User Tag List

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 84 հատից

Թեմա: Հայկական բանակ

  1. #46
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    որ ծառայում էի ու ծառայությունից հետո առաջին մի քանի տարին ես էլ էի կարծում, որ ծառայությունը տղուն պետք ա, ծառայությունն ա՝ տղուն տղա սարքում, ծառայությունը տղուն տղամարդ ա սարքում, էլ ավելի ավելին՝ հայրենիք... ևն... ))))
    բայց հետո ժամանակից ընթացքում հասկացա, որ էդ մտածելակերպը սխալ է: Էնպես չի, որ ծառայությունը մարդու կայացման հարցում շատ կարևոր տեղ է զբաղեցնում: Բացարձակ: Հետո խիստ անհատական է: Մարդ կա՝ ծառայության ժամանակ լիքը բաներ է ձեռք բերում, մարդ էլ կա՝ դեգրադացված տուն է վերադառնում: Ու եթե դիցուկ էն լիքը բան ձեռք բերած մարդը չծառայեր, կարծում եմ՝ էլի լիքը բաներ էր ձեռք բերելու այդ երկու տարում: Իսկ եթե «հայրենիքի», «Անդրանիկ», «Նժդեհ» տեսակետից նայենք, ապա էսօր մեր երկրի «հաջողակ» (գործում, ուսման մեջ, փողի մեջ) տղամարդկանց հիմնական մասը խուսափել է ծառայությունից: Ու այդպես էլ լինելու է դեռ ահագին ժամանակ: Ո՞վ է դրան ուշադրություն դարձնում: Ծառայած լինելու փաստին: Ինչ-որ տեղ նույնիսկ հակառակն է:

    Էնպես որ քանի դեռ Իսրայելի պես պետություն չենք, ծառայությունն ըստ արժանվույն չի գնահատվելու: Հնարավորություններ ունեցող տղաների հիմնական մասը չի գնալու ծառայության: Ու էդ մարդկանց մեղադրելու բան փաստացի չկա, որովհետև մարդիկ չեն ուզում ծառայել անարդար, անբարոյական ու անհայրենիք մարդկանց կերտած (կերտվող) ու թալանվող պետությունում:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.11.2015), Freeman (04.11.2015), Աթեիստ (04.11.2015)

  3. #47
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուբ ծառայության մեջ նման կարծիք արտահայտում են տարիքով մեծ,զարգացած,մակարդակով ու կրթված տղեքը:Ովքեր իրոք կարող են էդ երկու տարվա ընթացքում ավելի մեծ բանի հասնել դրսում:Ու էս տիպի մարդկանց մեջ շատ քչերն են հարմարվում ծառայությանը,իրանք ինչ որ անձնակազմի լիարժեք անդամ չեն դառնում:Իսկ եթե իրանք իրանց ճիշտ տարիքում ծառայեին էս կյանքում շատ հարցեր ավելի հեշտ ձևով կլուծեին:
    Բան չունեմ ասելու,շատ բացասական կողմեր էլ կան:մեր հասարակության մեջ ինչ տիպի տղա ասես կա. զարգացած, կոպիտ, բռի, նուրբ, շատ նուրբ,գերնուրբ, գերնրբային, ամաչկոտ, համեստ, ձիգ, տղավարի, գողական, կուռաժիտ, սուտի-մուտի, էն 14-17 տարեկան ջաքի-մաքի խավը:Ու էս բոլորը իրար հետ են ծառայում,ես էնպիսի ստորաբաժանումում եմ ծառայում,որ էս խավերի պայքարը շատ սուր դրսևորումներ չունի,բայց ասենք գումարտակում(Գառբաչով ռուլիտ) էդ պայքարը շատ ավելի սուր է,էնտեղ մարդու մտածելակերպը շատ սահմանափակ է,բայց եթե ներկայիս բանակը համեմատենք մի 5 տարի առաջվա բանակի հետ կզգանք թե ինչ ահռելի փոփոխություններ են եղել:Ու գնալով բարելավում ու կամաց-կամաց տղեքի միջից հանում են էդ հիմար գաղափարները:Որ բոլոր խավի տղեքն էլ գան ծառայեն ու ավելի հասունանան,իրանց պատկերացումները էս կյանքի մասին վերանայեն,էն նուրբ տղեքը մի քիչ տղություն ձեռք բերեն,որ ընկերուհու հետ քայլելուց մեկը գա ընկերուհուն ձեռք քցի,չդառնա քյալ-քյալ ասի.
    -Ախպերս խնդրում եմ էլի,էլ նման բան չանես
    Էս անտեր տեղը ում հետ ասում շփվում եմ,հա մեկը ես փորձում եմ բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունենալ ու էն ամենադառմայեդից անգամ լիքը սովորելու բան ունեմ:Ավելի շփվող եմ դարձել,հասուն,փորձում եմ անկապ օդերով չտարվել,իհարկե շատ եմ փոխել իմ կարծիքը իմ նախկին շրջապատի մասին,որ էն մոտիկ-մուտիկներին արդեն փոխարինել են իմ բանակի լավ ընկերները:Հա,բան չունեմ ասելու քիչ մը դուրս եմ ընկել,բայց դե իմ չափը ճանաչում եմ:
    Հ.Գ. չմոռանամ մի երկու բան էլ սպաների մասին ասել. Կա սպա,որ դուրս է գալիս զորքի դեմը ու օդը սառեցնում,այ էդ տղու հետևից մինչև վերջ կգնամ,իսկ աֆիցեռ էլ կա,որ ինքը պարզապես շատ հաճելի,մի հիասքանչ բոզի տղա է...քֆուր իրանց
    Էհ, գումարտակում, թե ինձ ով էր ասում տեղափոխվեի))
    Հա, ինչ էի ասում, դրսում էլ էդ սաղ կան, ուղղակի ստեղ իրանց հետ հաց ես ուտում, գնում ես զուգարան, քնում ես ու վապշե 24 ժամ միասին եք, սրան գումարում ես սպաների ոչ պրոֆեսիոնալիզմը ստանում ես բառդակ))
    Վերջին խմբագրող՝ Chuk: 05.11.2015, 17:16: Պատճառ: Տեխնիկական խնդրի շտկում
    The cake is a lie.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (04.11.2015)

  5. #48
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Օտպուսկիս ընկերոջս տեսա,անվճար է սովորում բանակ ուշա գալու:Որ համեմատեցի ինձ ու իրան,տեսա որ էս ընթացքում ինքը ինչքան է զարգացել ու հասունացել,առողջ ապրելակերպով է ապրում,իմ նպատակները ինքն է իրականացրել,իսկ ես եկել էս անտեր տեղը հերթապահ եմ փակում,հա էս վերջերս սպաներն էլ են շատ գովում.բայց անկեղծ ասած իմ հեչ խ***ն չէ: Բանակը ինչ պետք էր տվելա,էլ բան պետք չի չեմ էլ ուզում:Միակ բանն էլ որ զգում եմ էդ գերհոգնածությունն է:Հանգիստ-խախանդ էս մի քանի ամիսն էլ գլորեմ ու թողնեմ գամ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (18.11.2015), Աթեիստ (18.11.2015), Մուշու (18.11.2015)

  7. #49
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ Բարսեղյանի «Կորսված վաշտը» վավերագրական ֆիլմը բանակային մահացու դեպքերի վերաբերյալ։

  8. #50
    Սկսնակ անդամ Lancet-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2015
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն մոտ երկու ամիս ա զորացրվել եմ, ու հիմա լիովին հասկանում եմ, որ ծառայությունը ոչ մի օգուտ էլ չի տվել, սաղ օդ բաներ են։ Մարդկանց որ էսքանն ասում ես, չեն համաձայնվում, հարցնում ես՝ իսկ ինչ օգուտ կարա տա ծառայությունը?, էլի նույն հեքիաթներն են պատմում: Սաղ զինվորացավ են կպած, չգիտեն, որ բանակը չ.......խ տեղ ա, լակոտնոց։ Բանակից հետո էն կարգի ա բառապաշարս փոխվել, որ մտքերս գրական դժվար եմ արտահայտում, էն որ ինչ սովորել ես սաղ մոռացվել ա, դառնում ես ավելի քյառթու, չշփվող, անգրագետ ու ագրեսիվ։ Երբ պետք ա անցնի էդ ......... տեղի ազդեցությունը։

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.09.2016), Chuk (28.09.2016), Freeman (28.09.2016), Mr. Annoying (29.09.2016), Quyr Qery (28.09.2016), Աթեիստ (28.09.2016), Մուշու (28.09.2016), Տրիբուն (28.09.2016)

  10. #51
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բանակից եկած տղաների մեծ մասը մոտ մի տարի մենակ բանակից է խոսում, մարդու կյանքում երկու տարի, ուղիղ երկու տարի ոչ մի վերելք չի լինում, ոչ մի առաջընթաց, ոչ մի մոտիվացիա:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lancet (28.09.2016)

  12. #52
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lancet-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես զինվոր եմ։ Ծառայությանս սկզբից բանակում շատ խնդիրների ու հետաքրքրող հարցերի եմ հանդիպել, ու հիմա՝ akumb.am-ին ծանոթանալով, առաջարկում եմ քննարկենք դրանք։ Առաջին հարցը, որը կուզեի քննարկել. ի՞նչ օգուտներ ու վնասներ է տալիս ծառայությունը զինվորին։
    Իմիջայլոց սենց մի հատ մեծ թեմա կար վախտին համարյա նույն վերնագրով:

    Ինչ օգուտներ կամ վնասներ է տալիս ծառայելը հայկական բանակում, իմ կարծիքով ահագին շատ կախված է հենց ծառայողից՝ նույն պայմաններում մեկը կարող է դրական փորձեր ձեռք բերել, ասենք՝ տարբեր տիպի մարդկանց հետ շփվելու/հարաբերվելու, զենքերի հետ վարվելու, ֆիզիկական/հոգեբանական հմտությունների, ստրեսային իրավիճակներից հաջող դուրս գալու և այլն, մի խոսքով՝ զարգանալու, իսկ մյուսը բացասական փորձ ձեռք բերել, ասենք՝ վատ հարաբերությունների, գռեհկաբանության ու իրար ծաղրելու/ստորացնելու, ծխել խմելու, պլանի/մալաչկոյի, առողջական ու հոգեկան վիճակի վատթարացման, մի խոսքով դեգրադացվելու:
    Ինձ թվում է, հարցը ընդհանուր առմամբ ահագին մոտ է «ի՞նչ օգուտներ ու վնասներ է տալիս կյանքը մարդուն» հարցին: Զգալի տարբերությունն այն է, որ բանակում սահմանափակումներն ու փորձությունները խտացված ու խստացված են ի տարբերություն քաղաքացիական կյանքի: Նույն կերպ կարելի է հարցնել՝ ի՞նչ օգուտներ ու վնասներ է տալիս Հայաստանում ապրելը ի համեմատություն ասենք ԱՄՆ-ում ապրելուն:

    Եթե մարդուս կյանքի գերխնդիր համարենք անվտանգ ու հարմարավետ ապրելը, ապա այդ խնդրի շրջանակներում հայկական բանակում ծառայելը խիստ անհարմար է ու բավականաչափ վտանգավոր:
    Չնայած այն անհրաժեշտ է ու պարտադիր, և փաստացի հայկական բանակը Հայաստանի Հանրապետության գոյության գրեթե միակ անհրաժեշտ գրավականն է:
    Ու իմ կարծիքով ՀՀ-ում բոլոր ֆիզիկական բավարար կարողություն ունեցողները պարտադիր պիտի ծառայեն անկախ սեռից, կրթությունից, քաղաքական ու կրոնական հայացքներից:

    Եթե մարդու լիարժեք կյանքի բաղադրիչներից մեկը համարենք տարբեր փորձությունները և այդ փորձություններից պատվով դուրս գալը, ապա հայկական բանակում ծառայելը ահագին գրավիչ փորձություն է, ասենք՝ եթե ծառայությունը սահմանի վրա է, կամ գործնականորեն ստրատեգիական կարևորություն ունեցող զորամասերում է:
    Եթե ծառայությունը ներքին այնպիսի զորամասերում է (չգիտեմ կա՞ն այդպիսիք, տեսականորեն չեմ բացառում), որոնք բացի սպայական անձնակազմի կողմից պետական միջոցները գողանալու հնարավորությունից ուրիշ ավելի լուրջ բան իրենից չեն ներկայացնում, ապա հնարավոր է, որ այդտեղ անցկացրած «ծառայությունը» իսկապես ժամանակի վատնում է, դեգրադացիայի ու անկման վայր:
    Իսկ ընդհանուր առմամբ, եթե բախտդ չի բերում ու հայտվում ես հիմնականում անկիրթ, անդաստիարակ, դեգեներատների միջավայրում, ապա դա ևս փորձություն է սեփական դիմադրողականության կամ շրջապատին վրա դրական ազդելու կարողությունները ստուգելուն:
    Իսկ եթե բախտդ բերում է ու շրջապատումս հայտնվում են նաև կիրթ ու հոգեհարազատ մարդիկ, որոնք դառնում են քո բանակային ընկերները, ապա դա բանակային կյանքը դարձնում է ահագին հետաքրքիր:
    Ու ոնց ասեցի՝ հայկական բանակի լավ ու վատ կողմերը, օգուտներն ու վնասները ահագին կախված են ձեզնից՝ ծառայողներիցդ ու մասնավորապես զինվորներիցդ, որովհետև հայկական բանակը դուք եք: Եթե կարծում եք, թե բանակային կյանքը ավելի շատ կախված է գեներալներից կամ ենթասպաներից, ապա ինքներդ ձեզ հարց տվեք՝ ու՞մ հետ եք ամենաշատ ժամանակը անցկացնում բանակում:
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (29.09.2016)

  14. #53
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերի թիվը աշխարհում մոտավոր 12 միլիոն է:
    Եթե ամեն հայ ամսական վճարիւ 10 ամերիկյան դոլար, ապա
    12 մլ * 10 = 120 միլիոն
    120 միլիոն / 40000 = 3000 դոլար:

    Այսիքն եթե ամեն հայ միջինացված վճարի ամսական 10 դոլար
    ապա մենք կունենաք 40 հազարանոց պրոֆեսիոնալների գժական բանակ, 3000 դոլար ամսական աշխատավարձով :

  15. #54
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապեր, էդ 12 միլիոնից 10ի մոտ, էդ 10$ը մի ամսվա տրանսպորտի, ջրի, ալյուրի, շաքարավազ, ձեթի ու սենց առաջին անհրաժեշտության կարիքների գումար ա, էլ չեմ ասում, որ քիչ չեն նրանք, ովքեր վաբշե էդ 10$ը ամիսներով չեն տենում։
    Հիմա դու էդ ծախսերից որն ես նախատեսում կրճատես ու դոմիկում ապրող մարդուց ոնց ես պատրաստվում էդ փողը հավաքես։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (29.09.2016), Մուշու (29.09.2016)

  17. #55
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերի թիվը աշխարհում մոտավոր 12 միլիոն է:
    Եթե ամեն հայ ամսական վճարիւ 10 ամերիկյան դոլար, ապա
    12 մլ * 10 = 120 միլիոն
    120 միլիոն / 40000 = 3000 դոլար:

    Այսիքն եթե ամեն հայ միջինացված վճարի ամսական 10 դոլար
    ապա մենք կունենաք 40 հազարանոց պրոֆեսիոնալների գժական բանակ, 3000 դոլար ամսական աշխատավարձով :
    Եղբայր, մենք մարդկային ռեսուրսի խնդիր ունենք, ոչ թե ունենք խնդիր նորմալ վճարելով պահել 40.000 հոգի: Մենք սեղմված ենք երկու թուրք պետությունների մեջ, սա Իսլանդիա չէ: Ես ծառայել եմ երկու տարի, ահագին էլ դժվարություններ եմ տեսել, թեև ավելի վժվար ծառայություններ էլ են եղել, ու գոհ եմ, որ ծառայել եմ, հպարտ եմ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. #56
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում Lancet-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն մոտ երկու ամիս ա զորացրվել եմ, ու հիմա լիովին հասկանում եմ, որ ծառայությունը ոչ մի օգուտ էլ չի տվել, սաղ օդ բաներ են։ Մարդկանց որ էսքանն ասում ես, չեն համաձայնվում, հարցնում ես՝ իսկ ինչ օգուտ կարա տա ծառայությունը?, էլի նույն հեքիաթներն են պատմում: Սաղ զինվորացավ են կպած, չգիտեն, որ բանակը չ.......խ տեղ ա, լակոտնոց։ Բանակից հետո էն կարգի ա բառապաշարս փոխվել, որ մտքերս գրական դժվար եմ արտահայտում, էն որ ինչ սովորել ես սաղ մոռացվել ա, դառնում ես ավելի քյառթու, չշփվող, անգրագետ ու ագրեսիվ։ Երբ պետք ա անցնի էդ ......... տեղի ազդեցությունը։
    Պահը հասունացել է,սկսեմ բանակիս երկու տարին կարճ-համառոտ պատմել:
    Առաջին վեց ամսիը ծառայել եմ Լուսակերտի ուսումնական զորմասում :Ասում են կովկասի ամենաուստավ չաստն է,բայց մեր մեջ ասած էդ ավելի շատ կապիկություն է.Ցուցադրական,ձեվական կապիկություն:Հենց սկզբից տգետ սպաները իրանց ուժեղ տղեքի տեղ դրած անկապ խոսում են(բայց եթե դրսում էդ մարդկանց տեսնեք մի տեսակ կխղճաք),հետո արդեն հիմնական սաստավի սերժանտներն են գալիս,ծառայությունն են բացատրում ինչ է էլի:Իրանց բնութագրելու համար կարամ ուղղակի քֆուրներ գրեմ:Նոր եկած զինվորների վրա ինքնահաստատվող տղեք են:Եթե իրանց էդ ուսումննական զորամասից զորքեր տանես 3 օր չեն ձգի:Փող ուզող(ու իրանց փող տվողները վիզ դրած ուզում էին հաճոյանալ,որ իրանց լավ նայեն:Բայց մի օր հետո սաղ պալեզնի ըլնելը մոռացվում էր),ուրիշի իրերը գողացող տղեք էին:Էն որ զորքին տանջելու համար մի հատ են ու էդ զուտ իրանց կայֆի համար,թե չէ իրանց ուղեղը իզորու չէ ընկալելու,թե ոնցա պետք զինվորին կոփել:Հետո էդ աֆիցեռների ու սերժանտների մոտիկներին պռախոդ են տալիս ու իրանք իրանց լուրջ տղեքի տեղ են դնում,բայց մի քանի ամիս հետո,երբ զորքեր են գնում փուչիկի պես տրաքում են:Էդ ձևական ուսատվի ամենահզոր պահը էն էր,որ թեյարան չէին թողում:Մարդ ուզում էր վերակարգ կանգներ որ զիբիլը թափելու ժամանակ հասցնի թեյարան մտնի:Ես էլ սնունդի հետ սաղ կյանքս խնդիրներ եմ ունեցել,ժամանակա եղել 5 օր մենակ չայ եմ խմել ու ֆսյո:Դե հա,բանակ գնալուց լավ,բարի տղա էի(մեր մեջ ասած հարիֆ էլի):6ամիս հետո գնացի Վայք,դե հա շատ տարբեր են զորքերում ու ուսումնական զորամասերում ծառայությունը:Էստեղ արդեն յախշի տեսանք,տեսանք որ զինվորը կարա աֆիցեռի դեմը կանգնի ու խլեշ անի:Դե հա էլի ընկա ամենաուստավ ստորաբաժանումը:Առաջի օրը եկան յախշիները ծանոթացանք(մեջները մի հատ ծանոթ տղա կար,որ դուսը ինձնից ամաչկոտ էր,իրան որ իրանց հետ տեսա բացել էր ),դրվածքը ասեցին ոնցա-ինչա:Հետո կամաց-կամաց ջոգեցի թե ինչքան պիղծ բ.տ. կա և սպաներ,և զինվորների մեջ:Սկզբից թվում էր,որ ստեղ զուտ հացի ընկերություն են անում:Իրար հետ քֆուրով էին խոսում,ծեծ-ջարդ:Մինչև ծառայության գնալը,մտածում էի,որ իրականում սպաները էդքան վատը չեն,ուղղակի զինվորներն են իրենց լակոտավարի պահում,բայց եզակի սպաներ կան,որ իրանց քֆուր չի հասնում:Ամբողջ ծառայությանս ընթացքում էդպես էլ չհասկացա,թե խի՞ չեն թողնում,տակից ներքնաշոր հագնել:Կառաուլի ժամանակ մի պահ չէիր կարա կանգնած մնայիր,ոտքերիս մատները ցրտահարվել էին,մի 6-7 ամիս ոչ մի տիպի չէի զգում:Էստեղ էլ էր ձևական ուստավ:Սաղ ծառայությանս ընթացքում(բացառությամբ վերակարգի օրերին ու բուժկետում) ցերեկները պառկած չկամ:Մի օր կողի ստորաբաժանում եմ գնացե,սաղ պառկած են:Մի պահ ես էլ պառկեցի մի այլ տիպի բացեց,ծառայություն էլ կա ծառայություն էլ:Էդպես լիքը վիզ դրեցի,սերժանտ ստացա,դիվիզոնի ամենակարևոր զինվորը դարձա,բայց վերջում արդեն անշնորհակալները արժեքս չգնահատեցին
    Նոր էի գնացել ծառայության,դե ֆսյո պիտի ծառայեմ,սկզբից հարմարվեցի,հա դեմից հարիֆ էի:Մտածելակերպով,աշխարհայածքով,բնավորությամբ սաղից տարբերվող:Հետո կամաց-կամաց հասկացա,թե ով ովա:Էնքան հաճելի էր,որ առավոտ պաձիոմին դասակիդ հրամանատարըPink Floyed-ը բարձր միացրած մտնում էր ննջասենյակ ու պաձիոմ տալիս:ՍԿսում ես շփվել հարյուրավոր տարբեր մարդկանց հետ,սաղից էլ սովորելու բան կար:Սկսում ես գնահատել էն ինչ ունես,հասկանում ես ինչն է կարևոր քո համար:Ճիշտ է ազատ ժամանակ համարյա թե չկար,բայց բանակում լիքը գրքեր եմ կարդացել:53կգ-ով եմ բանակ գնացել,էդքան սոված մնալով հանդերձ 17կգ չաղացել էի(ստաբիլ քուն) :Դե լուսակերտը մոտ էր Երևանին ու էստեղի 5 ժամանոց ազատ արձակումների ամեն մի պահը վայելում ես,կարևորում ես պատերից դուրս կյանքը (մի անգամ ազատ արձակմանը ակումցիների հետ հանդիպեցի) :Շատ եմ կոփվել,կամային ունակություններս բարձրացել են:Վայքում համեմատաբար հանգիստ էր ու սկզբից ճիշտ է հարմարվելը մի փոքր դժվար էր,բայց մի քանի ամիս անց արդեն չէի էլ ուզում հետ գայի:Լիքը լավ ընկերներ ձեռք բերեցի,էնքան հաճելի պահեր կան:Հետո արդեն պահակային ծառայությունը,որոնք իմ ամենասիրելի օրերն էին,պահակային ծառայության կանոնագրքին շատ լավ էի տիրապետում ու սերժանտ ստացա կորպուսի շտաբի պետից,երբ պահակախումբն էր ստուգում,մի տարվա ծառայող էի ու արդեն էն ամենակարևոր օրերին ես էի վերակարգում:Հաճելի էր էդ վստահությունը ու էդ պատասխանատվությունը մեծ հաճույքով էի կատարում:Ես հրետանավոր եմ,բայց իմ բուն զենքից զատ ուրիշ զենքերի եմ տիրապետում,քանի որ ինձ հետաքրքիր էր ու չէի ուզում էդ երկու տարին անկապ տեղը գլորեի:Մարտկոցիս հրամանատարին սաղ օրը սպանած էի պահում,որ ինձ ռազմական տեղագրություն սովորեցինի:Արդեն էնքան լավ էի տիրապետում բոլոր առարկաներին,որ դասերը ես էի անցկացնում:Էդ ընթացքում զինակից ընկերներիս սերը ու հարգանքն եմ վայելել:Ինձ կարևոր էի զգում,ինչ մտածում ասում էի,սաղն էլ գիտեին ինչ եմ մտածում կրոնի,երաժշտության,հայաստանի ու լիքը ուրիշ հարցերի շուրջ:Հիշում եմ ինձ բանակից առաջ,տենց տղեքը բանակում ահավոր դժվար են ծառայում,քթներիցա գալիս էդ երկու տարին,բայց ես կարողացա էդ դժվարությունները հաղթահարել ու հիմա համ դրականը գիտեմ,համ բացասականԸ:
    ՈՒ բանակը անիմաստ երկու տարվա կորուստ կարա լինի տարիքով մեծ տղեքի համար,կամ էլ էն տղեքի ովքեր ոչ մի տիպի չեն կարում հարմարվեն քանի որ քաք բնավորություն ունեն:
    Հ.Գ. լիքը կարևոր բաներ եմ բաց թողել,բայց դե ձեռքերս հոգնեցին
    Հ.Գ 1 Lion նախ մենք սպառազինության ու ռազմական տեխնիկայի կարիք ունենք :Ճ թե չէ 40.000-անոց կանոնավոր բանակը լրիվ հերիքա մեզ :Ճ

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.09.2016), John (29.09.2016), Lion (30.09.2016), Անվերնագիր (29.09.2016)

  20. #57
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    բանակից եկած տղաների մեծ մասը մոտ մի տարի մենակ բանակից է խոսում, մարդու կյանքում երկու տարի, ուղիղ երկու տարի ոչ մի վերելք չի լինում, ոչ մի առաջընթաց, ոչ մի մոտիվացիա:
    Բանակում ամեն ինչ էլ կա, բացի մրգերի համով բանբաներկայից :
    Վերելք չկա՞․ երբ նորակոչիկ ժամանակ քեզ սովորականից շատ նարյադ են գրում, գործ են տալիս անել, տեղ են ղրգում, ու ամիսներ հետո՝ դու ես նարյադը գրում , գործը տալիս ես անել (նույնիսկ էն՝ ինչ որ դու պիտի անես), մարդ ես տեղ ղրգըմ․ մի՞թե սա վերելք չէ
    Առաջընթաց էլ կա, հասարակ շարքայինով մտնում ես, բայց մինչև ավագ սերժանտ էլ կարաս ճպցնես` զորացրվես։ Կամ մինչև ծառայելը, որ ավտոմատը տային ձեռտ կարողա քցեյիր ոտքիդ, բայց ծառայության շնորհիվ 20 վրկ․ քանդում-հավաքում ես․ առաջընթացը էլ ո՞նց ա լինում:
    Ամենամեծ բանը, որ կարող ես բանակում ձեռք բերել, (բացի օրը 3 պաչկա ՆՈՅ բեզ պռաբլեմ ծխելուց , կամ կորցնել, կարծում եմ՝ կյանքի հադեպ մոտիվացինա: Էտ մոտիվացիան կարա էնքան ուժեղ լինի, որ ասենք բավարար կլինի փյունիքին՝ բարսելոնային 4-0 անի:
    A long time ago, in a galaxy far, far away...

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (29.09.2016), Յոհաննես (29.09.2016)

  22. #58
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անվերնագիր-ի խոսքերից Նայել գրառումը
    Բանակում ամեն ինչ էլ կա, բացի մրգերի համով բանբաներկայից :
    Վերելք չկա՞․ երբ նորակոչիկ ժամանակ քեզ սովորականից շատ նարյադ են գրում, գործ են տալիս անել, տեղ են ղրգում, ու ամիսներ հետո՝ դու ես նարյադը գրում , գործը տալիս ես անել (նույնիսկ էն՝ ինչ որ դու պիտի անես), մարդ ես տեղ ղրգըմ․ մի՞թե սա վերելք չէ
    Առաջընթաց էլ կա, հասարակ շարքայինով մտնում ես, բայց մինչև ավագ սերժանտ էլ կարաս ճպցնես` զորացրվես։ Կամ մինչև ծառայելը, որ ավտոմատը տային ձեռտ կարողա քցեյիր ոտքիդ, բայց ծառայության շնորհիվ 20 վրկ․ քանդում-հավաքում ես․ առաջընթացը էլ ո՞նց ա լինում:
    Ամենամեծ բանը, որ կարող ես բանակում ձեռք բերել, (բացի օրը 3 պաչկա ՆՈՅ բեզ պռաբլեմ ծխելուց , կամ կորցնել, կարծում եմ՝ կյանքի հադեպ մոտիվացինա: Էտ մոտիվացիան կարա էնքան ուժեղ լինի, որ ասենք բավարար կլինի փյունիքին՝ բարսելոնային 4-0 անի:
    Ինձ շարքայինով հազիվ թողեցին, ինչ ավագ ։Դ ենթաշարքային լիներ, էդ էլ կտային վերջում։
    The cake is a lie.

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (29.09.2016)

  24. #59
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, էդ 12 միլիոնից 10ի մոտ, էդ 10$ը մի ամսվա տրանսպորտի, ջրի, ալյուրի, շաքարավազ, ձեթի ու սենց առաջին անհրաժեշտության կարիքների գումար ա, էլ չեմ ասում, որ քիչ չեն նրանք, ովքեր վաբշե էդ 10$ը ամիսներով չեն տենում։
    Հիմա դու էդ ծախսերից որն ես նախատեսում կրճատես ու դոմիկում ապրող մարդուց ոնց ես պատրաստվում էդ փողը հավաքես։
    դոմիկում ապրողին թողնենք իրա դոմիկում ու անցնենք "ամերկահայերին" :
    կոպիտ, մոտավոր գնահատականով-
    Ռուասատան 2.5 միլիոն
    ԱՄՆ 1 միլիոն
    Ֆրանսիայում 500000
    Թուրքիա 500000
    Իրան 100000
    Արգենտինա 100000
    Կանադա 100000
    Իսրայել 20000
    ....
    էլ շատ չմանրանամ :

    Ուրեմն- ուզում ես ունենալ ՀՀ քաղաքացիություն- եթե վճարունակ ես, ապա պետք է մուծվես զինվորի աշխատավարձի ԲԱՑ. բոլոր համար ինտերնետում տեսանելի ֆոնդին, հակառակ դեպքում հավերժ զրկվում ես քաղաքացիությունից:
    Իսկ մուծելու դեպքում ունենում ես նաև համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ըստ բնակության վայրի ու ամեն մի համայք ըստ մարդահաշվի իր մեծամասնական դեպուտանն է ունենում Ազգային Ժողովում:

    Ուրեմն Ռուաստանի, Թուրիքայի ու Իրանի հայերը - ամսական 20 դոլար . 20 * 2000000 = 40 միլիոն /հաշվենք թե 2 միլիոն մարդ համաձայնի էտ պայմանին/
    ԱՄՆ-ի ու մնացած զարգացած, բարձր աշխատավարձով երկրներից 100 դոլար 100 * 1000000 = 100 միլիոն /հաշվենք թե 1 միլիոն մարդ համաձայնի էտ պայմանին/

    Հայստանից ու Արցախից ով որ 150000 դրամից ավելի է ստանում, ընտանիքի 2 անդամի հաշվով, - 5000 դրամ
    ինքչան կլիլնի քանակը , չեմ կարա ասեծ

    /Վճարունակությունը որշելու լիքը ձևեր կա, սա ուրիշ խոսակցության թեմա է/
    Սա ճիշտն ասած վաղուց եմ մտածել, ու մինչև հիմա ոչ մի դեմ գործոն չեմ տեսել սրա աշխատելու համար

    սա էլ սփյուռքի մոտավոր թվերը:

    https://hy.wikipedia.org/wiki/%D5%80...82%D5%BC%D6%84

  25. #60
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, մենք մարդկային ռեսուրսի խնդիր ունենք, ոչ թե ունենք խնդիր նորմալ վճարելով պահել 40.000 հոգի: Մենք սեղմված ենք երկու թուրք պետությունների մեջ, սա Իսլանդիա չէ: Ես ծառայել եմ երկու տարի, ահագին էլ դժվարություններ եմ տեսել, թեև ավելի վժվար ծառայություններ էլ են եղել, ու գոհ եմ, որ ծառայել եմ, հպարտ եմ:
    Հլա զինվորին 3000 դոլար աշխատավարձ տուր, հրամանը չտված, ամեն մի զինվորի թափուր տեղի համար 100 դիմում կլինի տրված: Ու ոչ միայն Հայաստանից, այլ ամբողջ աշխարհից:
    Ըտենց աշխատավարձ ոչ մի երկիր իր զինվորին չի վճարում:

    Սենց աշխատավարձով ֆիզիկապես ու հոգեվբանորեն լավագույներիկն կարելի է ջեկել ու մեր բանակը ընդամնեը 5 տարում կլինի լավագույնը աշխարհում ԲՈԼՈՐ տեսակետներից: Անգամ զենքի ու զինատեսակի, քանի որ էտ 40000 հոգին ուղեղ ունեն ու կարող են ինչ ասես անել:
    Մի խոսքով հայ լավագույն Կադրերը կհայտնվեն Հայկական Բանակում

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց բանակ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 2175
    Վերջինը: 24.01.2023, 02:42
  2. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  3. Մեր անունն էր հայկական բանակ...
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 02.07.2009, 17:01
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •