Տրիբուն-ի խոսքերից
Շինարար ախպեր, եթե ինչ-որ մեկը փոխանի վրից շոռտիկ ա հագնում ու տնից դուրս ա գալիս, ես իրան հաստատ չեմ ծաղրի, բայց կմտածեմ, որ իրա հետ մի բան նենց չի: Եթե կան աղջիկներ, որոնց էտ դուր ա գալիս, կմտածեմ, որ էտ աղջիկների հետ մի բան էն չի:
Ու ստեղ քյառթու մածելու խնդիր չկա - փոխանի վրից շոռտիկ հագնելը նոմալ չի: Եթե ինչ-որ մեկը իմ հետ հանդիպի փոխանի վրից շոռտիկով, ես իրան առնվազն լուրջ չեմ ընդունի, առավելագույնը կարող ա ընդունեմ որպես անհարգալից վերաբերմունք իմ նկատմամբ: Վերջին հաշվով, մարդու արտաքին տեսքը մենակ իրա խնդիրը չի, էտ նաև ցույց ա տալիս, թե ինչպես ա ինքը վերաբերվում շրջապատին:
Ես լրիվ ընդունում եմ յուրաքանչյուրի իրավունքը իր արտաքինի հետ անել էն ինչ ինքը ուզում ա: Բայց երբ դա ծայրահեղացված տեսքեր ա ընդունում ու հատուկ արվում ա շրջապատին ինչ-որ բան ապացուցելու համար, ապա կներես, ես էլ իրավունք ունեմ կարծիք կազմել տենց մարդկանց մասին: Կարամ անտարբեր լինեմ, կարամ արհամարական լինեմ, կարամ քթիս տակ խնդամ անցնի գնա, կարամ լուրջ չընդունեմ, կարամ ջան-ջիգյար լինեմ, կարամ գովասանքի խոսքեր շռայլեմ: Իրավունք ունե՞մ:
Էջանիշներ