էտ ներիքն ազատության մեջ մտնում ա՞ , որ օրինակ կարող ա մարդ որոշի տկլոր հեծանիվ քշի քաղաքի փողոցներում:
կամ էլ - ամիսներով չլողանա ու ամենաայլանդակ շան հոտը վրեն գա փակ տարածքի մեջ լիքը մարդկանց հետ ֆիտնես պարապի:
ներքին ազատություններ են չէ՞
ճիշտ ասած իմ գնահատած ներքին ազատությունները լրիվ այլ տեղ են արտահայտվում , ոչ հասարակական համակեցության նորմերը արհամարելու ու մնացած մարդկան զգացմունքների ու անգամ առողջական-ալերգիկ վիճակի վրա թքած ունենալու մեջ:
Տրիբուն (15.10.2015)
Լիզ ջան, անձամբ ես չեմ սիրում ծաղրել, ոչ մեկ պարտավոր չի ընտիր ռուսերեն իմանա, կարևորը մարդը կարում ա էդ լեզվով արտահայտվի ու չի նեղվում սխալներ անելիս, քո հայերենը չգիտեմ, դու իմ ակցենտով հայերենը լսես, մի հրաշալի բան ա, ինձ դուր ա գալիս, թատրոնում հեռախոսով խոսալը արգելել ա պետք, ոչ թե ծաղրել, այգում արևածաղիկ ոչնչացնելու մեեեծ սիրահար եմ, մի այլ կարգի, Հայաստանից ամենաշատ կարոտածս բաներից մեկը արևածաղկի սերմ չրթելն ա: Բայց եկեք վերադառնանք արտաքինի թեմային էլի:
Valentina (16.10.2015)
Բացարձակ ախմախ չէր, էստեղ ինձ հանդիպած ամենակարգին մարդկանցից մեկն ա: Ու չես պատկերացնի՝ ինչ հաջողություն ունի աղջիկների մոտ:
Էդ քյառթու մտածողությունն ա էլի, որ չի թողում մենք էս խորը ճահճից դուրս գանք, զիզի պիզի, ցուցադրական, երևացնելու, մարդկանց աչքը շլացնելու, չեղած տեղը ցույց տալու, բայց մեջը դատարկ: Ու իմ իմացած ամենալայնախոհ մարդիկ մեկ էլ տեսնում ես մի թեմայի շուրջ են մենակ լայնախոհ, հիմնականում նույնասեռականներին հանդուրժում են, դրանից դուրս նույն անհանդուրժաղականությունն ա, իրանցից տարբեր ամեն ինչի հերքումը: Չի դառնալու մեր երկիրը սենց:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 15.10.2015, 23:17:
Ինձ համար ոչ մեկին ծաղրելն էլ ճիշտ չի, էլ չեմ ասում՝ նենց բանի համար ծաղրելը, որում մարդը մեղք չունի ու ընդհանրապես իրենից կախված չի։ Բայց բաներ կան, որոնց վրա ակամա ծիծաղդ գալիս ա, ինչ խոսք։ Ոնց որ Լիզան ասեց, մեզ համար ծիծաղելի ա էն ամենը, ինչն անսովոր ա։ Եթե չի տեղավորվում ճշտի ու նորմալի մեր պատկերացումների մեջ, լավագույն դեպքում ծիծաղելի ա, վատագույն դեպքում՝ լացելու։
Ինձ համար, օրինակ, հագուստը, հագուկապը շատ հաճախ կարող ա ծիծաղելի լինել ու ինքս ինձ կամ կողքինիս հետ ծիծաղեմ, նույնիսկ դրա մասին հրապարակավ պատմեմ՝ որպես ինձ համար անհեթեթ ու ծիծաղելի բան (ամերիկացիների մասին օրագրային գրառումներս վկա)՝ հիմնավորելով, թե ինչի եմ դա ծիծաղելի կամ անհեթեթ կամ ոչ նորմալ, ոչ ճիշտ համարում։ Դա ծաղր չեմ համարում, քանի դեռ տվյալ մարդկանց չեմ վիրավորում կամ ստորացնում դրանով։ Ասենք, ամերիկացիները հաստատ իմ գրառումները չեն կարդում։ Չնայած նույնիսկ եթե կարդային ու հասկանային էլ, դժվար թե վեջները լիներ, բայց, մեկ ա, եթե իմանայի՝ կարդալու են ու վիրավորվեն, չէի գրի, որ չվիրավորեմ։
Իսկ ընդհանրապես կարծում եմ՝ բոլորն էլ ինչ–որ բաների վրա ծիծաղում են, էդ թվում և դու, Շին։ Ուղղակի երևի ծիծաղելու ձևը (խոսքը, բնականաբար բերանի բացվածքի կամ ծիծաղի ձայնի ու բարձրության մասին չի), նպատակը, տեղը և այլ գործոններ են որոշում, թե ինչքանով ա դա ընդունելի կամ անընդունելի։ Ծաղրը ամեն դեպքում անընդունելի ա ինձ համար։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Sambitbaba (16.10.2015), Աթեիստ (16.10.2015), Շինարար (16.10.2015)
Դու համով ես պատմում, ընդհանրապես լավ գիտես, որ քո ամերիկյան շարքը շատ եմ սիրում, բայց չէի ասի, որ ծիծաղում ես իրանց վրա նաև, ավելի շատ դու ցույց ես տալիս էն անջրպեդը, որ կա քո ընկալումների և իրանց որոշ դրսևորումների մեջ՝ հումորով, համենայն դեպս ես չեմ զգացել, որ ծիծաղում ես իրանց վրա, որովհետև վրան ծիծաղելը արդեն համարյա ծաղրել ա: Իսկ ես լիքը անընդունելի բաներ անում եմ իհարկե, չասեցի՝ ես հրեշտակ եմ, բայց դե վեհ բաներից խոսալիս չեմ նայում ես անում եմ, թե չեմ անում: Էդ շատ եմ ասել, որ ֆորումում հեշտ ա քեզ հրեշտակ ցույց տալը, որովհետև ճիշտ խոսալն ավելի հեշտ ա, քան միշտ ճիշտ վարվելը …)
Շին, ես ասեցի, թե ինձ համար որտեղ ա վերջանում ուղղակի ծիծաղելը, ու որտեղ ա սկսվում ծաղրը։ Դու էլ կմեկնաբանե՞ս էս մեջբերածս հատվածը։ Ո՞րն ա, ըստ քեզ, ծաղրելու, վրան ծիծաղելու, մեկի ընկալումների ու դրան հակասող դրսևորումների միջև անջրպետը պարզապես հումորով ներկայացնելու միջև (էս ինչ բարդ ձևակերպում ստացվեց, միջևախեղդ )։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սկսեմ նրանից, որ եթե խոսքը արտաքինի մասին ա, անթույլատրելի ա միշտ՝ կիրթ մարդու համար: Ես կարամ կատակեմ իմ մեծ քթի մասին, բայց երբ ընկերներս էդ կատակից առիթավորվում են, ես նկատի եմ ունենում, որ էդ մարդկանց հետ մեր շփման միջև պետք ա ավելի բարձր սահմաններ կանգնացնել, կամ դա պետք ա էնքան համով ու հմորով անել, որ զգացվի՝ բացարձակ չարխնդում ակմ ծաղր չկա ու ամեն բան խիստ պոզիտիվ երանգով ա արվում, եթե մարդը կարողանում ա նման կերպ մատուցել, խնդիր չկա:
Հագուստի առումով, համաձյան եմ, որ էստեղ կարա խոսքը գնա անճաշակության ու ճաշակի մասին, ինչը ինքնին էնքան սուբյեկտիվ երևույթ ա: Ասենք, որ երբ ես իմ մոտիկի մասին բան եմ ասում, Տրիբունն ասում ա՝ էդ ախմախն ով ա, ինչքան ուզում ա կողքը ծիծաղող սմայլիկ դնի, ինչքան ուզւոմ ա ես իմանամ որ դա ուղղակի բարեհոգությամբ ա ասվում ու ինքը մի հրաշալի անձնավորություն ա անեկդոտի ասած, ու ինքչան ուզւոմ ա դրանում բացարձակ ծաղր չլինի, ինձ թվում ա չի կարելի տենց բան անել: Էդ մի բանը հաստատ ես ինձ թույլ չեմ տա անել: Ամեն դեպքում, քանի գնում ավելի եմ հակվում նրան, որ մարդու հագնվելու ձևի վրա էլ չի կարելի ծիծաղել: Էդ թեմայով կատակներ անել, եթե դրա մեջ որևէ բացասական բան չես տեսնում, կարելի ա, եթե կարող ես էդպես հաջող կերպով մատուցել կատակդ:
Վրան ծիծաղելու ու ծաղրելու միջև երևի տարբերություն չկա, երևի պիտի համարյա բառը չգրեի մի խոսքով, կատակի վրա կարելի ծիխաղել, մարդու վրա՝ եսիմ, ինձ թվում ա՝ չարժե:
Շին, շատ խիստ ես է
Մի ծիծաղն ա, որ օգնում ա թեթև ապրենք, թող ծիծաղանք էլի, ինչի՞ ես ուզում էդքան սահմանափակումներ դնել.
Ես չեմ ասում աջ ու ձախ բոլորին ձեռ առնենք ինչա մեզանից տարբեր են, բայց կան էլի իրոք ծիծաղելի արտաքինով մարդիկ, եթե իրանք որոշել են (բառիս բուն իմաստով) տարբերվել, ուրեմն արձագանքներին էլ են պատրաստ.
Ու ասեմ քեզ, շատերը հենց ուշադրություն գրավելու համար են անում դա
Հ.Գ. Հա, ես վատն եմ
Էլի օրինակներ ես բերում, որոնք հստակ ցույց չեն տալիս սահմանն ընդունելիի ու անընդունելիի միջև ։ Մի խոսքով՝ իրոք բարդ ա սահմանլը։ Ես նման հարցերում միշտ առաջնորդվում եմ իմ սիրած սկզբունքով. ուղղակի աշխատում եմ ուրիշների նկատմամբ չանել նենց բաներ, որոնք եթե իմ նկատմամբ անեին, վատ կզգայի։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.10.2015, 02:29:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շինարար (16.10.2015)
Դե քննարկում ենք, որ ես խիստ չլինեմ, քննարկում չի ստացվի, տարբեր տեսակետներ են պետք: Բայց եթե լուրջ, էնքան ծիծաղալու բաներ կան, քան ուրիշների վրա ծիծաղելը, պատկերացրա՝ կարելի ա լիքը ուրախանալ, լավ ժամանակ անցկացնել, ծիծաղել առանց ոչ մի անգամ որևէ մեկի վրա խնդալու: Սենց ասեմ, ես երբ պատկերացնեմ՝ ինչ-որ մարդիկ ինձ վրա ծիծաղում են, էնքան փոքր են էդ իրավիճակում իրանք թվում: Եսիմ:
Ուլուանա (16.10.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ