Առաջին տաս վայրկյանների ընթացքում մտքովս անցած կեղծելու ձևերը ասեմ՝
1) Տենում ես քաղաքացի Ա֊ն ստացավ իրա փողը, ի՞նչ իմանաս էդ մարդը աշխատում ա, թե գնդի հրամանատարի ախպերն ա, իրա տեղը ուրիշմարդ ա գոծ անում։
2) Լիքը մարդիկ կստորագրեն, իրանց հասանելի չափալախը կստաան ու ձեն էլ չեն հանի։
3) հո մենակ աշխատավարձներին չի գնալու էդ, ապրանքներ էլ չէ՞ պիտի գնեն, ասենք՝ զենք, պոստերի սնունդ ու ստեղ էնքան մարդու մեջ կբաժանվի փողը, որ էսօր նստած հաշենք, կեսին բաց կթողնենք։
4) Ինչ իմանաս քանի հոգի ա փոխանցել, հո նստած սաղ իրանց փոխանցածին չեն հետևելու սաղ օրը։
The cake is a lie.
Մուշու (29.09.2016)
Աթեիստ (29.09.2016)
anslov, սենց դեպքերի համար ռուսը ավ խոսք ունի. «Жжешь напалмом»
Եթե զինվորի աշխատավարձը լինի 3000$, որը ինչպես դու ես ասում, աշխարհում չլսված բան ա, ոչ թե մասնագետները կգան, այլ ծանոթ բարեկամները։ Մենք վերջ ի վերջի նամուսի ու թասիբի հայրենիքում ենք ապրում։
Ես որ էդ բանակին չէի վստահի։
Բացի այդ, ինչքան էլ սենց դեմ լինում մահապատիժը վերացնելուն, փաստը մնում ա փաստ. մեր երկրում չկա մահապատիժ, բայց դրա փոխարեն կա գլխից հոտած ձուկ։
Ու ով որ պետք ա հայտնաբերի յուրացումները, փայ ա մտնելու։
Դու ինտներնետի դեմը նստած չես ստուգելու, թե ինչ որակի ու քանակի ապրանք գնվեց էդ գումարին։ Դու տեսնելու ես թվեր։
ԵՎ վերջապես ամենակարևորը։
Ես, որպես Հայաստանի քաղաքացի, որը արդեն իսկ մի վախտ ու կես փող ա տալիս էս քամբախին, չեմ պատրաստվում լրացուցիչ էլի վճարել։ Եթե մինչև հիմա չեն կարացել նորմալ տնօրինեն, նույնն էլ հետո ա լինելու, ի՞նչ կապ ունի, թե որ գրպանի մասին ա խոսքը։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
որպես էս առաջարկի հեղինակ, շարունակեմ իմ առաջակի զարգացումը
Ուրեմն առաջարկում եմ որ էս ամեն ինչը վերահսկի ոչ թե պետությունը, այլ հասարակական մի մարմին, ու քեզ էլ որպես ամենաշատ չհավատացող, առաջարկում եմ որ դառնաս դրա վճարովի Նախագահը, 3000 դոլար աշխատավարձով:
Հիմա կհավատա՞ս արդարությանը, թե՞ քեզ էլ չես վստահում
Եղբայր, երևի պարզ չարտահայտվեցի - մենք խնդիր ունենք ոչ թե գտնել մարդկանց, որոնք ամիսը 3000 դոլարով կպաշտպանեն մեր երկիրը, այլ ամենից առաջ խնդիր ունենք որ մեր երկրի տղամարդիկ առիթի դեպքում ի վիճակի լինեն զենքի հետ վարվել: Մեքսիկացին ու ֆիլիպինցին կգա, կծառայի, վտանգ եղավ, կթողնի ու կգնա...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Իմ ծառայության ժամանակ նոյեմբերյանում սնայպերը մի զինվորի ծնոտը ցխել էր։
Բերեցի Երևան, ահագին երկար բուժեցին, թազա ծնոտ սարքեցին, հենց հերթը հասավ ատամներին (բերանում ատամ չկար), զորացրեցին, ասին էդ էլ քո վրա։
Sent from my Elephone P8000 using Tapatalk
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ես որպես ծառայած մարդ հայկական բանակի հոգեբանական ազդեցության մասին ծայրահեղ տարբեր բաներ կարամ ասեմ: Նախ են միտքը որ բանակը տղուն տղամարդա սարքում հարաբերականա, ոմանց օգնումա տղամարդ դառնալ, ոմանց տղամարդկություն էլ հավասարացնումա հողին: Մեր բանակում տիրումա ջունգլիների օրենքը կամ դու կամ քեզ: Ավելի շատ ինքանաբացահայտման վայրա, դու իմանում ես ով ես դու դժվար ու մենակ իրավիճակներում: կան իհարկե տարբերություններ զորամասների միջև, մի տեղ ավելի հեշտա, մյուս տեղում ավելի ՙՙՙչոր պանյատներիՙ՚ առկայությամբ ավելի բարդա: Էսքանով հանդերձ ծառայելը պարտադիր եմ համարում, առանց բանակի մենք մի օր չենք ձգի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ