Մի հատ տատույա պետք անել, որ սիրիահայերի մոտ չսնվեմ։
Հերիք չի խոզի միս չունեն, մնացածն էլ լավ չեն սարքում։
Էսօրվանը Տաշիրի ձախ կողմից դեպի գնունի շուկա գնացող փողոցի աջ կողմում էր, սկի անունը չեմ հիշում։ Մտա ուզեցի կանաչիով ու խոզապուխտով ձվածեղ, ասին ունեն։ Ասի դե մինչև սարքելը մի արագ բան տվեք, կծեմ։ Ասին սուջուծ ունենք, ես էլ շատ էի լսել, ասի փորձեմ։ Մինև դա ուտում եմ (սկի չհավանեցի, կիսատ թողեցի), էկան թե խոզապուխտ չունեն, լոլիկ ունեն (եփած լոլիկ չեմ ուտում), վերջը սնկի վրա բարիշեցինք, ասեցի, որ քիչ քցեն։
Ձվածեղը բերին լավ կարմրացրած (իմ էշ խելքը, որ ամեն պատվերի ժամանակ չեմ ասում, որ նորմալ, փափուկ ձվածեղ տան), ու պարզապես ձվածեղ, առանց որևէ բանի։ Սկի կանաչի չէին գցել։
Վերջը դա էլ կիսատ թողեցի։
Էջանիշներ