Շինարար-ի խոսքերից
Սկսեմ նրանից, որ եթե խոսքը արտաքինի մասին ա, անթույլատրելի ա միշտ՝ կիրթ մարդու համար: Ես կարամ կատակեմ իմ մեծ քթի մասին, բայց երբ ընկերներս էդ կատակից առիթավորվում են, ես նկատի եմ ունենում, որ էդ մարդկանց հետ մեր շփման միջև պետք ա ավելի բարձր սահմաններ կանգնացնել, կամ դա պետք ա էնքան համով ու հմորով անել, որ զգացվի՝ բացարձակ չարխնդում ակմ ծաղր չկա ու ամեն բան խիստ պոզիտիվ երանգով ա արվում, եթե մարդը կարողանում ա նման կերպ մատուցել, խնդիր չկա:
Հագուստի առումով, համաձյան եմ, որ էստեղ կարա խոսքը գնա անճաշակության ու ճաշակի մասին, ինչը ինքնին էնքան սուբյեկտիվ երևույթ ա: Ասենք, որ երբ ես իմ մոտիկի մասին բան եմ ասում, Տրիբունն ասում ա՝ էդ ախմախն ով ա, ինչքան ուզում ա կողքը ծիծաղող սմայլիկ դնի, ինչքան ուզւոմ ա ես իմանամ որ դա ուղղակի բարեհոգությամբ ա ասվում ու ինքը մի հրաշալի անձնավորություն ա անեկդոտի ասած, ու ինքչան ուզւոմ ա դրանում բացարձակ ծաղր չլինի, ինձ թվում ա չի կարելի տենց բան անել: Էդ մի բանը հաստատ ես ինձ թույլ չեմ տա անել: Ամեն դեպքում, քանի գնում ավելի եմ հակվում նրան, որ մարդու հագնվելու ձևի վրա էլ չի կարելի ծիծաղել: Էդ թեմայով կատակներ անել, եթե դրա մեջ որևէ բացասական բան չես տեսնում, կարելի ա, եթե կարող ես էդպես հաջող կերպով մատուցել կատակդ:
Վրան ծիծաղելու ու ծաղրելու միջև երևի տարբերություն չկա, երևի պիտի համարյա բառը չգրեի մի խոսքով, կատակի վրա կարելի ծիխաղել, մարդու վրա՝ եսիմ, ինձ թվում ա՝ չարժե:
Էջանիշներ