Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
Մի քանի տարի առաջ մի հատ հոդված էի կարդում հոգեբանության: Ասում էր, որ աշխարհը պատկանում ա միջին տարիքի սպիտակամորթ տղամարդկանց ու էն ամեն ինչը, որը դրանից դուրս ա՝ սխալ ա ու ենթարկվում ա հեգնանքի:
Ես օրինակ կարամ բերեմ թե ինչը կծաղրեմ, էսօր հիշել էի: Խմբեցիս, չգիտեր, որ կա Լեոնարդո դա Վինչի ու Սալվադոր Դալի ու ինքը շատ հպարտ պատմում էր, որ շատ ա սիրում Սալվադորո Դավինչիին: Ես իրան ուղղեցի, ասեցի, որ սխալ ա ասում: Ինքը ինձ ասեց, որ ես չգիտեմ, որ էս մարդը շատ հայտնի նկարիչ ա, մեքսիկացի ա: Ի դեպ, էս նույն խմբեցիս պատմում էր, որ ինքը շատ վատ ա քնում, հարցրեցի՝ բու ա թե՞ ճնճղուկ: Մի քանի վայրկյան մտածեց ու ասեց, որ ինքը ցուլ ա: Մարդու արտաքինը չեմ ծաղրի, որտև էդ արտաքինը իմ կոմպլեքսներից ա, բայց մարդկային տգիտության վրա առանց խղճի խայթ զգալու՝ կծաղրեմ: Հա, ես գիտեմ, որ էդ վատ ա, որ չի կարելի մարդկանց ծաղրել, բայց նման դեպքերում չի ստացվում զսպել: Ինքնապաշտպանական մեխանիզմ ա ծաղրը:

Իսկ անճաշակության վրա՞։ Էն որ Օրինակ մի նկար տեսա, որ իբր նոր մոդայիկ շալվարներ էին, մի ոտքը նորմալ երկարության, մյուսը՝ ծնկից վերև։ Տենց հագնված մարդ տեսնես փողոցում, չե՞ս ծիծաղի։
Ծիծաղելը պարտադիր չի բացահայտ, երեսին լինի։ Նույն կերպ ես ծիծաղում եմ էն «տակ լցրած» շալվարներ կրողներին տեսնելիս։