Մեֆը փաստորեն սանտեխնիկ ա, բայց քյաբաբից էլ ա գլուխ հանում:
Ապեր, եթ Խանջյանի վրի բուտկեն բիզնես ա, ուրեմն դու Միքելանջելոն ես: Եթե որոշել ես ընդմիջումդ էտ օրը էտ բուդկում անես, պիտի պատրաստ լինես, որ քյաբաբի տեղը կաղամբով սալաթ են դեմ տալու: Փարիզյան ռեստորանի ակնկալիքներով չես կարա խանջյանի բուտկա մտնես հաց ուտելու, հետո էլ բողոքես: Էտ բուդկի շրջանառությունը օրական հարուր դոլար ա, տակը մարդա մնալույա տաս դոլար, լավագույն դեպքում, ու բնականաբար մատուցողից սկսած ամեն մեկը իրա երկու կոպեկը պաշտպանելույա, առանց էտ ընթացքում Քինգ Բուրգերի հետ համաշխարհային մրցակցության մասին մտածելու:
Ու ընդհանրապես ուտելիքին անուն դնել չի կարելի, աշխարհում լիքը սոված մարդիկ կան: Մեկը ես չգիտեմ թե ինչ սկզբունքային տարբերություն կա մանղալի քյաբաբի, թավա քյաբաբի ու կոտլետի միջև, վերջին հաշվով երեքն էլ աղացած մսով են սարքում, ու Խանջյանի բուդկում երեքի բաղադրությունն էլ խիստ կասկածելի ա՝ անկախ պատրաստվելու ձևից: Իսկ մեր ախպերը էտ հարցը քննարկել ա նենց, ոնց որ Խանջայնի քյաբաբն ուտում են միայն կաբեռնեով Բոժոլեից, իսկ կոտլետը պինո նուարով Բոռդոից:
Էջանիշներ