Աթեիստ-ի խոսքերից
ArtԼunch Sucks
Էս ցանցը երևանում ահագին կետեր ունի, որոնցից Բարեկամության մետրոյի մոտինից երբեմն օգտվում եմ, ու միակ վատ կողմը որ կարամ նշեմ, զուգարանի բացակայությունն ա, լվացարան ունեն։
Շատ ճաշերի մեջ են պղպեղ դնում (որից ես զզվում եմ), բայց ոչ բոլորի ու հիմնականում ուտելու բան գտնում եմ։
Էսօր որոշեցի ընկերոջս հետ գնամ իրանց Կորյուն փողոցի կետը։
Քանի որ ԲՈւՀ-երին մոտ ա, լավ լցված էր։
Ստեղ պտի անեկդոտ պատմեմ։
---------------
Երեք ընկեր մտնում են գարեջրատուն, մատուցողուհուն բաժակ գարեջուր են պատվիրում, ու որ մատուցողին շրջվում ա, որ հեռանա, մի ընկերը հետևից ասում ա՝ մաքուր բաժակով կբերեք։
Որոշ ժամանակ անց մատուցողուհին մատենում ա 3 բաժակ գարեջրով ու հարցնում. «ձեզնից ո՞վ էր մաքուր բաժակով ուզել»։
---------------
Ուրեմն էս օբյեկտում պադնոսները կան, բայց էն թղթերը, որ նորմալ օբյեկտներով դրանց հետ դրված են լինում (այդ թվում Բարեկամության արթլանչում) չկային։ Կողքս իրանց աշխատակիցներից էր կանգնած, հասկացավ, որ ինչ որ բան եմ փնտրում, հարցրեց, ասեցի, որ թուղթ չեմ գտնում։ Գնաց բերեց ՄԻ ՀԱՏԻԿ թուղթ։ Ասեցի, որ երկուսով ենք, ևս ՄԻ ՀԱՏԻԿ բերեց։
Անցանք սնունդին, ընտրեցի մի փլավ, ու մի այլ, կանաչիով ձվով, նրբերշիկով ինչ որ փլավի նման բան։ Հատուկ ճշտեցի, որ երկուսի մեջ էլ պղպեղ չլինի։ Մոտեցանք դրամարկղ, հարցրեցի թեյի տեղը, ասեցին, որ դա առանձին բաժնում ա։
Վճարեցինք, տեղավորվեցինք, հետո մոտեցա էդ թեյի բաժին։
Պարզվավ ՍԵՎ ՀԱՍԱՐԱԿ ԹԵՅ ՉՈւՆԵՆ։
էդ ընթացքում հոսանքն անջատեցին։
Ով օգտվել ա, գիտի, որ Արթլանչում միկրոալիքային վառարաններ են դրված, ով ուզում ա, օգտվում ա։
Համակերպվեցի էդ օրն առանց թեյ ուտելու մտքի հետ, մեկ էլ ընկերս թե «ճաշերը լրիվ սառն են»։ Շշված փորձում եմ վերմիշելով փլավը, լրիվ սենյակային ջերմաստիճան։ Հիշեցնեմ, որ հոսանք էլ չկա, տաքացնելու հնարավորություն էլ չկա։
Ընկերս փորձեց, ասեց, որ փլավը չէ, բայց էն մեկը սառած կարելի ա ուտել։
Ու ի՞նչ։ Պարզվավ նրա մեջ էլ ԼԻՔԸ ՊՂՊԵՂ կա, որից, ինչպես արդեն ասել էի, զզվում եմ, ու նախօրոք հարցրել էի։
երևի արդեն պարզ ա, բայց գրեմ, որ տենց էլ թողեցի սեղանին, դուրս էկա։
Մոտեցա դրամարկղ ու հերթով գանգատներս ներկայացրի, որոնք կոնսպեկտավորած տակից կներկայացնեմ։
1. մաքրության խնդիր (էն թղթերի պահը)
2. սառը ճաշեր
3. թեյ չունեն, բայց էդ մասին ասում են միայն երբ արդեն մնացածի համար վճարել ես
4. Խաբում են սննդի բաղադրության մասին։
Տպավորություններս էնքան վատն էին, որ նույնիսկ էն Բարեկամության կետը մտնելուց էս սաղ հիշելու եմ։
Էջանիշներ