Սաղ հեչ, բայց հալալ ա, որ կարող ես մտնել պատահական բուդկա ու քյաբաբ պատվիրել: Իմ ռիսկը հաստատ չէր հերիքի
Բայց եթե ռիսկս հավաքեի ու պատվիրեի, հեչ չէի զարմանա, որ կոտլետ են բերել: Իսկ թավա քյաբաբը ուղղակի հաճելի անակնկալ կլիներ
Չգիտեմ, ես փոխզիջման կողմնակից եմ: Օրինակ երբ մի սրճարանում չիզբուրգեր պատվիրեցինք, ու մեզ բերեցին կլոր հացի մեջ դրած պանիր, պոմիդոր, վարունգ ու մառոլ՝ առանց մսի, մենք էլ քո նման կանչեցինք ու ասեցինք «էս ի՞նչ ա»: Իրանք մեզ սկսեցին բացատրել, որ իսկական չիզբուրգերն առանց մսի ա, չզլացանք, մտանք վիքի, իրանց ցույց տվեցինք, թե իսկականը որն ա: Բայց ամեն դեպքում խիղճներս չտարավ, կերանք, վճարեցինք, չնայած մեզնից էլ ներողություն չէին խնդրել: Մի ամիս հետո էդ սրճարանը նորից գնացինք, նորից պատվիրեցինք չիզբուրգեր, ու արդեն նորմալ չիզբուրգեր բերեցին:
Էջանիշներ