User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Կարելի՞ է ծիծաղել մարդու արտաքինի վրա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, ես ասեցի, թե ինձ համար որտեղ ա վերջանում ուղղակի ծիծաղելը, ու որտեղ ա սկսվում ծաղրը։ Դու էլ կմեկնաբանե՞ս էս մեջբերածս հատվածը։ Ո՞րն ա, ըստ քեզ, ծաղրելու, վրան ծիծաղելու, մեկի ընկալումների ու դրան հակասող դրսևորումների միջև անջրպետը պարզապես հումորով ներկայացնելու միջև (էս ինչ բարդ ձևակերպում ստացվեց, միջևախեղդ
    Սկսեմ նրանից, որ եթե խոսքը արտաքինի մասին ա, անթույլատրելի ա միշտ՝ կիրթ մարդու համար: Ես կարամ կատակեմ իմ մեծ քթի մասին, բայց երբ ընկերներս էդ կատակից առիթավորվում են, ես նկատի եմ ունենում, որ էդ մարդկանց հետ մեր շփման միջև պետք ա ավելի բարձր սահմաններ կանգնացնել, կամ դա պետք ա էնքան համով ու հմորով անել, որ զգացվի՝ բացարձակ չարխնդում ակմ ծաղր չկա ու ամեն բան խիստ պոզիտիվ երանգով ա արվում, եթե մարդը կարողանում ա նման կերպ մատուցել, խնդիր չկա:

    Հագուստի առումով, համաձյան եմ, որ էստեղ կարա խոսքը գնա անճաշակության ու ճաշակի մասին, ինչը ինքնին էնքան սուբյեկտիվ երևույթ ա: Ասենք, որ երբ ես իմ մոտիկի մասին բան եմ ասում, Տրիբունն ասում ա՝ էդ ախմախն ով ա, ինչքան ուզում ա կողքը ծիծաղող սմայլիկ դնի, ինչքան ուզւոմ ա ես իմանամ որ դա ուղղակի բարեհոգությամբ ա ասվում ու ինքը մի հրաշալի անձնավորություն ա անեկդոտի ասած, ու ինքչան ուզւոմ ա դրանում բացարձակ ծաղր չլինի, ինձ թվում ա չի կարելի տենց բան անել: Էդ մի բանը հաստատ ես ինձ թույլ չեմ տա անել: Ամեն դեպքում, քանի գնում ավելի եմ հակվում նրան, որ մարդու հագնվելու ձևի վրա էլ չի կարելի ծիծաղել: Էդ թեմայով կատակներ անել, եթե դրա մեջ որևէ բացասական բան չես տեսնում, կարելի ա, եթե կարող ես էդպես հաջող կերպով մատուցել կատակդ:

    Վրան ծիծաղելու ու ծաղրելու միջև երևի տարբերություն չկա, երևի պիտի համարյա բառը չգրեի մի խոսքով, կատակի վրա կարելի ծիխաղել, մարդու վրա՝ եսիմ, ինձ թվում ա՝ չարժե:

  2. #2
    Պատվավոր անդամ Lusina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,186
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, շատ խիստ ես է
    Մի ծիծաղն ա, որ օգնում ա թեթև ապրենք, թող ծիծաղանք էլի, ինչի՞ ես ուզում էդքան սահմանափակումներ դնել.
    Ես չեմ ասում աջ ու ձախ բոլորին ձեռ առնենք ինչա մեզանից տարբեր են, բայց կան էլի իրոք ծիծաղելի արտաքինով մարդիկ, եթե իրանք որոշել են (բառիս բուն իմաստով) տարբերվել, ուրեմն արձագանքներին էլ են պատրաստ.
    Ու ասեմ քեզ, շատերը հենց ուշադրություն գրավելու համար են անում դա

    Հ.Գ. Հա, ես վատն եմ

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (17.10.2015), Աթեիստ (16.10.2015)

  4. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusina-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, շատ խիստ ես է
    Մի ծիծաղն ա, որ օգնում ա թեթև ապրենք, թող ծիծաղանք էլի, ինչի՞ ես ուզում էդքան սահմանափակումներ դնել.
    Ես չեմ ասում աջ ու ձախ բոլորին ձեռ առնենք ինչա մեզանից տարբեր են, բայց կան էլի իրոք ծիծաղելի արտաքինով մարդիկ, եթե իրանք որոշել են (բառիս բուն իմաստով) տարբերվել, ուրեմն արձագանքներին էլ են պատրաստ.
    Ու ասեմ քեզ, շատերը հենց ուշադրություն գրավելու համար են անում դա

    Հ.Գ. Հա, ես վատն եմ
    Դե քննարկում ենք, որ ես խիստ չլինեմ, քննարկում չի ստացվի, տարբեր տեսակետներ են պետք: Բայց եթե լուրջ, էնքան ծիծաղալու բաներ կան, քան ուրիշների վրա ծիծաղելը, պատկերացրա՝ կարելի ա լիքը ուրախանալ, լավ ժամանակ անցկացնել, ծիծաղել առանց ոչ մի անգամ որևէ մեկի վրա խնդալու: Սենց ասեմ, ես երբ պատկերացնեմ՝ ինչ-որ մարդիկ ինձ վրա ծիծաղում են, էնքան փոքր են էդ իրավիճակում իրանք թվում: Եսիմ:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (16.10.2015)

  6. #4
    Պատվավոր անդամ Lusina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2010
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,186
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե քննարկում ենք, որ ես խիստ չլինեմ, քննարկում չի ստացվի, տարբեր տեսակետներ են պետք: Բայց եթե լուրջ, էնքան ծիծաղալու բաներ կան, քան ուրիշների վրա ծիծաղելը, պատկերացրա՝ կարելի ա լիքը ուրախանալ, լավ ժամանակ անցկացնել, ծիծաղել առանց ոչ մի անգամ որևէ մեկի վրա խնդալու: Սենց ասեմ, ես երբ պատկերացնեմ՝ ինչ-որ մարդիկ ինձ վրա ծիծաղում են, էնքան փոքր են էդ իրավիճակում իրանք թվում: Եսիմ:
    Եսիմ, ես շատ անգամ ինքս իմ վրա ծիծաղալ եմ տալիս, որ ուրիշ ուրախանալու առիթ չի լինում
    Չգիտեմ, ես շատ տարբեր առիթներով կարամ մարդկանց վրա ծիծաղամ, թե իրանց ներկայությամբ, թե առանց.
    Ուրիշ բան, որ կան մարդիկ, որ քննադատում են ինչ-որ մեկի արտաքինը, որպես կանոն իրանք չեն ծիծաղում, դեռ հակառակը, ինչ-որ տեղ ջղայնանում են. Իսկ ես կարող ա ծիծաղամ, բայց կյանքում մտքովս չի անցնի, թե մարդը չպետք ա տենց հագնվի.

    Հ.Գ. Շատ բանատեղ մի դիր, Շին, ուղղակի վաղվա համար բան ունեմ անելու, ասի մի բան գրեմ, շեղվեմ գործիցս
    Վերջին խմբագրող՝ Lusina: 16.10.2015, 03:10:

  7. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,490
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդու թե արտաքինի, թե ներքինի ու առհասարակ ոչ մի բանի վրա չարժէ ծիծաղել, եթե վստահ չես, որ այդ մարդը հատուկ քեզ ծիծաղեցնելու նպատակով է այդպիսին ու եթե վստահ չես, որ ծիծաղելովդ այդ մարդուն չես վիրավորի։
    Ընդհանրապես քեզնից տարբերվող մեկի վրա ծիծաղելը անքաղաքավարի է ու ստորացուցիչ, դու վերաբերմունքովդ բացահայտ ցույց ես տալիս, որ քո կարծիքով դու ավելի լուրջ (կամ ճիշտ) տեսք ունես քան դիմացինդ ու նաև բացահայտում ես, որ անզուսպ ես ու աննրբանկատ, ու որ զուրկ ես քեզ համար տարօրինակ բաները սառնասրտորեն ընկալելու կամ հասկանալ փորձելու, կամ հանդուրժելու մարդկային պարզ հատկանիշից։
    Չեմ կարծում, որ ասենք քյարթերի, տգետների, փնթիների վրա ծիծաղելով նրանց կարելի է փոխել, թերևս միայն կարելի է վիրավորել կամ շփոթեցնել։
    Բացառություն է անկարգությունը, երբ ակնհայտ է, որ ասենք մեկը իր արտաքինով ինչ–որ ուղերձներ կամ մարտահրավերներ, կամ ծաղր է ցուցադրում շրջապատին, ասենք կրոնական, սեռական, ռասսայական կամ այլ դիսկրիմինացիոն թեմաներով։ Նման դեպքերում եթե ԱՄՆ–ում եք, զանգեք 9-11, իսկ եթե Հայաստանում եք` կամացուկ քահ–քահ ծիծաղեք ու թռեք վտանգ զգալու դեպքում։
    Si vis pacem, para bellum

  8. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացարձակ ախմախ չէր, էստեղ ինձ հանդիպած ամենակարգին մարդկանցից մեկն ա: Ու չես պատկերացնի՝ ինչ հաջողություն ունի աղջիկների մոտ:
    Շինարար ախպեր, եթե ինչ-որ մեկը փոխանի վրից շոռտիկ ա հագնում ու տնից դուրս ա գալիս, ես իրան հաստատ չեմ ծաղրի, բայց կմտածեմ, որ իրա հետ մի բան նենց չի: Եթե կան աղջիկներ, որոնց էտ դուր ա գալիս, կմտածեմ, որ էտ աղջիկների հետ մի բան էն չի:

    Ու ստեղ քյառթու մածելու խնդիր չկա - փոխանի վրից շոռտիկ հագնելը նոմալ չի: Եթե ինչ-որ մեկը իմ հետ հանդիպի փոխանի վրից շոռտիկով, ես իրան առնվազն լուրջ չեմ ընդունի, առավելագույնը կարող ա ընդունեմ որպես անհարգալից վերաբերմունք իմ նկատմամբ: Վերջին հաշվով, մարդու արտաքին տեսքը մենակ իրա խնդիրը չի, էտ նաև ցույց ա տալիս, թե ինչպես ա ինքը վերաբերվում շրջապատին:

    Ես լրիվ ընդունում եմ յուրաքանչյուրի իրավունքը իր արտաքինի հետ անել էն ինչ ինքը ուզում ա: Բայց երբ դա ծայրահեղացված տեսքեր ա ընդունում ու հատուկ արվում ա շրջապատին ինչ-որ բան ապացուցելու համար, ապա կներես, ես էլ իրավունք ունեմ կարծիք կազմել տենց մարդկանց մասին: Կարամ անտարբեր լինեմ, կարամ արհամարական լինեմ, կարամ քթիս տակ խնդամ անցնի գնա, կարամ լուրջ չընդունեմ, կարամ ջան-ջիգյար լինեմ, կարամ գովասանքի խոսքեր շռայլեմ: Իրավունք ունե՞մ:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anhush (16.10.2015), Sambitbaba (16.10.2015), Աթեիստ (16.10.2015)

  10. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ախպեր, եթե ինչ-որ մեկը փոխանի վրից շոռտիկ ա հագնում ու տնից դուրս ա գալիս, ես իրան հաստատ չեմ ծաղրի, բայց կմտածեմ, որ իրա հետ մի բան նենց չի: Եթե կան աղջիկներ, որոնց էտ դուր ա գալիս, կմտածեմ, որ էտ աղջիկների հետ մի բան էն չի:
    ես էս օրինակին երբևէ չեմ հանդիպել, չնայած բավականին երկար ապրում եմ օտարերկրացիների մեջ, մի քաղաքում, որտեղ բնակվում են 175 ազգ ու ազգության ներկայացուցիչ: Սովորել եմ 4 տարի համալսարանում, ու հետո էլ 5 տարի սովորել ու հիմա էլ աշխատում եմ:
    սենց բան երբևէ չեմ տեսել- փոխան վրայից շորտիկ, կամ նման մի բան: հակառակը- ուսանողությունը ընդգծված չեզոք է հագնվում համալսարանում, ոչ մի առանձնապես աչքի ընկնող բան արտաքինից դասերի ժամանակ, համալսարանի տարածքում, որը Երևանի մեծ կենտրոնի չափ է: հետո, կլուբներում հագնվում են տարբեր ոճերով, բայց համալսարանում համեմատաբար միատարր է: ինչքան էլ պարադոքսալ հնչի, բայց ամենաշատը աչքի ընկնելու ծարավով տառապում են չինացի աղջիկները... ինչ որ անհագ ծարավ կա եվրոպացի երևալու, կոմպլեկսավորվածություն: իսկ եվրոպացիք հենց իրենք ու մեր ռեգիոնի ասիացիք /իրանցի, թուրք, մեր հայերը, ռուսները/ շատ համեստ են համալսարանում:
    Անգամ էտ կախված ու առանց գոտիների ջամայկացիների ջինսերով մարդ տեսած չկամ հազարավոր ուսանողների մեջ:

  11. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը

    Կներեք, իսկ Դուք որտե՞ղ եք ապրում, ո՞ր երկրում ու քաղաքում, եթե գաղտնիք չի։ Ես, օրինակ, ԱՄՆ–ում (Նյու Ջերսիում) մի տարի համալսարանական քաղաքում եմ ապրել՝ հենց համալսարանի տարածքում, այսինքն՝ մի միջավայրում, որտեղ համարյա բոլորն ուսանողներ են, ու անհնար էր չնկատել, թե ինչ աստիճանի անփույթ էր հագնվում ուսանողների մեծ մասը. ասենք, գիշերանոց–փոխանով դասի գնացող ուսանող տեսնելը սովորական երևույթ էր ։ Բայց, այ, էդ փոխանի վրայից շորտիկ, խոստովանեմ, դեռ տեսած չկամ ։

    Բայց մենք ոնց որ թե թեմայից շեղվում ենք...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ախպեր, եթե ինչ-որ մեկը փոխանի վրից շոռտիկ ա հագնում ու տնից դուրս ա գալիս, ես իրան հաստատ չեմ ծաղրի, բայց կմտածեմ, որ իրա հետ մի բան նենց չի: Եթե կան աղջիկներ, որոնց էտ դուր ա գալիս, կմտածեմ, որ էտ աղջիկների հետ մի բան էն չի:

    Ու ստեղ քյառթու մածելու խնդիր չկա - փոխանի վրից շոռտիկ հագնելը նոմալ չի: Եթե ինչ-որ մեկը իմ հետ հանդիպի փոխանի վրից շոռտիկով, ես իրան առնվազն լուրջ չեմ ընդունի, առավելագույնը կարող ա ընդունեմ որպես անհարգալից վերաբերմունք իմ նկատմամբ: Վերջին հաշվով, մարդու արտաքին տեսքը մենակ իրա խնդիրը չի, էտ նաև ցույց ա տալիս, թե ինչպես ա ինքը վերաբերվում շրջապատին:

    Ես լրիվ ընդունում եմ յուրաքանչյուրի իրավունքը իր արտաքինի հետ անել էն ինչ ինքը ուզում ա: Բայց երբ դա ծայրահեղացված տեսքեր ա ընդունում ու հատուկ արվում ա շրջապատին ինչ-որ բան ապացուցելու համար, ապա կներես, ես էլ իրավունք ունեմ կարծիք կազմել տենց մարդկանց մասին: Կարամ անտարբեր լինեմ, կարամ արհամարական լինեմ, կարամ քթիս տակ խնդամ անցնի գնա, կարամ լուրջ չընդունեմ, կարամ ջան-ջիգյար լինեմ, կարամ գովասանքի խոսքեր շռայլեմ: Իրավունք ունե՞մ:
    Ձյաձ, բայց ո՞վ ա որոշում էդ նորմալի չափորոշիչները:

    Իրավունք ունես իհարկե կարծիք կազմես մարդկանց մասին ըստ իրանց հագուկապի, բայց ամենայն սիրալիրությամբ էդ կարծիքդ էդ աստիճան "ճիշտ" տերմիններով ձևակերպելը, թե՝ ախմախ, խոսում ա քո մասին նաև: Չգիտեմ, էս անմիջականության և անկեղծության էս աստիճանը չեմ կարողանում գնահատել

  13. #10
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, չի՛ կարելի:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.10.2015), ivy (16.10.2015), Շինարար (16.10.2015), Ուլուանա (16.10.2015), Ռուֆուս (16.10.2015), Տրիբուն (16.10.2015)

  15. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձյաձ, բայց ո՞վ ա որոշում էդ նորմալի չափորոշիչները:
    Նորմալի չափորոշիչները որոշում ա էտ հագ ու կապի առանձին էլեմենտներին տված անունները ըստ կիարռման ու նշանակության։ Ինձ թվումա պատահական չի, որ մի բանը կոչվում ա կոստյում, մյուսը՝ ջինս, երրորդը՝ գիշերանոց, շոռտ, կամբինացի, լիֆչիկ, տռուսիկ ․․․․ ասենք տռուսիկով ճաշելը սիրուն բան չի, ինչքան էլ որ ցուցադրի տռուսիկի ներքին ազատությունը։

    Կրկնում եմ, ծաղրել ոչ մեկին չեմ պատրաստվում։ Ընդհակառակը, արպես կանոն դուրս գալիս ա, որ մարդիկ ինչ ախմախ բան ասես չեն անում իրանց հետ ու դուրս են գալիս։ Չինացիների մասին խոսք գնաց, ասեմ որ Շանհայում կամ Սինգապուրում որ դուրս ես գալիս, հատկապես աղջիկները ոնց որ սաղ կրկեսից փախած լինեն։ Բայց ահավոր սիրուն ա, փիս կայֆ ա, խստագույնս դզում ա ․․․

    Բայց, փոխանի վրից շոռտիկ կամ գիշերանոցով համալսարան գնալը, կներես, էտ արդեն ազատություն չի, ու ծաղրելու կամ խնդալու էլ չի։ Տարրական շնորքի ու հարգանքի հարց ա հենց համալսարանի նկատմամբ։ Ես էլ գիտեմ, թե ոնց են ամերիկացի ուսանողներից շատերը դասի գնում։ Գիշերանոցով ոչ մեկին չեմ տեսել, կամ արդեն չեմ հիշում, լավից վատից 13 տարի ա անցել, բայց փնթի արարածներ լիքը տեսել եմ։ Հազվադեպ տաղանդներ կարող ա լինեին, որոնք ուղղակի մոռացել են թե ինչ ա նշանակում տնից դուրս գալուց առաջ լողանալն ու արտաքին տեսքի նվազագույն ընդունելիություն ապահովելը։ Բայց էտ փնթիների մի ահագին մասը ոնց ինքը իրան էր վերաբերվում, տենց էլ դասերին էր վերաբերվում։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    anhush (17.10.2015)

  17. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսեմ նրանից, որ եթե խոսքը արտաքինի մասին ա, անթույլատրելի ա միշտ՝ կիրթ մարդու համար: Ես կարամ կատակեմ իմ մեծ քթի մասին, բայց երբ ընկերներս էդ կատակից առիթավորվում են, ես նկատի եմ ունենում, որ էդ մարդկանց հետ մեր շփման միջև պետք ա ավելի բարձր սահմաններ կանգնացնել, կամ դա պետք ա էնքան համով ու հմորով անել, որ զգացվի՝ բացարձակ չարխնդում ակմ ծաղր չկա ու ամեն բան խիստ պոզիտիվ երանգով ա արվում, եթե մարդը կարողանում ա նման կերպ մատուցել, խնդիր չկա:

    Հագուստի առումով, համաձյան եմ, որ էստեղ կարա խոսքը գնա անճաշակության ու ճաշակի մասին, ինչը ինքնին էնքան սուբյեկտիվ երևույթ ա: Ասենք, որ երբ ես իմ մոտիկի մասին բան եմ ասում, Տրիբունն ասում ա՝ էդ ախմախն ով ա, ինչքան ուզում ա կողքը ծիծաղող սմայլիկ դնի, ինչքան ուզւոմ ա ես իմանամ որ դա ուղղակի բարեհոգությամբ ա ասվում ու ինքը մի հրաշալի անձնավորություն ա անեկդոտի ասած, ու ինքչան ուզւոմ ա դրանում բացարձակ ծաղր չլինի, ինձ թվում ա չի կարելի տենց բան անել: Էդ մի բանը հաստատ ես ինձ թույլ չեմ տա անել: Ամեն դեպքում, քանի գնում ավելի եմ հակվում նրան, որ մարդու հագնվելու ձևի վրա էլ չի կարելի ծիծաղել: Էդ թեմայով կատակներ անել, եթե դրա մեջ որևէ բացասական բան չես տեսնում, կարելի ա, եթե կարող ես էդպես հաջող կերպով մատուցել կատակդ:

    Վրան ծիծաղելու ու ծաղրելու միջև երևի տարբերություն չկա, երևի պիտի համարյա բառը չգրեի մի խոսքով, կատակի վրա կարելի ծիխաղել, մարդու վրա՝ եսիմ, ինձ թվում ա՝ չարժե:
    Էլի օրինակներ ես բերում, որոնք հստակ ցույց չեն տալիս սահմանն ընդունելիի ու անընդունելիի միջև ։ Մի խոսքով՝ իրոք բարդ ա սահմանլը։ Ես նման հարցերում միշտ առաջնորդվում եմ իմ սիրած սկզբունքով. ուղղակի աշխատում եմ ուրիշների նկատմամբ չանել նենց բաներ, որոնք եթե իմ նկատմամբ անեին, վատ կզգայի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.10.2015, 02:29:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (16.10.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչը չի կարելի ծաղրել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 12.08.2015, 14:18
  2. Գրառումներ: 2
    Վերջինը: 30.06.2010, 21:23
  3. Ի՞նչն եք ամենաշատը սիրում ձեր արտաքինի մեջ
    Հեղինակ՝ Cleopatra, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 90
    Վերջինը: 08.08.2009, 23:59
  4. «Չի կարելի, թե չէ...»
    Հեղինակ՝ Moon, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 10.06.2008, 22:41
  5. «Չի կարելի, թե չէ...»
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 19
    Վերջինը: 02.06.2008, 03:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •