Ուլուանա-ի խոսքերից
Ինձ համար ոչ մեկին ծաղրելն էլ ճիշտ չի, էլ չեմ ասում՝ նենց բանի համար ծաղրելը, որում մարդը մեղք չունի ու ընդհանրապես իրենից կախված չի։ Բայց բաներ կան, որոնց վրա ակամա ծիծաղդ գալիս ա, ինչ խոսք։ Ոնց որ Լիզան ասեց, մեզ համար ծիծաղելի ա էն ամենը, ինչն անսովոր ա։ Եթե չի տեղավորվում ճշտի ու նորմալի մեր պատկերացումների մեջ, լավագույն դեպքում ծիծաղելի ա, վատագույն դեպքում՝ լացելու։
Ինձ համար, օրինակ, հագուստը, հագուկապը շատ հաճախ կարող ա ծիծաղելի լինել ու ինքս ինձ կամ կողքինիս հետ ծիծաղեմ, նույնիսկ դրա մասին հրապարակավ պատմեմ՝ որպես ինձ համար անհեթեթ ու ծիծաղելի բան (ամերիկացիների մասին օրագրային գրառումներս վկա)՝ հիմնավորելով, թե ինչի եմ դա ծիծաղելի կամ անհեթեթ կամ ոչ նորմալ, ոչ ճիշտ համարում։ Դա ծաղր չեմ համարում, քանի դեռ տվյալ մարդկանց չեմ վիրավորում կամ ստորացնում դրանով։ Ասենք, ամերիկացիները հաստատ իմ գրառումները չեն կարդում։ Չնայած նույնիսկ եթե կարդային ու հասկանային էլ, դժվար թե վեջները լիներ, բայց, մեկ ա, եթե իմանայի՝ կարդալու են ու վիրավորվեն, չէի գրի, որ չվիրավորեմ։
Իսկ ընդհանրապես կարծում եմ՝ բոլորն էլ ինչ–որ բաների վրա ծիծաղում են, էդ թվում և դու, Շին։ Ուղղակի երևի ծիծաղելու ձևը (խոսքը, բնականաբար բերանի բացվածքի կամ ծիծաղի ձայնի ու բարձրության մասին չի), նպատակը, տեղը և այլ գործոններ են որոշում, թե ինչքանով ա դա ընդունելի կամ անընդունելի։ Ծաղրը ամեն դեպքում անընդունելի ա ինձ համար։
Էջանիշներ