Ողջույն բոլորին։ Վերջերս որոշել եմ մոտ ժամանակներում բացել հայալեզու առաջին կայքը Շ․ Հոլմսի մասին։ Կա՞ն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել այդ հարցում։
Ողջույն բոլորին։ Վերջերս որոշել եմ մոտ ժամանակներում բացել հայալեզու առաջին կայքը Շ․ Հոլմսի մասին։ Կա՞ն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել այդ հարցում։
Համեցեք Շերլոք Հոլմսի արկածների մասին կարդալու Շերլոք Հոլմսի վերաբերյալ առաջին և միակ հայերեն կայքում՝ holmes.am
Ի՞ նչ հարցերում պիտի օգնենք։ Ի՞ նչ բնույթի ա լինելու կայքը։
Vitam regit fortuna, non sapientia.
Malxas (13.10.2015)
Կայքը լինելու ա Հոլմսի մասին գրված (ու հայերեն թարգմանված) բոլոր ստեղծագործությունների, ֆիլմերի շտեմարան, այն ամենի մասին՝ ինչը կապված ա Շերլոք Հոլմսի հետ։ Բացի այդ համախմբելու ա ցանկացողներին, ովքեր պատրաստ կլինեն անգլերենից հայերեն թարգմանել Հոլմսի մասին ստեղծագործություններ։
Իսկ օգնություն ասելով՝ նկատի ունեմ՝ տպագրված գրքերի թվայնացում, չթարգմանված ստեղծագործությունների թարգմանում (նաև արևմտահայերեն)։
Համեցեք Շերլոք Հոլմսի արկածների մասին կարդալու Շերլոք Հոլմսի վերաբերյալ առաջին և միակ հայերեն կայքում՝ holmes.am
Շինարար (17.10.2015)
Օտյանը ներողություն արտահայտությանս իր ժամանակի Դիանա Գրիգորյանն էր ինչ-որ առումով: Լիքը էդպես սերիալոտ գործեր ա գրել տպագիր մամուլի համար՝ հատվածաբար տպագրելով՝ արկածային, դեդեկտիվ, բան, բայց ահավոր թույլ են: Մի տեսակ հավատդ չի գալիս, որ նույն Փանջունու կամ Թաղականի հեղինակն ա: Ես դժբախտություն եմ ունեցել բոլորը կարդալու զինվորական ծառայության ընթացքում, որովհետև կարդում էի ինչ ձեռս էր ընկնում: Խորհուրդ չեմ տալիս, ժամանակդ ափսոս ա:
Շին, ճիշտն ասած սպասելի ա, որ վատ գործ ա լինելու, հակառակ դեպքում անունը գոնե պիտի որ լսած լինեի:
Բայց ստեղ ուրիշ բան կա, ես էս մասին թերևս երբեք չեմ բարձրաձայնել, բայց Շերլոք Հոլմսն իմ համար շատ հետաքրքիր երևույթ ա: Իրա մասին դետեկտիվ պատմություններն առանձնապես լավը չեմ համարում՝ դետեկտիվի աշխարհում, բայց դրանք դարձել են լիքը մարդկանց ներշնչանքի առարկա, լիքը ֆիլմեր, մուլտեր, գրքեր, ձևափոխումներ: Էսօր դժվար ա գտնել մարդու, ով իրա անունը չգիտի: Շատերը «դետեկտիվ» հասկացությունը նույնականացնում են Հոլմսի հետ: Ու ես ինչքան էլ որ հավատում եմ, որ գործը դուրս չի գա, ինձ հետաքրքիր ա, թե Օտյանը Հոլմսից ո՞նց ա ոգեշնչվել, ո՞նց ա ներկայացրել, ի՞նչ ա արել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk (21.10.2015)
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Կարծում եմ, որ դեռ շուտ է նախագծել Կոնան Դոյլի գործերից դուրս հոլմսյան ստեղծագործությունների (այդ թվում՝ Օտյանի «Ապտիւլ Համիտ եւ Շէրլօք Հոլմս»-ը, Քալանթարյանի «Շերլոք Հոլմսը Հրազդանի ձորում») մասին մտածելը, քանի դեռ Կոնան Դոյլի ստեղծագործությունները դեռ ամբողջությամբ չեն թվայնացվել։ Բայց չեմ բացառում՝ կապրենք, կտեսնենք։ Ամեն դեպքում, եթե որևէ մեկը թվայնացնի Օտյանի այդ գործը, շատ շնորհակալ կլինեմ։
Լավ ու կրեատիվ միտք է։ Չի բացառվում, որ մոտ ապագայում նաև անեկդոտներ պարունակի։
Համեցեք Շերլոք Հոլմսի արկածների մասին կարդալու Շերլոք Հոլմսի վերաբերյալ առաջին և միակ հայերեն կայքում՝ holmes.am
Դե, եթե կան մարդիկ, ովքեր կօգնեն ինձ թվայնացնելու գրքերը, խնդրում եմ դիմել:
Համեցեք Շերլոք Հոլմսի արկածների մասին կարդալու Շերլոք Հոլմսի վերաբերյալ առաջին և միակ հայերեն կայքում՝ holmes.am
Ողջույն բոլորին
Տեղեկացնում եմ, որ արդեն բացվել է Շերլոք Հոլմսի մասին հայերեն առաջին և միակ՝ holmes.am կայքը։ Այստեղ Դուք կարող եք կարդալ, իսկ երբեմն նաև՝ լսել Շերլոք Հոլմսի մասին Արթուր Կոնան Դոյլի գրեթե բոլոր պատմվածքները, վիպակներն ու գրքերը, որոնք թարգմանված են հայերեն՝ առանց գովազդի և անվճար
Սպասում եմ առաջարկների և կարծիքների![]()
Համեցեք Շերլոք Հոլմսի արկածների մասին կարդալու Շերլոք Հոլմսի վերաբերյալ առաջին և միակ հայերեն կայքում՝ holmes.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ