User Tag List

Էջ 1 20-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 296 հատից

Թեմա: Սննդի կետեր

  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սննդի կետեր

    Ես էլ գամ ստեղ ։)

    Էսօր Կերերիվի համար մտա Խանջյանի վրա մի «բուդկա», որտեղ արդեն մի անգամ սնվել էի ու գոհ էի մնացել։
    Մտա, որոշ ժամանակ անց բարեհաճեց մոտանալ մատուցողուհին։ Պատվիրեցի մի հատ տաք թեյ, սնկով ձվածեղ ու հավի քյաբաբ։ ՀԱՎԻ, Կառլ, քյաբաբ։
    Էդ ընթացքում սրահում երաժշտության ՓՈԽԱՐԵՆ միացրեցին արաբական ինչ որ աղմուկ ու ձայնը բարձրացրին։ Խնդրեցի ցածրացնել։ Մի քիչ (համարյա աննշան) ցածրացրին, բայց երաժշտություն տենց էլ չմիացրին։ Սա արդեն հուշում էր, թե ինձ ինչ ա սպասում ։)
    Մի 5-10 րոպե հետո վերջապես ինձ հասավ մի բաժակ եռացրած ջուր, մի թեյի պակետ ու շաքարավազ։
    Թեյն արդեն վաղուց վերջացել էր, երբ վերջապես սեղանին հայտվեցին ձվածեղն ու քյաբաբը։ Հենց սկզբից տարօրինակ թվաց, որ պատվերս սեղանին դնելու պահին քթիս հասավ ԿՈՏԼԵՏԻ հոտ։ Նայում եմ քյաբաբին, պատրաստած ա բարակ փայտիկի վրա, միսն էլ ծածկված ա պաքսիմատով, ու կոնկրետ կոտլետի հոտ ա արձակում։
    Մի քանի անգամ մատուցողուհուն կանչելու փորձից հետո ինձ մոտեցավ բարմենուհին։
    - Ես քյաբաբա եմ ուզել, ոչ թե քյաբաբի ձև տված կոտլետ։
    - դա քյաբաբ ա։
    - ՍԱ ՔՅԱԲԱԲ ՉԻ, ում ուզում ես բեր, աչքերը փակենք, սա դեմ տանք, կասի, որ սա կոտլետ ա։
    - հիմի սա չեք ուզո՞ւմ։
    - Իհարկե չեմ ուզում։
    3 րոպեից մոտենում ա արդեն պատվերը վերցրած մատուցողուհին՝ նույն «քյաբաբը» ձեռքին։
    - Դա չեք ուզո՞ւմ։
    - Քյաբաբ ուզում եմ, դա՝ չէ։
    Սա էլ գնաց, եկավ մի տարիքով ու քաշով մի տատիկ, կողքիս աթոռը քաշեց, նստեց ու սկսեց։
    - Մենք մանղալ չունենք, մատուցողուհին սխալվել ա, պտի ձեզ ասեր, որ մենք թավայի քյաբաբ ենք տալիս։
    - Ինձ ոչ մի բան չեն ասել, որտև որ ասեին, ես էլ կասեի, որ չեմ ուզում։
    - Հիմա սա չեք ուզո՞ւմ։
    - Դա չէ։
    - Բա սա հիմա մնա իմ վրա՞։
    - Բա մնա իմ վրա՞
    - Դե մատուցողուհին պարզապես սխալվել ա ...
    - Ուրեմն խի՞ ա ձեր վրա մնում, թող մնա մատուցողուհու վրա, հաստատ իմ վրա չի որ պտի մնա ։)
    Վեր կացավ, փնթփնթալով՝ «փաստորեն իմ վրայա մնում, աշխատավարձիցս պտի պահեն ...» ու գնաց։
    Վերջնահաշվարկում 100դրամ էլ հաշվել էին թեյավճար, որը ձեռս հեչ չէր գնում, որ տամ ...

    Արդյունքում էդ օբյեկտի աշխատողներն ինձանից խիստ նեղացած մնացին (пичалька).
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (28.09.2015)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, պրինցիպը լավ բան ա, բայց երբ որ քո ասած Խանջյանի "բուդկա" ես մտնում, պետք ա պատրաստ լինես, որ քեզ չեն սպասարկելու նենց ոնց ասենք Le Fouquet's-ում։
    Չեմ ասում՝ տոլմա ուզես՝ բեգեմոտի բուդ բերեն, բայց կարելի ա մի քիչ ներողամիտ լինել, ուտել էն ինչ բերել են՝ 1. տեղեկացնելով որ սխալ ա բայց էս անգամ իրենց ներում ես, 2. հաջորդ անգամ էտտեղ ոտք չդնել, 3. դնել բայց համոզվել մատուցողից ու եթե պետք ա նաև խոհարարից որ քյաբաբ քյաբաբ են բերելու ոչ թե թավա քյաբաբ, 4. բոլոր կետերն իրար հետ։

    Հիշի, որ դու էլ անսխալական չես ու քո բացթողումն էլ մեկ ուրիշի անհանգստության պատճառ հանդիսացած կլինի ոնց էլ չլինի։

    Մի քիչ բարի եղեք մարդիկ...
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 27.09.2015, 02:39:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.09.2015), enna (05.12.2017), Ձայնալար (27.09.2015), Շինարար (27.09.2015), Տրիբուն (27.09.2015)

  5. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, պրինցիպը լավ բան ա, բայց երբ որ քո ասած Խանջյանի "բուդկա" ես մտնում, պետք ա պատրաստ լինես, որ քեզ չեն սպասարկելու նենց ոնց ասենք Le Fouquet's-ում։
    Չեմ ասում՝ տոլմա ուզես՝ բեգեմոտի բուդ բերեն, բայց կարելի ա մի քիչ ներողամիտ լինել, ուտել էն ինչ բերել են՝ 1. տեղեկացնելով որ սխալ ա բայց էս անգամ իրենց ներում ես, 2. հաջորդ անգամ էտտեղ ոտք չդնել, 3. դնել բայց համոզվել մատուցողից ու եթե պետք ա նաև խոհարարից որ քյաբաբ քյաբաբ են բերելու ոչ թե թավա քյաբաբ, 4. բոլոր կետերն իրար հետ։

    Հիշի, որ դու էլ անսխալական չես ու քո բացթողումն էլ մեկ ուրիշի անհանգստության պատճառ հանդիսացած կլինի ոնց էլ չլինի։

    Մի քիչ բարի եղեք մարդիկ...
    Սկսենք նրանից, որ ես սկի տանն անեն բան չեմ ուտում։ Այսինք իրանց տվածն ուտելու հարցը չի էլ քննարկվում։
    Ես հատուկ սկզբում նշել էի, որ մտել էի ըտեղ, որտև արդեն մի անգամ գոհ էի մնացել։
    Էդքանից ոչ մեկի բերանից եա չլսեցի տենց ժամանակ պարտադիր «կներեք»-ը։
    Ակնհայտ ա, որ ներողամտության մասին էլ խոսք չի կարա գնա։
    Այսինքն մարդը պտի ներողություն խնդրի, որ ներես, ոչ թե գա, ասի մատուցողուհու մեղքն էր, արի կլնի կեր ու վճարի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ ուտելիքդ սարքելուց խոհարարի գլխին կանգնած չես լինում։ Երբեք չես կարա իմանաս՝ քո ուզած քյաբաբն են ավելի լավ սարքում թե մատուցողի սխալվածը։ Նենց չի որ հենց դու մենյուից ընտրեցիր, ուրեմն սաղ չոտկի սարքած բերելու են դեմդ դնեն։
    Ամեն ինչ չես ուտում, տենց պահանջկոտ ես՝ դու սարքի ուտելիքդ։ Դու ինքդ քեզ կասես կներես եթե վատ ստացվի։ Սաղ գոհ կմնան։

  7. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իրանց բերածը իմ ուզած քյաբաբի հետ էնքան ընդհանուր բան ունի, ինչքան բադրջան բիբարի խավիարը ձկան խավիարի հետ։
    Էս դեպքում կապ չունի լավ ու վատ սարքածը։ Լրիվ ուրիշ բան են բերելը, որը ես պարզապես չեմ ուտում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #6
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմություն այն մասին, թե ինչպես ամուսինը "լուծեց" կնոջ դավաճանության հարցը

    Դեպքը, հերոսները իրական են։

    Սովորական ամուսիններ էին՝ տարիների ստաժով, երեխաներով․․․․Բայց ամուսինը կնոջը ոնց որ թե ավելի էր սիրում, քան կինը․ միշտ տանում էր կնոջ քմահաճույքները, անտեսում որոշ արաքներ․․․
    Սակայն օրերից մի օր այնպես է ստացվում, որ հանկարծակի կնոջը "բռնացնում է" սիրեկանի հետ․․․

    Ամուսինը հարցին պետք է "լուծում տար"․․․ մտածում է ու ասում․
    -Այս բազմոցը պետք է փոխել։

    Հ․Գ․
    Վերջին խմբագրող՝ Այբ: 27.09.2015, 14:22:

  9. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրանց բերածը իմ ուզած քյաբաբի հետ էնքան ընդհանուր բան ունի, ինչքան բադրջան բիբարի խավիարը ձկան խավիարի հետ։
    Էս դեպքում կապ չունի լավ ու վատ սարքածը։ Լրիվ ուրիշ բան են բերելը, որը ես պարզապես չեմ ուտում։
    Բնականաբար էդքանի հետ համ էլ պետք ա ուտելիքի թսիկ լինեիր

  10. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսենք նրանից, որ ես սկի տանն անեն բան չեմ ուտում։ Այսինք իրանց տվածն ուտելու հարցը չի էլ քննարկվում։
    Ես հատուկ սկզբում նշել էի, որ մտել էի ըտեղ, որտև արդեն մի անգամ գոհ էի մնացել։
    Էդքանից ոչ մեկի բերանից եա չլսեցի տենց ժամանակ պարտադիր «կներեք»-ը։
    Ակնհայտ ա, որ ներողամտության մասին էլ խոսք չի կարա գնա։
    Այսինքն մարդը պտի ներողություն խնդրի, որ ներես, ոչ թե գա, ասի մատուցողուհու մեղքն էր, արի կլնի կեր ու վճարի։
    Արտ, մեկ նույնիսկ ուզում էի առանձին թեմա բացեմ, հետո մտածեցի՝ մեկ ա ոչ մեկ զահլա չունի, որովհետև գրառմանս մտահղացումը քո պատմածից ա գալիս, բայց թեման գուցե մի քիչ տարբեր ա: Էն որ անընդհատ Եվրոպա-Եվրոպա, Արևմուտք-Արևմուտք եք անում, ուզում եմ պատմեմ, թե իմ տեսած Արևմուտքում ոնց ա: Էստեղ մի հատ շատ գործածական բառ կա՝ supportive, աջակի՞ց, համարյա ցանկացած տեսակի փոխհարաբերություններում ամենակարևորվող բանն ա, ուսուցիչ-աշակերտ, ղեկավար-աշխատող, սիրահար զույգ, ընկերներ, ամուսիններ, ծնող-զավակ, հաճախոաշխատանք կատարող և այլն: Մի տեսակ էստեղ չկարողացա պատկերացնեմ, որ հաճախորդը քեբաբը բերելուց հետո հետ ուղարկի, թե իմ պատկերացրածը չէր: Ավելի շատ պատկերացնում եմ, որ հաճախորդը մինչև պատվիրելը ուզենա տեսնի ինչի նման ա, ինչ ա պատվիրում, մեկը ես հաճախ եմ անում, որովհետև հենց նույն քեբաբը էստեղի էնքան տարբեր ա իմ իմացած քեբաբից, որ հիմա համարյա միշտ նոր տեղ մտնելիս ուզում եմ տեսնել, թե ինչ ա: Բայց նույնիսկ ակնհայտ սխալի դեպքում, ինչը էս դեպքը չէր, չեմ պատկերացնում էդպիսի իրավիճակ, մարդիկ աջակից են, աշխատողի սխալվելու դեպքում՝ հաճախորդները ու ղեկավարները, ասենք չեն չորում, սովորացնում են: Իսկ էս էն դեպքն ա, որ սովորացնելու բան էլ չկա, իրանց քեբաբն էդ ա, չես պատկերացնի, թե քեբաբն ինչքան տարատեսակներ ունի: Էն ինչ դու կոտլետ ես անվանում, մեր տանը միշտ պատրաստվել ա, որպես քեբաբ, իսկ իմ մայրս արմատներով Լիբանանից ա, նենց չի, որ ինքը չի գտի, թե քեբաբն ինչ ա, պատկերացրու՝ էն ինչ բերել են, իրականում քեբաբ ա եղել, ուղղակի դու չգիտեիր: Գալաթեան շատ լավ գրեց, միշտ շանս ա պետք տալ: Չորով, քյառթուությամբ նորմալ հարաբերություններ, նորմալ հասարակություն կառուցել չի լինի, համոզված եմ: Էլի եմ ասում, ուղղակի որ շատ եք բերում Արևմուտքի, Եվրոպայի օրինակը, ուզում եմ ցույց տամ, որ ամենքս մեզնից պետք ա սկսենք, մենք մեզ էդպիսին պահենք, ինչպիսին ուզում ենք լինի մեր հասարակությունը: Էստեղ իմ անցած տարվա ֆլեթմեյթս՝ կիսով չափ կարիբյանններից, կիսով չափ անգլիացի, լավ արտահայտություն ուներ՝ սպանել բարությամբ, ասում ա՝ ինչքան քո հանդեպ անտակտ ու վատն են, էնքան ես հակառակը ջերմ ու դրական եմ վերաբերվում, ասում ա: Գուցե շատերը չհասկանան, բայց զատո մարդը միշտ դրական ա տրամադրված, ավելի երկար կապրի:

    Համաձայն եմ, որ պիտի ներողություն խնդրեին, չնայած սխալը դու էիր, բայց հաճախորդ ես ի վերջո: Բայց մեր հասարակությունում ներելու պատրաստ չեն: Ես ինքս հաճախ եմ ներողություն խնդրում, ու հայերի դեպքում հաճախ պատասխան եմ ստանում, թե ներողությունդ ինչիս էլ: ԴԴ Մեզ մոտ մոդա չի ներելը: Բայց ես էլ քթի մազ բաներ ունեմ, որ չարժե էդքան, չնայած միշտ վճարում եմ, ես ավելի շատ պահանջում եմ, որ բացատրեն նորմալ, երբ ինչ-որ ծառայություն եմ գնում և այլն:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 27.09.2015, 21:22:

  11. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը

    Շին, դու աչքիս էդտեղի սպասարկման ոլորտի չգրված օրենքներից խաբար չես: ՄԹ-ում Արտակից բեթար հաճախորդներ են լինում, ու իրանք տենցն են ոչ թե որովհետև ուղղակի քմահաճ են ուտելիքի հարցում, այլ շատ լավ գիտեն էդ չգրված օրենքների մասին: Մասնավորապես, եթե ուտելիքը բերում են, քո ուզածն ա, բայց դուրդ չի գալիս, կարաս կիսատ թողնես, իրանք ուրիշ բան կբերեն: Կամ էլ ձրի դեսերտ են բերում: Պատվերի մեջ սխալի դեպքում միշտ որևէ ձրի բան են անում: Օրինակ, մի անգամ Լոնդոնում նարնջի հյութ էի պատվիրել, տենց էլ չէին բերել, բայց հաշվի մեջ գրված էր: Մատուցողուհին հազար անգամ ներողություն խնդրեց, հաշվից հանեց հյութի գումարը, բայց հետն էլ ուշացումով բերեց հյութը:

    Ուղղակի ստեղ հարցն էն ա, որ Խանջյանի օբեկտը ՄԹ-ի ռեստորան չի ու չի վախենում հաճախորդի վատ ռիվյուներից:

  12. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Բյուր, մի տեսակ չհասկացա, քո ասածը ոնց ա հակասում իմ ասածին, ես ընդհանրացնւմ եմ պատկերը, ուղղակի Արտակը որ անընդհատ Եվրոպա-Եվրոպա ա անում, ներկայացնում եմ Եվրոպայում ընդհանուր մթնոլորտը, էն ինչ ես եմ անընդհատ տեսնում, զգում, աջակցություն, աջակցություն, օգնելու ցանկություն: Քո ասած մարդիկ քիչ տոկոս են կազմում ու ասած քեզ հատուկ են անում: Թե չէ բնականաբար ՄԹ-ում դժգոհ հաճախորդի գումարը հետ կվերադարձնեին, հոսթելում հիշո՞ւմ ես, բայց էդ դեպքում ես ճիշտ էի:

  13. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, մի տեսակ չհասկացա, քո ասածը ոնց ա հակասում իմ ասածին, ես ընդհանրացնւմ եմ պատկերը, ուղղակի Արտակը որ անընդհատ Եվրոպա-Եվրոպա ա անում, ներկայացնում եմ Եվրոպայում ընդհանուր մթնոլորտը, էն ինչ ես եմ անընդհատ տեսնում, զգում, աջակցություն, աջակցություն, օգնելու ցանկություն: Քո ասած մարդիկ քիչ տոկոս են կազմում ու ասած քեզ հատուկ են անում: Թե չէ բնականաբար ՄԹ-ում դժգոհ հաճախորդի գումարը հետ կվերադարձնեին, հոսթելում հիշո՞ւմ ես, բայց էդ դեպքում ես ճիշտ էի:
    Դե հենց էդ ա, Արտակը հա Եվրոպա-Եվրոպա ա ասում, ու եթե սենց բան ՄԹ-ում տեղի ունենար, մատուցողուհին հազար անգամ ներողություն կխնդրեր, քյաբաբը կբերեր, հետն էլ մի հատ դեսերտ: Չգրված օրենքները կան, դրա համար էլ տենց պահող հաճախորդներ կան: Մի անգամ էլ Իռլանդիայում էր, որ ուտելիքս կիսատ էի թողել, մատուցողուհին էկավ, ասեց՝ դուրդ չեկա՞վ: Եթե ասեի՝ չէ, փողս հետ էին տալու կամ որևէ այլ կոմպենսացիա: Բայց ասեցի՝ լավն էր, ուղղակի մեծ էր պորցիան:
    Հա, հոսթելի դեպքում ճիշտ էիր հաստատ, ոնց որ էս դեպքում էլ Արտակն ա ճիշտ: Ուղղակի հայ իրականության մեջ տխուրն էն ա, որ տենց բաները մատուցողի կամ խոհարարի վրա են ջարդում, իսկ ՄԹ-ում մատուցողի վրա կջարդվեր, եթե ուտելիքը չփոխեր:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.09.2015)

  15. #12
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, մեկ նույնիսկ ուզում էի առանձին թեմա բացեմ, հետո մտածեցի՝ մեկ ա ոչ մեկ զահլա չունի, որովհետև գրառմանս մտահղացումը քո պատմածից ա գալիս, բայց թեման գուցե մի քիչ տարբեր ա: Էն որ անընդհատ Եվրոպա-Եվրոպա, Արևմուտք-Արևմուտք եք անում, ուզում եմ պատմեմ, թե իմ տեսած Արևմուտքում ոնց ա: Էստեղ մի հատ շատ գործածական բառ կա՝ supportive, աջակի՞ց, համարյա ցանկացած տեսակի փոխհարաբերություններում ամենակարևորվող բանն ա, ուսուցիչ-աշակերտ, ղեկավար-աշխատող, սիրահար զույգ, ընկերներ, ամուսիններ, ծնող-զավակ, հաճախոաշխատանք կատարող և այլն: Մի տեսակ էստեղ չկարողացա պատկերացնեմ, որ հաճախորդը քեբաբը բերելուց հետո հետ ուղարկի, թե իմ պատկերացրածը չէր: Ավելի շատ պատկերացնում եմ, որ հաճախորդը մինչև պատվիրելը ուզենա տեսնի ինչի նման ա, ինչ ա պատվիրում, մեկը ես հաճախ եմ անում, որովհետև հենց նույն քեբաբը էստեղի էնքան տարբեր ա իմ իմացած քեբաբից, որ հիմա համարյա միշտ նոր տեղ մտնելիս ուզում եմ տեսնել, թե ինչ ա: Բայց նույնիսկ ակնհայտ սխալի դեպքում, ինչը էս դեպքը չէր, չեմ պատկերացնում էդպիսի իրավիճակ, մարդիկ աջակից են, աշխատողի սխալվելու դեպքում՝ հաճախորդները ու ղեկավարները, ասենք չեն չորում, սովորացնում են: Իսկ էս էն դեպքն ա, որ սովորացնելու բան էլ չկա, իրանց քեբաբն էդ ա, չես պատկերացնի, թե քեբաբն ինչքան տարատեսակներ ունի: Էն ինչ դու կոտլետ ես անվանում, մեր տանը միշտ պատրաստվել ա, որպես քեբաբ, իսկ իմ մայրս արմատներով Լիբանանից ա, նենց չի, որ ինքը չի գտի, թե քեբաբն ինչ ա, պատկերացրու՝ էն ինչ բերել են, իրականում քեբաբ ա եղել, ուղղակի դու չգիտեիր: Գալաթեան շատ լավ գրեց, միշտ շանս ա պետք տալ: Չորով, քյառթուությամբ նորմալ հարաբերություններ, նորմալ հասարակություն կառուցել չի լինի, համոզված եմ: Էլի եմ ասում, ուղղակի որ շատ եք բերում Արևմուտքի, Եվրոպայի օրինակը, ուզում եմ ցույց տամ, որ ամենքս մեզնից պետք ա սկսենք, մենք մեզ էդպիսին պահենք, ինչպիսին ուզում ենք լինի մեր հասարակությունը: Էստեղ իմ անցած տարվա ֆլեթմեյթս՝ կիսով չափ կարիբյանններից, կիսով չափ անգլիացի, լավ արտահայտություն ուներ՝ սպանել բարությամբ, ասում ա՝ ինչքան քո հանդեպ անտակտ ու վատն են, էնքան ես հակառակը ջերմ ու դրական եմ վերաբերվում, ասում ա: Գուցե շատերը չհասկանան, բայց զատո մարդը միշտ դրական ա տրամադրված, ավելի երկար կապրի:

    Համաձայն եմ, որ պիտի ներողություն խնդրեին, չնայած սխալը դու էիր, բայց հաճախորդ ես ի վերջո: Բայց մեր հասարակությունում ներելու պատրաստ չեն: Ես ինքս հաճախ եմ ներողություն խնդրում, ու հայերի դեպքում հաճախ պատասխան եմ ստանում, թե ներողությունդ ինչիս էլ: ԴԴ Մեզ մոտ մոդա չի ներելը: Բայց ես էլ քթի մազ բաներ ունեմ, որ չարժե էդքան, չնայած միշտ վճարում եմ, ես ավելի շատ պահանջում եմ, որ բացատրեն նորմալ, երբ ինչ-որ ծառայություն եմ գնում և այլն:

    Շին, եթե ես թեկուզ աննշան սխալ լինեի, հավատացնում եմ, որ ինձ էդ մասին ասելու էին։ Բայց իրանք պնդում էին, որ սխալը մատուցողուհունն ա, որն ինձ չի զգուշացրել, որ հավի քյաբաբի ՓՈԽԱՐԵՆ ինձ տալու են ինչ որ թավա քյաբաբ։ Դրանք ԼՐԻՎ ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ ԵՆ։ Ոչ թե իմ ուզած ձևով չի սարքած, այլ լրիվ ուրիշ բան ա սարքած։ Համ ընդունում էին, որ սխալն իրանցն ա, համ էլ համարում էին, որ քանի որ էլի մսով ա սարքած, լավ կլնի համակերպվեմ, ուտեմ ու վճարեմ։
    Նույնիսկ աֆրիկայի ամենահետամնաց երկրում ես չեմ պատկերացնում, որ մարդը ձվածեղ պատվիրի, իրան կարտոֆիլ բերեն, ու ինքը դա նորմալ ընդունի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. #13
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հենց էդ ա, Արտակը հա Եվրոպա-Եվրոպա ա ասում, ու եթե սենց բան ՄԹ-ում տեղի ունենար, մատուցողուհին հազար անգամ ներողություն կխնդրեր, քյաբաբը կբերեր, հետն էլ մի հատ դեսերտ: Չգրված օրենքները կան, դրա համար էլ տենց պահող հաճախորդներ կան: Մի անգամ էլ Իռլանդիայում էր, որ ուտելիքս կիսատ էի թողել, մատուցողուհին էկավ, ասեց՝ դուրդ չեկա՞վ: Եթե ասեի՝ չէ, փողս հետ էին տալու կամ որևէ այլ կոմպենսացիա: Բայց ասեցի՝ լավն էր, ուղղակի մեծ էր պորցիան:
    Հա, հոսթելի դեպքում ճիշտ էիր հաստատ, ոնց որ էս դեպքում էլ Արտակն ա ճիշտ: Ուղղակի հայ իրականության մեջ տխուրն էն ա, որ տենց բաները մատուցողի կամ խոհարարի վրա են ջարդում, իսկ ՄԹ-ում մատուցողի վրա կջարդվեր, եթե ուտելիքը չփոխեր:
    Փաստորեն քյաբաբը չէր կարա բերեր, որտև իրանք մանղալ չունեին։
    Ֆարշը կրակի վրա եփելու փոխարեն կոտլետի «միսը» (դրանում կարա սկի միս չլինի) ժարիտ են անում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սաղ հեչ, բայց հալալ ա, որ կարող ես մտնել պատահական բուդկա ու քյաբաբ պատվիրել: Իմ ռիսկը հաստատ չէր հերիքի

    Բայց եթե ռիսկս հավաքեի ու պատվիրեի, հեչ չէի զարմանա, որ կոտլետ են բերել: Իսկ թավա քյաբաբը ուղղակի հաճելի անակնկալ կլիներ

    Չգիտեմ, ես փոխզիջման կողմնակից եմ: Օրինակ երբ մի սրճարանում չիզբուրգեր պատվիրեցինք, ու մեզ բերեցին կլոր հացի մեջ դրած պանիր, պոմիդոր, վարունգ ու մառոլ՝ առանց մսի, մենք էլ քո նման կանչեցինք ու ասեցինք «էս ի՞նչ ա»: Իրանք մեզ սկսեցին բացատրել, որ իսկական չիզբուրգերն առանց մսի ա, չզլացանք, մտանք վիքի, իրանց ցույց տվեցինք, թե իսկականը որն ա: Բայց ամեն դեպքում խիղճներս չտարավ, կերանք, վճարեցինք, չնայած մեզնից էլ ներողություն չէին խնդրել: Մի ամիս հետո էդ սրճարանը նորից գնացինք, նորից պատվիրեցինք չիզբուրգեր, ու արդեն նորմալ չիզբուրգեր բերեցին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #15
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ամեն բան ներում եմ, բացի կիսահում ձվածեղից Բայց ես նախօրոք զգուշացնում եմ, որ երկու կողմից կարմրացնեն

    Ամեն մեկիս յանը մի ձևի ա տանում: ))))))))

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.09.2015), Աթեիստ (27.09.2015), Տրիբուն (28.09.2015)

Էջ 1 20-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սննդի օրաբաժին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 23.11.2013, 10:21
  2. Հեղուկների գործածությունը սննդի հետ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 07.06.2012, 00:00
  3. Սննդի համատեղելիությունը
    Հեղինակ՝ Surveyr, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 28.09.2009, 08:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •