Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
Ես 2 տարի ծառայեցի, բայց տենց էլ չհասունացա
Պետք էլ չի

Մեջբերում Lancet-ի խոսքերից Նայել գրառումը
Նախ ասեմ, որ ես ընդամենը նշել եմ, թե ծառայողները ինչ կարծիք են ունենում բանակի տված օգուտների ու վնասների մասին, որոնցից մի մասի հետ եմ համաձայն։
Հարցն էն ա, թե ծառայող զինվորը (ոչ թե մեր մի բուռ հայրենիքը) ինչ օգուտ կամ վնաս ա ստանում ծառայությունից։
Իմ օրինակով բացատրեմ, թե ոնց կարա խղճի զգացումը բթանա։ Ծառայությանս սկզբի շրջանում, երբ տեսնեի, թե ոնց են մեկին ծեծում
իր սխալ արարքի համար, ինձ վատ էի զգում, ազդվում էի (մտածում էի՝ ինչ էլ լինի, արժանի չէր դրան), իսկ հիմա երեւի էնքան եմ տեսել էդքանը, որ որոշ դեպքերում անգամ մտածում եմ՝ դրան հասնում էր։ Ու էդ պահերին ես ինձ վատ եմ զգում։
Բանակը ավելի հասուն կարա դարձնի էն առումով, որ սովորեցնում ա ինքնուրույն ապրելուն։ Թե չէ 2 տարում առանց ծառայելու էլ կարաս ավելի հասուն մարդ դառնաս։
Վա՞տ ես զգում, որ համարում ես, որ հասնու մ ա։