Freeman-ի խոսքերից
Լավ էլի, Հով, իրար հետ ենք ծառայում, բայց համաձայն չեմ: Բանակում էս կարճ ժամանակում ծայրահեղությունից ծայրահեղություն ինչ ասես տեսել եմ ու համաձայն չեմ էս մտքի հետ, համաձայն չէի էլ կարատինում, երբ բացարձակ ոչ-մի բանից գաղափար չունեի, համաձայն չէի, երբ հետս չունեին, սաղ օրը վերակարգ էին գրում, համաձայն չէի երբ հասել էի նրան, որ ես էի վաշտի հրամանատարին ասում ում նշանակի, համաձայն չէի, երբ լավ ծառայության համար ուզում էին արձակուրդ տային, համաձայն չէի, երբ որոշ ժամանակ անց զրկեցին ամեն ինչից, հերթական արձակուրդիս թերթիկը ճղեցին, համաձայն չէի, երբ ծառայում էի որ պոստային ու «էլիտար» ստորաբաժանումում, համաձայն չեմ հիմա՝ եքա պոստային գումարտակում, համաձայն չեմ, երբ տաք-տաք քնած եմ ու երբ պոստում դողալով կանգնած եմ: Չի եղել մի վայրկյան որ էդ արտահայտությունն ընդունեմ: Ինչը չի նշանակում, որ ստեղ վատ ա, չէ, լավ ա՝ պատասխանատվություն/դարդ չկա, հենց մի պատասխանատու բան են առաջարկում (օր. հենակետի ավագ) միանգամից հրաժարվում ու սկսում եմ չէպէներ անել, ուղղակի էստեղ կորցրած ժամանակն ա ափսոս:
Էջանիշներ