Ռուբ ծառայության մեջ նման կարծիք արտահայտում են տարիքով մեծ,զարգացած,մակարդակով ու կրթված տղեքը:Ովքեր իրոք կարող են էդ երկու տարվա ընթացքում ավելի մեծ բանի հասնել դրսում:Ու էս տիպի մարդկանց մեջ շատ քչերն են հարմարվում ծառայությանը,իրանք ինչ որ անձնակազմի լիարժեք անդամ չեն դառնում:Իսկ եթե իրանք իրանց ճիշտ տարիքում ծառայեին էս կյանքում շատ հարցեր ավելի հեշտ ձևով կլուծեին:
Բան չունեմ ասելու,շատ բացասական կողմեր էլ կան:մեր հասարակության մեջ ինչ տիպի տղա ասես կա. զարգացած, կոպիտ, բռի, նուրբ, շատ նուրբ,գերնուրբ, գերնրբային, ամաչկոտ, համեստ, ձիգ, տղավարի, գողական, կուռաժիտ, սուտի-մուտի, էն 14-17 տարեկան ջաքի-մաքի խավը:Ու էս բոլորը իրար հետ են ծառայում,ես էնպիսի ստորաբաժանումում եմ ծառայում,որ էս խավերի պայքարը շատ սուր դրսևորումներ չունի,բայց ասենք գումարտակում(Գառբաչով ռուլիտ) էդ պայքարը շատ ավելի սուր է,էնտեղ մարդու մտածելակերպը շատ սահմանափակ է,բայց եթե ներկայիս բանակը համեմատենք մի 5 տարի առաջվա բանակի հետ կզգանք թե ինչ ահռելի փոփոխություններ են եղել:Ու գնալով բարելավում ու կամաց-կամաց տղեքի միջից հանում են էդ հիմար գաղափարները:Որ բոլոր խավի տղեքն էլ գան ծառայեն ու ավելի հասունանան,իրանց պատկերացումները էս կյանքի մասին վերանայեն,էն նուրբ տղեքը մի քիչ տղություն ձեռք բերեն,որ ընկերուհու հետ քայլելուց մեկը գա ընկերուհուն ձեռք քցի,չդառնա քյալ-քյալ ասի.
-Ախպերս խնդրում եմ էլի,էլ նման բան չանես
Էս անտեր տեղը ում հետ ասում շփվում եմ,հա մեկը ես փորձում եմ բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունենալ ու էն ամենադառմայեդից անգամ լիքը սովորելու բան ունեմ:Ավելի շփվող եմ դարձել,հասուն,փորձում եմ անկապ օդերով չտարվել,իհարկե շատ եմ փոխել իմ կարծիքը իմ նախկին շրջապատի մասին,որ էն մոտիկ-մուտիկներին արդեն փոխարինել են իմ բանակի լավ ընկերները:Հա,բան չունեմ ասելու քիչ մը դուրս եմ ընկել,բայց դե իմ չափը ճանաչում եմ:
Հ.Գ. չմոռանամ մի երկու բան էլ սպաների մասին ասել. Կա սպա,որ դուրս է գալիս զորքի դեմը ու օդը սառեցնում,այ էդ տղու հետևից մինչև վերջ կգնամ,իսկ աֆիցեռ էլ կա,որ ինքը պարզապես շատ հաճելի,մի հիասքանչ բոզի տղա է...քֆուր իրանց
Էջանիշներ