Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Օնլայն ընթերցման ռեժիմը լավը չի։ Համակարգչով նայելիս էն բրաուզերները, որոնք Flash-ի աջակցում ունեն, դրանով են ցույց տալիս ու տեքստը կտրտված է երեւում։ Իսկ առանց Flash-ի տարբերակում էլ տառերը ոնց որ թեթեւակի լղոզված լինեն, որովհետեւ իրականում էջերը jpg-ներով են։ Ամեն դեպքում PDF-ի առկայությունն էս բոլոր անհարմարությունները վերացնում է։ Միակ ոչ շատ մեծ տհաճությունը ամեն էջի մեջտեղում մեծ տառերով ձեր կայքի հասցեն գրված լինելն է։
Շնորհակալություն կարծիքի համար Ցավոք, ներկա պահի դրությամբ ավելի լավ ու հարմար ընթերցիչ չգտանք, քան Flip PDF-ը, իսկ վերջինս ունի Ձեր նշած խնդիրները: Կայքի հասցեն 70%-ով թափանցիկ է գրված, և ճիշտն ասած՝ կարծում ենք, որ 1-2 էջ հետո այլևս չի խանգարում ընթերցանությանը: