John-ի խոսքերից
Եթե «ոստիկան» ասելով հավաքական կերպարը վերցնենք՝ հա։ Ոստիկանն ա մեղավոր, որտև մարդուն 5-6 հոգով ծեծում են, ահազանգից 2 ժամ հետո չկան հլը, հենց մոտակա փողոցը փակում են՝ հայտնվում են միանգամից։ Հայաստանցի բարի ոստիկանի կերպար միայն էն բեռետավորների մասին գովազդում եմ տեսել։ Իրանց մեջ էլ լավ մարդիկ կան իհարկե, բայց համակարգի գերի են դարձել։ Տարբեր պատճառներով։ Ու հա, ոստիկանն ա մեղավոր, որ երբ մոտենում է փողոցում, անհանգստանում եմ, որտև էսքան ժամանակ մի անգամ չեղավ մոտենա, ժպտա, հարցնի «Ինչպե՞ս եք Ձեզ զգում, հարգելի՛ քաղաքացի»։ Փոխարենը, մի քանի անգամ էղել է, որ մոտենա «Բարի օր ապեր»-ով սկսի խոսակցությունը։ Հոգնեցուցիչ է ամեն անգամ իրանց բացատրել, թե ոնց են պարտավոր քեզ դիմել, որ օրինական հիմքեր պետք է ներկայացնեն ինչ-որ սխալ-խախտում արձանագրելու համար։
Էջանիշներ