User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Ակումբում զգացմունքայնության ընկալումը որպես «ղզիկություն»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակումբում զգացմունքայնության ընկալումը որպես «ղզիկություն»

    Երևի շատերդ նկատած կլինեք, որ վերջին տարիներին Ակումբում խիստ մոդայիկ է դարձել «ղզիկանալ» բառը, որն օգտագործվում է բացառապես աղջիկների կողմից՝ որպես իբր անտեղի, անպատշաճ զգացմունքայնության, ռոմանտիկության բնորոշում, ինքնադատափետիչ գնահատական։ Մարդիկ իրենց մասին ինչ–որ բան են պատմում, ու եթե հանկարծ «սխալվեն» ու ինչ–որ զգացմունքայնություն կամ զգայունություն արտահայտեն, ինչ–որ ռոմանտիկ մտքեր արտահայտեն իրենց գրառման մեջ, հարկ են համարում պարտադիր արդարանալ դրա համար՝ վերջում այդ «թուլությունը» պիտակելով որպես ղզիկացում. «վերջերս ղզիկացել եմ», «վայ, ինչ ղզիկ գրառում ստացվեց», «կներեք ղզիկանալու համար»։ Լավ, էլի, ժողովուրդ, ի՞նչ ղզիկացում, ի՞նչ բան։ Էդ ո՞ր օրվանից է զգացմունքայնության ու զգայունության դրսևորումն էդքան բացասական երևույթ դարձել, որի համար էդպես ինքնաարդարանում ու ինքնահրկիզվում եք՝ ձեզ ղզիկ անվանելով ու դրա համար երևի ձեր պատկերացմամբ «ղզիկությունը» դատապարտող բոբո ակումբցիների ներողամտությունն ակնկալելով։

    Նախ աղջիկը չի կարող ղզիկ լինել. ղզիկը տղաներին բնութագրող բառ է, որն օգտագործվում է այն տղաների մասին խոսելիս, ովքեր տղամարդուն ոչ վայել՝ աղջկական վարք են դրսևորում, ու նույնիսկ տղաների դեպքում, կարծում եմ, նորմալ մարդիկ էդ բառը չեն օգտագործում «ավելորդ» զգացմունքայնության կամ զգայունության դեպքում։ Իսկ աղջիկը ոչ մի կերպ չի կարող ղզիկ լինել, էլի։ Հասկացանք, կանանց իրավունքներ, հավասարություն, բան, բայց դա հո չի՞ նշանակում, որ իրեն հարգող աղջիկը չի կարող զգացմունքներ զեղել, ռոմանտիկ լինել ու դա արտահայտել։

    Ընդհանրապես Ակումբում ռոմանտիկ, զգացմունքային գրառումների նկատմամբ շատ վաղուցվանից ինչ–որ մերժողական դիրքորոշում կա արմատացած։ Հա, գիտենք, որ դրա համար ժամանակին հիմք են հանդիսացել տարբեր ակումբցիների ինչ–որ պարզունակ, սենտիմենտալ սիրային թեմաներ ու գրառումներ, բայց կարծում եմ՝ չափն անցել է էդ քննադատական մոտեցման մեջ։ Ու հաճախ, երբ մեկը մի քիչ ռոմանտիկ ու զգացմունքային բան է գրում, միանգամից թռնում են դեմքին, դրա պատճառով էլ շատ աղջիկներ, հատկապես համեմատաբար ջահելները, մի տեսակ հուշտ են լինում ռոմանտիկ ու զգացմունքային երևալուց, վախենում են, որ իրենց էլ դրա համար պարզունակ, թույլ, անհետաքրքիր, անմակարդակ ու չգիտեմ ինչ կհամարեն, ու էդ «ղզիկանալ» բառով միանգամից ինքնապաշտպանվում ու ինքնաարդարանում են, որ էլ ուրիշները դրա մասին չխոսեն հանկարծ։ Իբր, հա, ես էլ գիտեմ, որ վատ բան արեցի, կներեք, չդիմացա, այլևս չի կրկնվի։

    Ժողովուրդ, զգացմունքայնությունը, զգայունությունը, ռոմանտիկան իրականում տենց բոբո բաներ չեն։ Թուլացրեք ձեզ ու արխային ղզիկացեք զեղեք ձեր հույզերն ու զգացմունքները՝ առանց դրա համար մեղավոր զգալու ու արդարանալու։ Հավատացնում եմ ձեզ, որ ոչ մի նորմալ մարդ ձեզ դրա համար չի քննադատի, թույլ չի համարի ու չի հիասթափվի ձեզնից, իսկ եթե հիասթափվի, ուրեմն ինքն էսպես թե էնպես ձեզ պետք չէր, ուրախացեք դրա համար։

    Հուսով եմ՝ միայն ես չեմ էսպես ընկալում էդ երևույթը։ Հա, ես «ղզիկ» եմ ու չեմ ամաչում դրանից ։ Իսկ դու՞ք ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 08.10.2015, 17:41:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.10.2015), CactuSoul (10.10.2015), Cassiopeia (08.10.2015), Chuk (08.10.2015), John (08.10.2015), Meme (09.10.2015), Quyr Qery (22.09.2016), Ripsim (08.10.2015), Sambitbaba (08.10.2015), Smokie (27.10.2015), Valentina (08.10.2015), Yevuk (09.10.2015), Աթեիստ (08.10.2015), Այբ (08.10.2015), Արէա (08.10.2015), Արշակ (08.10.2015), Արևհատիկ (26.10.2015), Զաքար (08.10.2015), մարդագայլուկ (08.10.2015), Նաիրուհի (10.10.2015), Շինարար (08.10.2015), Ռուֆուս (08.10.2015), Տրիբուն (08.10.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նոր բալիկ ակումբում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 08.02.2014, 22:36
  2. Չինարենը ակումբում
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 28.05.2013, 00:57
  3. Ակումբում կան հոգեբաններ?
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2009, 18:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •