինչ–որ բանով զբաղվելու, որոշ ժամանակ իրարից առանձին անցկացնելու։ Ի վերջո, նախքան զույգ դառնալը դուք անհատներ էիք, հետևաբար պիտի հարաբերությունների մեջ էլ կարողանաք պահպանել ձեր անհատականությունը։

    4. Դուք չունեք ընկերներ, որոնք միայն ձերն են (ոչ թե երկուսինդ)։ Եթե ձեր զուգընկերը չի ուզում, որ դուք ձեր ընկերներն ունենաք, հանդիպեք, շփվեք նոր մարդկանց հետ կամ ինչ–որ տեղեր գնաք առանց իրեն, դա արդեն հսկողություն է, հետևաբար անառողջ։ Առողջ հարաբերություններում երկու զուգընկերներն էլ կարիք են ունենում առանձին ընկերներ ունենալու և երբեմն ժամանակ են անցկացնում նրանց հետ։

    5. Դուք ոչ մի ընդհանուր ընկեր չունեք։ Եթե դուք ոչ մի ընդհանուր ընկեր չունեք, նշանակում է՝ ձեր ընտանիքը և/կամ ընկերները չեն հավանում ձեր զուգընկերոջը, ու եթե ձեր կյանքում ոչ ոք չի հավանում նրան, ապա մտածելու տեղիք է տալիս, թե ինչու։

    6. Դուք ստիպված եք արդարանալ ձեր գործողությունների համար։ Եթե ձեր զուգընկերը վերահսկում է ձեր ինչ անելն ու ուր գնալը կամ ստիպում է ձեզ այնպիսի զգացողություն ունենալ, որ իրենից պիտի թույլտվություն վերցնեք այս կամ այն բանն անելու համար, ուրեմն ձեր հարաբերություններն առողջ չեն։ Էստեղ կարևոր է հասկանալ, որ բոլորովին տարբեր բաներ են զուգընկերոջ հետ միասին քննարկելով որոշումներ ընդունելը և թույլտվության կարիք ունենալը։

    Վերջը մի քիչ ծավալվեցի ։

    Կարելի է քննարկել կետերը։

    Երրորդ կետի վրա եմ ուզում ուշադրություն գրավել։ Դրա մասին շատ եմ կարդացել. ասում են՝ զգուշացեք էն մարդկանցից, ովքեր առանց ձեզ ապրել չեն կարող, որովհետև դա արդեն ոչ էնքան սեր է, որքան անառողջ կախվածություն, ոչ հասուն ու չկայացած մարդու մոտեցում։ Մի հոդված եմ հիշում, որտեղ խոսվում էր էն մասին, որ տարբեր կանանց ու աղջիկների շրջանում հարցում են անցկացրել՝ առաջարկելով սիրո խոստովանության մի քանի օրինակ, որոնցից պիտի աղջիկներն ընտրեին իրենց կարծիքով ամենալավը, այսինքն՝ այն, որն ավելի լուրջ ու ուժեղ սեր է ենթադրում։ Բոլոր տարբերակները չեմ հիշում, բայց աղջիկների ճնշող մեծամասնությունն ընտրել էր «ես առանց քեզ ապրել չեմ կարող» տարբերակը՝ համարելով, որ եթե մարդն առանց իրենց ապրել չի կարող, ուրեմն ինչքան շատ է սիրում իրենց, հետևաբար էլ ի՞նչ դարդ։ Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա իրականում ամենաանհաջող ընտրությունն է, քանի որ «առանց ձեզ ապրել չկարողացող» տղամարդիկ, որպես կանոն, ինֆանտիլ, եսասեր ու մանիպուլացիայի հակված ամուսիններ են դառնում։ Ու, ըստ հեղինակի, հաջող ամուսնությունների թիվն այսօր խիստ փոքր է, քանի որ կանայք, չգիտակցելով, ամուսին են ընտրում վերոնշյալ սկզբունքով, որն իրականում հասուն ու խելամիտ մոտեցում չի։ Տարբերակներից տպավորվել էր մեկ էլ սա. «ուզում եմ քեզ հետ կյանք կառուցել/կիսել կյանքի դժվարությունները», որն էլ, ըստ հեղինակի, ճիշտ տարբերակն էր, մինչդեռ ոչ մի աղջիկ դա չէր ընտրել՝ ըստ երևույթին, համարելով ոչ էնքան ռոմանտիկ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Thom (16.02.2019), Աթեիստ (03.12.2015)

  16. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս կետերի նման մի բանի հանդիպել էի մի ուրիշ կայքում, որտեղ խոսվում էր տոքսիկ հարաբերությունների նշանների մասին: Դե տոքսիկ հարաբերություններն էլ անառողջի ծայրահեղ դրսևորում են: Ու ինչքան էս ամենը փորփրում եմ, էնքան ավելի եմ զարմանում, որ շատ-շատ են նման հարաբերությունների մեջ գտնվող զույգերը, որովհետև տրամաբանորեն պիտի որ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ նախընտրեին առողջ հարաբերությունները:

    Երրորդ կետի վերաբերյալ ասեմ, որ հարյուր տոկոսով համաձայն եմ, ընդ որում՝ դա միայն զուգընկերոջը չի վերաբերում: Դա ցանկացած մարդկանց ու անգամ իրերի մասին ա: Եթե աշխարհում կա մեկը կամ մի բան, առանց որի ապրել չես կարող, ուրեմն պետք ա վերանայել ներսդ, տեսնել՝ էդ ինչ ա կատարվում, որ չես կարա ապրես: Իմ համեստ կարծիքով, ապրել հնարավոր չի մենակ առանց թթվածնի, ջրի ու սննդի:

    Մեկ էլ առանձին ժամանակ անցկացնելու մասին ասեմ: Շատ զույգեր հարաբերությունների հենց սկզբից սկսում են միասին ապրել շատ փոքր տարածքում: Կարծում եմ՝ դա էլ ա վատ անդրադառնում, որովհետև առանձին տարածք չեն ունենում մեկը մյուսից անջատ անցկացնելու:

    Ի դեպ, էս թեման բացելուց հետո շատ եմ խորացել, թե ինչից կարող են հարաբերություններում լուրջ խնդիրներ ծագել: Անկեղծ ասած, էս բոլոր վեց կետերը մի կողմ կդնեի ու կառաջարկեի մի պարզ ու հասարակ կետ. հաղորդակցության բացակայություն: Եթե հարաբերություններում առնվազն մեկն անկեղծ չի, չի արտահայտվում, թե ինչ ա ուզում կամ մութ գաղտնիքներ ա պահում, էդ հարաբերությունները վաղ թե ուշ քանդվելու են: Չգիտեմ, էսօրվա հասարակությունը շատ ա մեզ (հատկապես կանանց) բրդում խորհրդավորության, ամեն ինչ չասելու, ձևեր թափելու: Բայց փաստը մնում ա փաստ, որ ամեն ինչ շատ պարզ ու հասարակ ա, երբ զուգընկերոջդ հետ մինչև վերջ անկեղծ ես լինում: Դա նաև խորացնում ա հոգեկան կապը:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Thom (16.02.2019), Շինարար (03.12.2015), Ուլուանա (04.12.2015)

  18. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, էս թեման բացելուց հետո շատ եմ խորացել, թե ինչից կարող են հարաբերություններում լուրջ խնդիրներ ծագել: Անկեղծ ասած, էս բոլոր վեց կետերը մի կողմ կդնեի ու կառաջարկեի մի պարզ ու հասարակ կետ. հաղորդակցության բացակայություն: Եթե հարաբերություններում առնվազն մեկն անկեղծ չի, չի արտահայտվում, թե ինչ ա ուզում կամ մութ գաղտնիքներ ա պահում, էդ հարաբերությունները վաղ թե ուշ քանդվելու են: Չգիտեմ, էսօրվա հասարակությունը շատ ա մեզ (հատկապես կանանց) բրդում խորհրդավորության, ամեն ինչ չասելու, ձևեր թափելու: Բայց փաստը մնում ա փաստ, որ ամեն ինչ շատ պարզ ու հասարակ ա, երբ զուգընկերոջդ հետ մինչև վերջ անկեղծ ես լինում: Դա նաև խորացնում ա հոգեկան կապը:
    Էն օրն էի ուզում պատասխանել, մոռացա։ Լրիվ համաձայն եմ, Բյուր։ Էդ խորհրդավորություն խաղալով, ձևեր թափելով և նմանատիպ բաներով իրականում կարելի հեշտ ա գլխիդ հավաքել ամեն պատահած սխալ մարդու, ավելի ճիշտ՝ լիքը սխալ մարդկանց, ինչն էլ համապատասխանաբար շատ դեպքերում հանգեցնում ա սխալ մարդու հետ հարաբերությունների մեջ մտնելուն, որտեղից էլ, բնականաբար, լիքը խնդիրներ հետագայում... Իսկ պարզ, բնական ու անկեղծ լինելու դեպքում գուցե շատ մարդկանց չգրավես, բայց փոխարենը կգրավես էն մարդուն, ով հենց քեզ ա հավանում, հենց քեզ կսիրի, ոչ թե քո ստեղծած պատրանքային կերպարը, որը վաղ թե ուշ փուլ ա գալու ու հիասթափությունների ու կոնֆլիկտների պատճառ դառնա։ Թվում ա՝ էնքան պարզ ու տրամաբանական ա, չէ՞, որ նույնիսկ ավելորդ ա սրա մասին խոսելը, բայց արի ու տես, որ գործնականում քչերն են տենց շարժվում. իրականից ավելի լավը երևալու գայթակղությանը քչերն են դիմանում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. #28
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի մտքեր՝ թե իմ անձնական փորձից, թե զույգերի հետ աշխատանքից։
    Ուզում եմ գրել միայն խնդիրների / երևույթների մասին․ լուծումները շատ ավելի մեծ թեման են։
    Բայց հավատում եմ, որ ցանկության դեպքում ամեն կետի համար էլ լուծումներ կան։

    - Չհամընկնող պահանջներ
    Ինձ թվում է, հարաբերություններում հաճախ առաջացող խնդրիներից մեկը տարբեր (չհամընկնող) պահանջներն են։ Ընդհանրապես, սա շատ կարևոր կետ է միության ամբողջ ընթացքում։
    Ինչ պահանջներ ունեն մարդիկ հարաբերություններից և հարաբերություններում։ Եթե տարբեր ռելսերի վրա են, հեշտ չի լինելու։ Նաև հնարավոր է, որ պահանջները միայն ժամանակի ընթացքում սկսեն փոխվել ու չհամընկնել։ Սա կարող է լինել թե էմոցիոնալ, թե ինտելեկտուալ, թե ֆիզիկական, թե այլ դաշտում։ Մարդն ինչ-որ կարևոր պահանջ ունի հարաբերություններում, որը չի ստանում զուգընկերոջից։
    Օրինակ՝ ժամանակի հետ սիրային զգացմունքների խամրելը կարող է և խնդիր չդառնալ, երբ մարդիկ գոհ են ամուր, ստաբիլ ընկերությամբ / ֆիզիկական ներդաշնակությամբ սահմանափակվելով (դա էլ հենց հասուն սեր են կոչում), և վառ զգացմունքների պահանջ չունեն։ Բայց ի՞նչ, եթե հարաբերություններում վառվռուն ապրումների պահանջը առնվազն մեկի մոտ առկա է։
    Սա ընդամենը մի օրինակ էր, նույնը կարող է ֆիզիկական, ինտելեկտւալ և այլ կողմերին վերաբերվել։

    - Վեճերից խուսափումով՝ դեպի հաղորդակցման նվազում
    Վիճաբանություններ ու անհամաձայնություններ բոլոր հարաբերություններում էլ կան․ հարցն էն է, թե դրանք ի վերջո օգնո՞ւմ են հարաբերությունների լավացմանը (միասնական լուծումներ գտնելու արդյունքում), թե՞ բռնում են տոքսիկ ճանապարհը՝ իրար վնաս հասցնելով։ Եթե վեճերը վերածվում են անդադար իրարուտոցիի ու վիրավորանքների՝ առանց կոնստրուկտիվ կոմպրոմիսների ու լուծումների, հնարավոր է, որ կողմերից մեկը կամ նույնիսկ երկուսը սկսեն աստիճանաբար խուսափել հաղորդակցումից՝ տոքսիկ իրավիճակներից խուսափելու համար։
    «Եթե սրա վերջը կռիվ է լինելու, ավելի լավ է սկի չխոսեմ էլ»։
    Սկանդալները էն աստիճանի ծավալուն ու վնասող կարող են դառնալ, որ մարդիկ դրա արդյունքում ինչ-որ ժամանակ ընդհանրապես այլևս չխոսեն իրար հետ։
    Ու ինչքան քչանում է հաղորդակցումը, էնքան ավելի է վատանում մթնոլորտը։ Փակ շրջան։

    - Միասնական ժամանակի նվազում
    Սա անպայման չի, որ վեճերի պատճառով լինի։
    Երևի թե բոլորս էլ մեր անձնական տարածքի ու անձնական ժամանակի անհրաժեշտությունն ունենք, ամբողջ հարցն էն է, թե ինչքան ժամանակ է մնում միասին անցկացնելու համար։
    Հատկապես երկարատև հարաբերությունների դեպքում հնարավոր է, որ անձնական ժամանակը գնալով հետ մղի միասնականին։ Ու ինչ-որ պահի մարդիկ սկսում են իրարից «կտրվել»․ ամեն մարդ իր կյանքով է ապրում։ Հարաբերությունները գնալով մարում են։
    Ու հնարավոր է, որ սա էլ խնդիր չի․ շատ մարդիկ տարիներով շարունակում են էդպես ապրել իրար հետ։ Բայց հնարավոր է, որ գոնե մեկի համար սա խնդիր դառնա։ Էստեղ նորից պահանջների հարցն է գալիս։

    - Զոհաբերություններ
    Չշփոթել կոմպրոմիսների հետ։ Կոմպրոմիսները առողջ են, զոհաբերությունները՝ ըմմմ․․ ոչ միշտ։
    Եթե մարդ զգում է, որ իր հարաբերությունների պատճառով ինքը մեծ զոհաբերությունների է գնում, հնարավոր է, որ ինչ-որ պահի այլևս չուզենա դրանց համար էդքան «թանկ վճարել»։
    Սա կարող է առնչվել ցանկացած ոլորտի, օրինակ՝ աշխատանք, այլ մտերիմ կապեր, հոգեկան ու ֆիզիկական առողջություն և այլն։

    - Սոցիալական դերերում թերացման մեղադրանքներ
    Սա երևի ամենացավոտ վիճակներից մեկն է հարաբերություններում։
    Երբ զուգընկերդ քեզ անընդհատ էն զգացողությունն է տալիս, որ դու քեզ համար շատ կարևոր սոցիալական դերերում թերանում ես։
    Եթե մարդ իր զուգընկերոջից շարունակաբար ուղիղ կամ անուղղակի ազդակներ է ստանում, որ ինքն իր կյանքի կարևոր հարաբերություններում «վատն է» , ասենք՝ վատ ծնող է երեխաների համար, վատ զուգընկեր է իր համար, վատ զավակ է և այլն («վատ» բառի փոխարեն կարող ենք ցանկացած այլ բացասական նշանակությամբ բառ վերցնել), սա սովորաբար ինչ-որ պահի անտանելի է դառնում, որովհետև ուղիղ խոցվում է մարդու ինքնագնահատականը։
    Մարդիկ կարող են իրար օգնել՝ ավելի լավը դառնալ իրենց դերերում, բայց սրա ճանապարհը պիտի որ նրբանկատ օժանդակությունը լինի, ոչ թե մեղադրանքները։
    Ընդհանրապես, էն հարաբերությունները, որտեղ շարունակաբար մեղադրանքներ են հնչում (դրանք սովորաբար ոչ այլ ինչ են, քան վիրավորանքներ), թունավոր են դրանցում ներառված մարդկանց համար, որ մեկի կողմից էլ նայես։

    - Իրար ոտքից գլուխ ճանաչելը՝ որպես նյարդայնացնող կամ ձանձրալի երևույթ
    Հաստատ ոչ բոլորի համար է էդպես։ Մարդիկ կան՝ իրենց անփոփող կենցաղն ու դրանցում անփոփող մարդկանց ներկայությունն իսկապես վայելում են։ Մարդիկ էլ կան, որ սկսում են կարգին ձանձրանալ կամ ավելի վատ՝ նյարդայնանալ, երբ զուգընկերոջ ամեն քայլը, ամեն ռեակցիան ու ասածը դառնում է կանխատեսելի։ Սա նաև զուգընկերոջ սովորություններին ու ռիտուալներին է վերաբերվում, որոնք սկզբում հետաքրքիր են ու գուցե գրավիչ, բայց մարդիկ, դրանց ամեն օր, տարիներ շարունակ ականատես լինելով, ինչ-որ պահի գուցե և հոգնում են։

    Ուրիշ լիքը թեմաներ էլ կան իհարկե (չհամընկնող հայացքներ/արժեքներ՝ քաղաքականությունից սկսած, երեխաների դաստիարակությամբ վերջացրած կամ ֆինանսական անհամաձայնություններ / խնդիրներ և այլն), բայց էսօր վերը նշածի մասին էի ուզում գրել։

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդ եղած վախտ (04.02.2023), Նաիրուհի (07.02.2023), Ուլուանա (03.02.2023), Վիշապ (04.02.2023)

  21. #29
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    - Իրար ոտքից գլուխ ճանաչելը՝ որպես նյարդայնացնող կամ ձանձրալի երևույթ
    Հաստատ ոչ բոլորի համար է էդպես։ Մարդիկ կան՝ իրենց անփոփող կենցաղն ու դրանցում անփոփող մարդկանց ներկայությունն իսկապես վայելում են։ Մարդիկ էլ կան, որ սկսում են կարգին ձանձրանալ կամ ավելի վատ՝ նյարդայնանալ, երբ զուգընկերոջ ամեն քայլը, ամեն ռեակցիան ու ասածը դառնում է կանխատեսելի։ Սա նաև զուգընկերոջ սովորություններին ու ռիտուալներին է վերաբերվում, որոնք սկզբում հետաքրքիր են ու գուցե գրավիչ, բայց մարդիկ, դրանց ամեն օր, տարիներ շարունակ ականատես լինելով, ինչ-որ պահի գուցե և հոգնում են։
    Էս կետի հետ կապված մի դիտարկում եմ ուզում անել: Կարծում եմ` էս հարցում մեծ դեր ունի ինքնազարգացմամբ զբաղվել-չզբաղվելու հանգամանքը: Եթե մարդն ընդհանրապես չի զբաղվում ինքնազարգացմամբ, չի փորձում նոր բաներ սովորել, դրանից ելնելով էլ որոշ հարցերում նոր մոտեցումներ կիրառել, նոր սովորություններ ձևավորել և այլն, այլ կերպ ասած` լճացած է, ընդհանուր առմամբ ավելի հավանական է, որ զուգընկերոջը ձանձրացնի: Հատկապես եթե զուգընկերն էլ հակառակը` մշտապես զբաղվում է ինքնազարգացմամբ, դիմացինի անփոփոխ, լճացած վիճակը, բնականաբար, ավելի նկատելի ու անընդունելի կլինի իր համար, ավելի շատ կձանձրացնի ու կնյարդայնացնի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.02.2023), մարդ եղած վախտ (04.02.2023), Նաիրուհի (07.02.2023)

  23. #30
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ կարող են իրար օգնել՝ ավելի լավը դառնալ իրենց դերերում, բայց սրա ճանապարհը պիտի որ նրբանկատ օժանդակությունը լինի, ոչ թե մեղադրանքները։
    Ես սրանից խախտվում եմ։ Ցանկացած հարաբերության մասին ա խոսքը։ Աշխարհում ամենաչսիրածս բաններից մեկն ա։ Երբեք ոչ մի դեպքում "նրբանկատ օժանդակության" կարիք չեմ ունեցել ու չեմ կարծում որ ինչ որ մեկը պետք ա ունենա։ Only brutal honesty: Եթե ինչ որ մեկը ինձնից դժգոհ ա, կամ համարում ա որ ես սխալ եմ անում, ես նախընտրում եմ, որ ուղղիղ, թեկուզ և շատ դեպերում ինձ ջղայնացնող ձևով գա, ոնց մտածում ա շպրտի երեսիս։ Ճիշտ ա դժվար ա տենց հարված ընդունելը, բայց ավելի լավ ա հարված քան թե, հեռվից ինչ որ "նրբանկատություն"-ններ ցուցաբերեն, ինչը միշտ իմ համար աչք ա ծակում, ու դրանից էլ ավելի եմ ջղայնանում, որովհետև հասկանում եմ ինչ են ուզում ասեն, բայց չեն գալիս ուղղիղ ասում։ Նույնիսկ ինչ որ իրավիճակներում, զուտ զա պրինցիպ կարող ա իրանց ուզածը չանեմ, որ իմանան որ դա իմ հետ չի աշխատում։ Ու ընդհանրապես կարծում եմ, որ էդ նրբանկատությունը ապուշ հիմար բան ա, մենք պետք ա սովորենք, ծանր հարվածներ ստանալ ու արժանապատվորեն ու պատասխանատվությամբ մոտենանք էն խնդիրներին որոնք բարձրանում են քո պահվածքի պատճառով։

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.02.2023), Վիշապ (04.02.2023)

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համակարգչային խնդիրներ
    Հեղինակ՝ Վազգեն1997, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 148
    Վերջինը: 01.03.2018, 01:55
  2. Հիասթափություններ հարաբերություններում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.08.2017, 15:44
  3. Պարտավորություններ հարաբերություններում
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 03.08.2015, 03:08
  4. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 92
    Վերջինը: 10.11.2011, 23:19
  5. Կարծրատիպերը սիրային հարաբերություններում
    Հեղինակ՝ El Tango, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.05.2009, 17:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •