Աթեիստ-ի խոսքերից
Նախ էլի հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ արդեն ըտեղ կերել էի (ոչ քյաբաբ)։
Հետո եթե ես քո տեղը լինեի, ես կհամարեի, որ ինձ փորձում են ապուշի տեղ դնել։ Ես չեմ հավատում, որ մարդը կարա սննդի օբյեկտ բացի ու չիմանա, որ չիզբուրգերում միս կա։ Էս համոզմունքից ելնելով խիղճս հանգիստ կտաներ, որ ոչ ուտեի, ոչ էլ վճարեի։
Երբ ես առաջի անգամ ֆալաֆել կերա, ինձ դա ներկայացրել էին, որպես արաբական համբուրգեր։ Ուտում ու մեջը միս եմ ման գալիս։ Վերջում բացատրեցին, որ դրա մեջ չի լինում։ Ըտեղ իհարկե ես բողոքելու տեղ չունեի։ Բայց քյաբաբը նկարչություն չի, էլի որ խոհարարը գա ու «Я так вижу» ասելով տուլիտ անի վրեդ էն, ինչը ոչ մի աղերս չունի քյաբաբ բառի հետ։
2 տարի առաջ մի հատ ԲՏ տաքսիստ զեբռի վրա հելել էր ոտիս (զադնիով, դրա համար ես իրան չտեսա. մյուս կողմից էի սպասում վտանգը)։ Էդ պահին տաք էի, մի քիչ վրեն գոռգռացի, միջի տարիքով կին ուղևորները ներողություն խնդրեցին, «բան չի եղել» ասելով փափկեցրին, թողեցի գնաց էդ եզի ծնունդը։ Վարորդը տենց էլ նեղություն չխնդրեց։ Սկի տեղից չհելավ։ Մի քանի ժամ անց, որ հասկացա, որ ցավն արդեն անտանելի ա դառնում, գնացի, ռենտգեն արեցի, համոզվա, որ լուրջ բան չկա, բայց մի քանի օր քայլել չէի կարում։
Էս տարի, որ նիվեն եկավ խփեց, հըլը գետնին փռված արդեն սպասում էի իրանց ռեակցիային։ Այսինքն եթե էլի նման անասուն ռեակցիա լիներ (մունաթ ու սեփական մեղքի չընդունել), միանշանակ ոստիկան էի կանչելու։
Հիմա իմ մոտ արդեն տենց սկզունք ա ձևավորվել։ եթե մարդը զղջում ա ու ներողություն ա խնդրում, կներեմ։ Եթե չի հայցում ներողություն, խի՞ ներեմ։ Խի՞ իրան տամ էն, ինչն ինքը ինձանից չի ուզում։
Էջանիշներ