Շին, ճիշտն ասած սպասելի ա, որ վատ գործ ա լինելու, հակառակ դեպքում անունը գոնե պիտի որ լսած լինեի:
Բայց ստեղ ուրիշ բան կա, ես էս մասին թերևս երբեք չեմ բարձրաձայնել, բայց Շերլոք Հոլմսն իմ համար շատ հետաքրքիր երևույթ ա: Իրա մասին դետեկտիվ պատմություններն առանձնապես լավը չեմ համարում՝ դետեկտիվի աշխարհում, բայց դրանք դարձել են լիքը մարդկանց ներշնչանքի առարկա, լիքը ֆիլմեր, մուլտեր, գրքեր, ձևափոխումներ: Էսօր դժվար ա գտնել մարդու, ով իրա անունը չգիտի: Շատերը «դետեկտիվ» հասկացությունը նույնականացնում են Հոլմսի հետ: Ու ես ինչքան էլ որ հավատում եմ, որ գործը դուրս չի գա, ինձ հետաքրքիր ա, թե Օտյանը Հոլմսից ո՞նց ա ոգեշնչվել, ո՞նց ա ներկայացրել, ի՞նչ ա արել:
Էջանիշներ