Փաստորեն էտ օբեկտը մենյու էլ ունի
Ուայն լիսթ էլ կունենա ... Մատուցողուհին էլ չորս տարի Լոնդոնում թրեյնինգի ա եղել:
Ապեր, ես չոտկի համաձայն եմ, որ պետք ա վճարել միայն նրա համար, ինչը պատվիրել ես: Բայց Խանջյանի բուտկում քյաբաբի ու կատլետի բազառը, ինչ-որ չի նայվում: Հատկապես երբ տարբերությունը խիստ պայմանական ա: Լիքը տեղ մանր խորովածին էլ են քյաբաբ ասում, իսկ կոտլետը վաբշե չգիտեն ինչ ա:
P.S. Քոչար-Փափազյան խաչմերուկ մեկը մի հատ օբեկտ ա բացել, դոդի գագո ճաշակով, փայլուն աթոռ-սեղաններով, պլպստան զանավեսկեքով, անունն էլ Ռոյալ թե Իմպերիալ եսիմինչ: Մի օր երկու ընկերներիս հետ մտանք, քանի որ կոմիտասի կողմերից հեռու չէին ուզում գանյինք, համ էլ խոսքի հետաքրքիր էր: Բերեցին «մենյուն», նայեցինք, ուտելիք ընտրեցինք, մի շիշ էլ արաղ: Էս մատուցողը գնաց, մի տաս րոպեից եկավ, արաղը բերեց, բացեց դրեց դեմներս, բաժակները լցրեց ու սկսեց. բա ձեր պատվիրածներից էս չունենք, էս վերջացել ա, էս ոչ էլ եղել ա.... Կարճ ասած պատվիրած ուտելիքից փաստացի ոչ մի բանը չունեին: Ասում ենք, այ էշ, բա որ ուտելիքը չունեք, արաղը ինչի՞ բացեցիր բերեցիր դրեցի դեմներս, մի հատ էլ լցրեցիր: Մենք հո ալկոհոլի՞կ չենք, որ առանց հաց ուտելու լակենք էս արաղը: Ասում ա, բա ախպեր, պատվիրել էիք, ես էլ բերեցի ու բացեցի
Ուղարկեցինք գրողի ծոցը բնականաբար, իրան էլ, իրա արաղն էլ, ու առանց երկար բացատրելու, հելանք ու գնացինք:
Ապեր, հետո իրար մեջ զրուց էինք անում, ու ինքներս հասկացանք, որ էտ տղեն մեզ խաբելու միտք ամենայն հավանականությամբ չուներ: Գոնե իրա խոսալու ձևից ու տեսքից տենց էր երևում: Ընդունվել ա մատուցող ա աշխատում, բայց մի գրամ ոչ փորձ ունի, ոչ էլ երևի ցանկություն: Հա, իրան ոչ մեկը չի ստիպել, էտ իրա գործն ա, պիտի լավ անի, բայց դե մեր դառը իրականությունը նենց ա, որ էտ տղեն կարող ա լավ ավտոմեխանիկ դառնար, բայց չի կարացել .... Կոպիտ ասած, իրա արածը տարրական դուռակություն էր, շուստրիություն չէր, բայց արաղը մնաց իրա վրա:
Էջանիշներ