Շինարար-ի խոսքերից
Արտ, մեկ նույնիսկ ուզում էի առանձին թեմա բացեմ, հետո մտածեցի՝ մեկ ա ոչ մեկ զահլա չունի, որովհետև գրառմանս մտահղացումը քո պատմածից ա գալիս, բայց թեման գուցե մի քիչ տարբեր ա: Էն որ անընդհատ Եվրոպա-Եվրոպա, Արևմուտք-Արևմուտք եք անում, ուզում եմ պատմեմ, թե իմ տեսած Արևմուտքում ոնց ա: Էստեղ մի հատ շատ գործածական բառ կա՝ supportive, աջակի՞ց, համարյա ցանկացած տեսակի փոխհարաբերություններում ամենակարևորվող բանն ա, ուսուցիչ-աշակերտ, ղեկավար-աշխատող, սիրահար զույգ, ընկերներ, ամուսիններ, ծնող-զավակ, հաճախոաշխատանք կատարող և այլն: Մի տեսակ էստեղ չկարողացա պատկերացնեմ, որ հաճախորդը քեբաբը բերելուց հետո հետ ուղարկի, թե իմ պատկերացրածը չէր: Ավելի շատ պատկերացնում եմ, որ հաճախորդը մինչև պատվիրելը ուզենա տեսնի ինչի նման ա, ինչ ա պատվիրում, մեկը ես հաճախ եմ անում, որովհետև հենց նույն քեբաբը էստեղի էնքան տարբեր ա իմ իմացած քեբաբից, որ հիմա համարյա միշտ նոր տեղ մտնելիս ուզում եմ տեսնել, թե ինչ ա: Բայց նույնիսկ ակնհայտ սխալի դեպքում, ինչը էս դեպքը չէր, չեմ պատկերացնում էդպիսի իրավիճակ, մարդիկ աջակից են, աշխատողի սխալվելու դեպքում՝ հաճախորդները ու ղեկավարները, ասենք չեն չորում, սովորացնում են: Իսկ էս էն դեպքն ա, որ սովորացնելու բան էլ չկա, իրանց քեբաբն էդ ա, չես պատկերացնի, թե քեբաբն ինչքան տարատեսակներ ունի: Էն ինչ դու կոտլետ ես անվանում, մեր տանը միշտ պատրաստվել ա, որպես քեբաբ, իսկ իմ մայրս արմատներով Լիբանանից ա, նենց չի, որ ինքը չի գտի, թե քեբաբն ինչ ա, պատկերացրու՝ էն ինչ բերել են, իրականում քեբաբ ա եղել, ուղղակի դու չգիտեիր: Գալաթեան շատ լավ գրեց, միշտ շանս ա պետք տալ: Չորով, քյառթուությամբ նորմալ հարաբերություններ, նորմալ հասարակություն կառուցել չի լինի, համոզված եմ: Էլի եմ ասում, ուղղակի որ շատ եք բերում Արևմուտքի, Եվրոպայի օրինակը, ուզում եմ ցույց տամ, որ ամենքս մեզնից պետք ա սկսենք, մենք մեզ էդպիսին պահենք, ինչպիսին ուզում ենք լինի մեր հասարակությունը: Էստեղ իմ անցած տարվա ֆլեթմեյթս՝ կիսով չափ կարիբյանններից, կիսով չափ անգլիացի, լավ արտահայտություն ուներ՝ սպանել բարությամբ, ասում ա՝ ինչքան քո հանդեպ անտակտ ու վատն են, էնքան ես հակառակը ջերմ ու դրական եմ վերաբերվում, ասում ա: Գուցե շատերը չհասկանան, բայց զատո մարդը միշտ դրական ա տրամադրված, ավելի երկար կապրի:
Համաձայն եմ, որ պիտի ներողություն խնդրեին, չնայած սխալը դու էիր, բայց հաճախորդ ես ի վերջո: Բայց մեր հասարակությունում ներելու պատրաստ չեն: Ես ինքս հաճախ եմ ներողություն խնդրում, ու հայերի դեպքում հաճախ պատասխան եմ ստանում, թե ներողությունդ ինչիս էլ: ԴԴ Մեզ մոտ մոդա չի ներելը: Բայց ես էլ քթի մազ բաներ ունեմ, որ չարժե էդքան, չնայած միշտ վճարում եմ, ես ավելի շատ պահանջում եմ, որ բացատրեն նորմալ, երբ ինչ-որ ծառայություն եմ գնում և այլն:
Էջանիշներ