ԷՄԵՐԻՆ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹՈՒՄ Է ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՆ. ՍԵՎԻԼԻԱ – ԲԱՐՍԵԼՈՆԱ՝ 2:1


Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական խաղում «Սեւիլիան» ընդունել էր «Բարսելոնային», որը գործում էր առանց առաջատարների՝ Լիոնել Մեսսիի եւ Անդրես Ինյեստայի: Այս ֆուտբոլիստները վնասվասծքներ ունեն:

«Սեւիլիան» կարոաղացել է առավելության հասնել երկրորդ խաղակեսի մեկնարկային խփած երկու գոլերի շնորհիվ: Թիմերը «բաց» ֆուտբոլ են խաղացել եւ բազմաթիվ գոլային պահեր են ունեցել:

«Սեւիլիա» - «Բարսելոնա»՝ 2:1

Գոլերը՝ Կրոն Դելի 52, Իբորա 58 – Նեյմար 74 (11 մետ.)

Այս հաղթանակից հետո «Սեւիլիան» վաստակում է 8 միավոր եւ բարձրանում 10-րդ հորիզոնական: «Բարսելոնան» 15 միավորով երրորդ տեղում է:

Հատկանշական է, որ «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, 4 տարբեր թիմեր ղեկավարելով, 21 անգամ մրցել է «Բարսելոնայի» դեմ, եւ սա առաջին դեպքն է, երբ Էմերիի գլխավորած թիմը հաղթող է դուրս գալիս:





Աղբյուր