Chuk-ի խոսքերից
Գայլ ջան, եթե քննարմանը լավ եմ հետևել (իսկ լավ էլ հետևել եմ), ապա էդ դու էիր որպես ծառայելու անհրաժեշտության հիմնավորում բերում զենքից օգտվել սովորելը, այլ ոչ թե Աթեիստն էր դրա բացակայությամբ հակառակը հիմնավորում։
Ու ճիշտն ասած քո փաստարկն իմ համար ապշեցուցիչ է։ Եթե բանակում ծառայելը պետք լիներ զուտ զենքից օգտվել սովորելու համար, ապա էդ հարցը շատ հեշտ կլուծվեր ընդամենը դպրոցներում զին. պատրաստության հարցը բարելավելով։
Թեմայի վերաբերյալ. կարծում եմ հենց «ծառայել» բառը պատահական չէ։ Սա մի բան է, որտեղ դու ծառայություն ես մատուցում երկրիդ, որը գլոբալ առումով նաև պետքական է, անհրաժեշտություն է հենց քո ու քո ընտանիքի համար, բայց եթե առանձին սուբյեկտի, անձի տեսանկյունից ես նայում, ինքը անհատական ոչինչ էլ չի ստանում։
Էջանիշներ