Մի քանի տարի առաջ մի հատ հոդված էի կարդում հոգեբանության: Ասում էր, որ աշխարհը պատկանում ա միջին տարիքի սպիտակամորթ տղամարդկանց ու էն ամեն ինչը, որը դրանից դուրս ա՝ սխալ ա ու ենթարկվում ա հեգնանքի:
Ես օրինակ կարամ բերեմ թե ինչը կծաղրեմ, էսօր հիշել էի: Խմբեցիս, չգիտեր, որ կա Լեոնարդո դա Վինչի ու Սալվադոր Դալի ու ինքը շատ հպարտ պատմում էր, որ շատ ա սիրում Սալվադորո Դավինչիին: Ես իրան ուղղեցի, ասեցի, որ սխալ ա ասում: Ինքը ինձ ասեց, որ ես չգիտեմ, որ էս մարդը շատ հայտնի նկարիչ ա, մեքսիկացի ա: Ի դեպ, էս նույն խմբեցիս պատմում էր, որ ինքը շատ վատ ա քնում, հարցրեցի՝ բու ա թե՞ ճնճղուկ: Մի քանի վայրկյան մտածեց ու ասեց, որ ինքը ցուլ ա: Մարդու արտաքինը չեմ ծաղրի, որտև էդ արտաքինը իմ կոմպլեքսներից ա, բայց մարդկային տգիտության վրա առանց խղճի խայթ զգալու՝ կծաղրեմ: Հա, ես գիտեմ, որ էդ վատ ա, որ չի կարելի մարդկանց ծաղրել, բայց նման դեպքերում չի ստացվում զսպել: Ինքնապաշտպանական մեխանիզմ ա ծաղրը:
Էջանիշներ