Ես զինվոր եմ։ Ծառայությանս սկզբից բանակում շատ խնդիրների ու հետաքրքրող հարցերի եմ հանդիպել, ու հիմա՝ akumb.am-ին ծանոթանալով, առաջարկում եմ քննարկենք դրանք։ Առաջին հարցը, որը կուզեի քննարկել. ի՞նչ օգուտներ ու վնասներ է տալիս ծառայությունը զինվորին։
Ես զինվոր եմ։ Ծառայությանս սկզբից բանակում շատ խնդիրների ու հետաքրքրող հարցերի եմ հանդիպել, ու հիմա՝ akumb.am-ին ծանոթանալով, առաջարկում եմ քննարկենք դրանք։ Առաջին հարցը, որը կուզեի քննարկել. ի՞նչ օգուտներ ու վնասներ է տալիս ծառայությունը զինվորին։
Շատերից լսել եմ, որ ծառայությունից հետո տղեն ավելի ա հասունանում, մտածելակերպն ու բնավորությունն ա փոխվում, դառնում ա ավելի շփվող, սովորում ա դժվար կյանքին ու ապրելու պայմաններին, տարբեր տեսակի մարդկանց հետ շփվելով՝ ձեռք ա բերում մարդկանց հեշտ ճանաչելու փորձ, սկսում ա գնահատել իր ընտանիքը։ Առաջնագծում ծառայած տղերքը ծառայությունից հետո ունենում են գոհունակության զգացողություն, որ պոստ են պահել։ Բայց դե սրանք բոլորին չի վերաբերվում, ու որոշներն էլ ժամանակավոր փոփոխություններ են։ Իսկ վնասներն ավելի շատ են։ Համամիտ եմ՝ առաջին հերթին երկար ժամանակն ա, որ կորցնում ենք բանակում (2 տարի կյանքի ամենալավ տարիներից): Շատ բաներից ա հետ գցում ծառայությունը։ Ու էդ երկու տարին հիմնականում վատ կյանք ա լինում, որի ընթացքում հնարավոր ա փոխվի մարդու բարոյական արժեքներն (դառնում են անխիղճ) ու խոսելաոճը (բառապաշարը): Շատ զինվորներ ձեռք են բերում առողջական խնդիրներ, էլ չեմ ասում, որ տղերք կան տուն էլ չեն հասնում։
Մուշու (12.10.2015)
Հարգելի ծառայողներ, հարցը էն չի, որ դուք շատ դժվար կյանքով եք ապրում 2 տարի, հարցը էն ա, որ դուք պաշտպանում եք ձեր մի բուռ հայրենիքը։ Կհասունանաք, կսովորեք բարդ կյանքին, նասկի լվանալ ու արդուկ անել կսովորեք, ոջիլների դեմ պայքարել, կանեք լիքը բաներ, որոց մասին տնեցիք տեղյակ չեն թե՞ չէ՝ էական չի։ Մարդ կարա ոչ թե 2 տարի անիմաստ կորցնի այլ մի ամբողջ կյանք, հասունանա առանց բանակի և այլն։ Բարոյական արժեքները, եթե բանակի նման անբարո տեղը պիտի փոխի ուրեմն էդ արժեքները բանի պետք չէին։ Պարզ ա, որ ընտիր կլիներ, եթե ծառայությունը կամավոր լիներ կամ կարճ, բայց էդ մեր երկրի վիճակը։ Երևի բանակը միակ տեղն ա, որտեղ միաժամանակ գտնվում են մեր ազգի բոլոր խավերի ներկայացուցիչները։ Մարդկանց հետ կոնտակտ հաստատելը չգիտեմ, բայց տեսակային պատկանելիությունը հաստատ կհասկանաք։ Միակ օգուտը էդ անտեր բանակի էն ա, որ աղջիկները ( անկախ շատ աղջիկների ներից) չեն գնում ծառայության, հաստատ ձեզանից ոչ մեկ էդ չէր ուզի։
Vitam regit fortuna, non sapientia.
Գրիֆֆին, բանակում մի հատ հասկացություն կա, իմ վախտով շատ եմ լսել. «էսի սխալ կյանք ա»։ Բանակում կան բաներ, որոնք բանակից դուրս համարվում են աննորմալ։ Ամենաանմեղ օրինակը՝ ընկած օճառը վերցնելը խիստ վատ ա անդրադառնում անձիդ բարոյական կերպարի վրա։ Արդյունքում մեր էսօրվա բանակը բացի նշածդ դրական կողմերից, խեղում ա դեռ նորմալ չձևավորված երիտասարդների հոգեբանությունը։ Եթե մեր հասարակությունից «գողականը» կարծես քիչ-քիչ պակասում ա, դուրս ա մղվում, ապա բանակում էդ բազառները լիքն են, ու էն սկզբում նշածս «սխալ կյանքի» պատճառով լրիվ ձևափոխված, տձև ինչ որ բան են դառնում։ Ես, որպես օրենքն անվերապահորեն ընդունող մարդ շատ ծանր եմ տանում էդ կարգի երևույթները ներկայիս բանակում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Հարցդ սխալ ա. ի՞նչ անել, որ բանակը դառնա բանակ։ Որ մարդիկ չփախնեն ծառայությունից։
Ժամանակին կար տենց բան, որ չծառայած մարդը չէր կարա ոչ մի լուրջ պաշտոնի հավակներ։ Եղել ա ժամանակ, որ չծառայելը ամոթ էր։ Իսկ որ կարդաս իմ գրառումները բանակին նվիրված նաղորդ թեմայում, եզրակացությունս մեկն էր, էս բանակում, եթե ձև ունես, պտի չծառայես։ Ես 2 տարվա ընթացքում մի հատ ատրճանակ ձեռքս չեմ բռնել։ Ի՞նչ տվեց երկրին իմ կորցրած 2 տարի՞ն։ Հոսպիտալի անձնակազմը համակարգչից օգտվել սովորեց։ Հաստատ դա իմ 2 տարին չարժեր։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
ժող, նախ բանակը դժվար տեղ չի, չնայած լիքը տարրական բաներից զրկված ես, հետո' եթե պիտի սենց անգրագետ միջավայրում, որտեղ անգրագիտությամբ հպարտանում են, հասունանաս, ուրեմն հույս չկա, ավելի լավ ա միանգամից կախվես: Մարդկանց հետ շփվել էլ չես սովորում, սովորում ես ոնց չշփվել, պոստ պահելուց էլ ես որ ինձ ավելի լավ ու հասարակությանն ավելի պիտանի չեմ զգում:
The cake is a lie.
Հեռախոսս սարքեն, ավելի մանրամասն կգրեմ:
The cake is a lie.
Ես 2 տարի ծառայեցի, բայց տենց էլ չհասունացա
Նախ ասեմ, որ ես ընդամենը նշել եմ, թե ծառայողները ինչ կարծիք են ունենում բանակի տված օգուտների ու վնասների մասին, որոնցից մի մասի հետ եմ համաձայն։
Հարցն էն ա, թե ծառայող զինվորը (ոչ թե մեր մի բուռ հայրենիքը) ինչ օգուտ կամ վնաս ա ստանում ծառայությունից։
Իմ օրինակով բացատրեմ, թե ոնց կարա խղճի զգացումը բթանա։ Ծառայությանս սկզբի շրջանում, երբ տեսնեի, թե ոնց են մեկին ծեծում
իր սխալ արարքի համար, ինձ վատ էի զգում, ազդվում էի (մտածում էի՝ ինչ էլ լինի, արժանի չէր դրան), իսկ հիմա երեւի էնքան եմ տեսել էդքանը, որ որոշ դեպքերում անգամ մտածում եմ՝ դրան հասնում էր։ Ու էդ պահերին ես ինձ վատ եմ զգում։
Բանակը ավելի հասուն կարա դարձնի էն առումով, որ սովորեցնում ա ինքնուրույն ապրելուն։ Թե չէ 2 տարում առանց ծառայելու էլ կարաս ավելի հասուն մարդ դառնաս։
GriFFin (13.10.2015)
Այ մարդ, բանակը ինքնուրույն ապրել չի սովորացնում, ստեղի նման անպատասխանատու կյանքը չի կարա օգնի ինքնուրույնությանը:
The cake is a lie.
Quyr Qery (07.10.2016), Աթեիստ (14.10.2015), Անվերնագիր (24.10.2015), Մուշու (14.10.2015)
Չեմ կարծում, որ երբևէ որևէ զինվոր որևէ օգուտ է ստացել ծառայություններից, չհաշված էն, որ մարտի վերջում ավար են բաժանել:
կան երկրներ, որ զինվորը ստանում է նաև պետական որոշակի "օգուտներ":
իսկ կյանքի դպրոցի մասով, կարծում եմ որ որևէ բանակ գումարային առումով որևէ "լավ" բան տալ չի կարող 18 տարեկան զինվորին: գումարային բացարասկանը ավելի շատ է հաստատ:
Դրա համար էլ ծառայությունը - պարտականություն է, և ոչ թե Իրավունք:
Աթեիստ (14.10.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ