User Tag List

Էջ 19 19-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819
Ցույց են տրվում 271 համարից մինչև 278 համարի արդյունքները՝ ընդհանուր 278 հատից

Թեմա: Սննդի կետեր

  1. #271
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,685
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ուզած չափի մանր երբեք, բայց բավական մանր եղել ա։
    Հոպար, դու սալադը գդալով ես ուտում։

    Քեզ պետք ա ուղարկել հարկադիր գյուղատնտեսական աշխատանքների, ամիսներով գդալով պիտի հող փորես, կոֆեի բաժակով ջրես, վարունգ-պամիդո աճացնես, մեծացնես, քո ձեռով քաղես ու մանր-մանր կտրատես, որ էտ սաղ ցավն ու տանջանքը մաշկիդ վրա զգաս։

    Ես քո ուտելու նախասիրությունները էսքան կարդալուց հետո քեզ մի օր դատի եմ տալու, բարոյական վնասի փոխհատուցում պահանջեմ։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.11.2018), John (11.11.2018), Progart (10.11.2018), Աթեիստ (10.11.2018), Շինարար (10.11.2018), Ռուֆուս (10.11.2018)

  3. #272
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,414
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոպար, դու սալադը գդալով ես ուտում։

    Քեզ պետք ա ուղարկել հարկադիր գյուղատնտեսական աշխատանքների, ամիսներով գդալով պիտի հող փորես, կոֆեի բաժակով ջրես, վարունգ-պամիդո աճացնես, մեծացնես, քո ձեռով քաղես ու մանր-մանր կտրատես, որ էտ սաղ ցավն ու տանջանքը մաշկիդ վրա զգաս։

    Ես քո ուտելու նախասիրությունները էսքան կարդալուց հետո քեզ մի օր դատի եմ տալու, բարոյական վնասի փոխհատուցում պահանջեմ։
    Ես որ իմ հյուրերի համար մեդիթերենիեն սալաթ եմ սարքում էդ ամանի մեջ երկու պոմիդոր երկու վարունգ ու մի դանակ դնելն ա։ Հետն էլ ասում եմ Հայաստանում սենց են մատուցում։ Չգիտեմ ինձ միշտ թվացել ա որ ինչքան պարզ ու քիչ բան իրար խառնած էդքան հայկական ա։ Հարիսա խաշ խիյաը պամիդոր ծիծակ բաստուրմա մի կտոր պանիր։ Տե՞նց չի հայկական խոհանոցը։ Էս Աթեիստը որտեղ ա էս թռփոշ ճոխությունները սովորել մարդ չգիտի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (10.11.2018)

  5. #273
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,685
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարիսա խաշ խիյաը պամիդոր ծիծակ բաստուրմա մի կտոր պանիր։ Տե՞նց չի հայկական խոհանոցը։
    + ռեհան, կոտեմ !!!

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (10.11.2018)

  7. #274
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,441
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    + ռեհան, կոտեմ !!!
    Մի քիչ էլ սինդրիկ )))
    Սառույցով օղին վտանգավոր է երիկամների համար,
    Սառույցով ռոմը վտանգավոր է լյարդի համար,
    Սառույցով ջինը վտանգավոր է սրտի համար,
    Սառույցով վիսկին վտանգավոր է ուղեղի համար,
    Էդ անտեր սառույցը ախր շատ վտանգավոր բան է...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (10.11.2018), Տրիբուն (11.11.2018)

  9. #275
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,848
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էսօր համ ընկերոջս ծնունդն էր, համ իր քրոջ տրնդեզը, ու երկուսն իրար հետ նշում էին (էինք) La Vista ռեստորանում (Կիեևյան կամուրջի կողքը)։

    Հենց սկզբից խոհանոցը շատ հավանեցի։ Չեմ հիշում սենց դեպք, որ ինչն ուտեի, դուրըս գար։ Եվ սալաթները, և տաք ուտեստները։ Ու ֆոնում հանգիստ ու հաճելի երաժշտություն էր։
    Մատուցողուհիներն էլ շատ ուշադիր ու արագ արձագանքող։
    Կարճ ասած մի իդեալական տեղ էր

    ԲԱՅՑ

    կեսից միացավ «երաժշտությունը»։

    Դա բռնության ինչ որ քողարկված ձև էր։ Վռոդի երաժշտություն ա, բայց ՇԱՏ, ՉԱՓԱԶԱՆՑ ԲԱՐՁՐ, տհաճ, ու նույն «երգը» մի քանի անգամ կրկնվող։
    Մատուցողուհիներին ասեցի, որ ինչքան որ լավն ա սնունդը, դրանից 37 անգամ վատն ա «երաժշտությունը», ինչին ի պատասխան խորհուրդ տվեցին պարել, որ դա չզգամ

    Չնչին հույսեր ունեի, որ ամեն դեպքում «DJ»-ին կես բերան ակնարկած կլիենին, բայց ...

    Կարճ ասած, շատ երկակի զգացմունքներով տուն եմ եկել։

    Չգիտեմ, արդյունքում հավանել եմ, թե ոչ։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 13.02.2019, 23:51:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (14.02.2019), Progart (14.02.2019)

  11. #276
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,848
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ArtԼunch Sucks

    Էս ցանցը երևանում ահագին կետեր ունի, որոնցից Բարեկամության մետրոյի մոտինից երբեմն օգտվում եմ, ու միակ վատ կողմը որ կարամ նշեմ, զուգարանի բացակայությունն ա, լվացարան ունեն։
    Շատ ճաշերի մեջ են պղպեղ դնում (որից ես զզվում եմ), բայց ոչ բոլորի ու հիմնականում ուտելու բան գտնում եմ։

    Էսօր որոշեցի ընկերոջս հետ գնամ իրանց Կորյուն փողոցի կետը։

    Քանի որ ԲՈւՀ-երին մոտ ա, լավ լցված էր։

    Ստեղ պտի անեկդոտ պատմեմ։

    ---------------
    Երեք ընկեր մտնում են գարեջրատուն, մատուցողուհուն բաժակ գարեջուր են պատվիրում, ու որ մատուցողին շրջվում ա, որ հեռանա, մի ընկերը հետևից ասում ա՝ մաքուր բաժակով կբերեք։
    Որոշ ժամանակ անց մատուցողուհին մատենում ա 3 բաժակ գարեջրով ու հարցնում. «ձեզնից ո՞վ էր մաքուր բաժակով ուզել»։
    ---------------

    Ուրեմն էս օբյեկտում պադնոսները կան, բայց էն թղթերը, որ նորմալ օբյեկտներով դրանց հետ դրված են լինում (այդ թվում Բարեկամության արթլանչում) չկային։ Կողքս իրանց աշխատակիցներից էր կանգնած, հասկացավ, որ ինչ որ բան եմ փնտրում, հարցրեց, ասեցի, որ թուղթ չեմ գտնում։ Գնաց բերեց ՄԻ ՀԱՏԻԿ թուղթ։ Ասեցի, որ երկուսով ենք, ևս ՄԻ ՀԱՏԻԿ բերեց։
    Անցանք սնունդին, ընտրեցի մի փլավ, ու մի այլ, կանաչիով ձվով, նրբերշիկով ինչ որ փլավի նման բան։ Հատուկ ճշտեցի, որ երկուսի մեջ էլ պղպեղ չլինի։ Մոտեցանք դրամարկղ, հարցրեցի թեյի տեղը, ասեցին, որ դա առանձին բաժնում ա։
    Վճարեցինք, տեղավորվեցինք, հետո մոտեցա էդ թեյի բաժին։
    Պարզվավ ՍԵՎ ՀԱՍԱՐԱԿ ԹԵՅ ՉՈւՆԵՆ։
    էդ ընթացքում հոսանքն անջատեցին։
    Ով օգտվել ա, գիտի, որ Արթլանչում միկրոալիքային վառարաններ են դրված, ով ուզում ա, օգտվում ա։

    Համակերպվեցի էդ օրն առանց թեյ ուտելու մտքի հետ, մեկ էլ ընկերս թե «ճաշերը լրիվ սառն են»։ Շշված փորձում եմ վերմիշելով փլավը, լրիվ սենյակային ջերմաստիճան։ Հիշեցնեմ, որ հոսանք էլ չկա, տաքացնելու հնարավորություն էլ չկա։
    Ընկերս փորձեց, ասեց, որ փլավը չէ, բայց էն մեկը սառած կարելի ա ուտել։

    Ու ի՞նչ։ Պարզվավ նրա մեջ էլ ԼԻՔԸ ՊՂՊԵՂ կա, որից, ինչպես արդեն ասել էի, զզվում եմ, ու նախօրոք հարցրել էի։
    երևի արդեն պարզ ա, բայց գրեմ, որ տենց էլ թողեցի սեղանին, դուրս էկա։

    Մոտեցա դրամարկղ ու հերթով գանգատներս ներկայացրի, որոնք կոնսպեկտավորած տակից կներկայացնեմ։

    1. մաքրության խնդիր (էն թղթերի պահը)
    2. սառը ճաշեր
    3. թեյ չունեն, բայց էդ մասին ասում են միայն երբ արդեն մնացածի համար վճարել ես
    4. Խաբում են սննդի բաղադրության մասին։

    Տպավորություններս էնքան վատն էին, որ նույնիսկ էն Բարեկամության կետը մտնելուց էս սաղ հիշելու եմ։
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 22.05.2019, 23:35:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (23.05.2019)

  13. #277
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,042
    Mentioned
    5 Post(s)

    Աթեիստ ջան, ArtԼunch-եր կան նաև տարբեր բազմամարդ հիմնարկությունների տարածնքներում, որոնցից երկուսից տարիներ շարունակ օգտվել եմ: Ու ասեմ, որ բացի սննդի բաղադրությունը ճիշտ չասելից, մնացած քո նշած բացասական երևույթների հետ չեմ առնչվել:
    Միգուցե պատճառներից մեկն այն է եղել, որ ամենօրյա հաճախորդների շարքում առակ են եղել նաև տարածքը հատկացրած հիմնարկությունների ղեկավարները:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. #278
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,848
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս նույն տեքստը տարել էի նաև ՖԲ, ու Արթլանչի հիմնադիրը հետս կապվեց, վստահեցրեց, որ սաղ բարձրացրածս խնդիրները շատ արագ լուծվելու են։
    Բացի էդ ընկերներս խորհուրդ տվեցին այցելել Ալեք Մանուկյանի Արթլանչ։
    Սարերի-ձորերի տարբերություն։

    Կարգին տեղ էր, ամեն ինռչը տեղին։ ՖԲ-ում Էդ մասին էլ գրեցի, հիմնադիրն էլ մեկնաբանեց, որ մի քանի օրից նույնը կլինի Կորյունում։
    Ու էդ մարդու հետ խոսալով հասկացա, որ տենց էլ ըլնելու ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.05.2019), ivy (24.05.2019), John (24.05.2019), Varzor (24.05.2019), Տրիբուն (24.05.2019)

Էջ 19 19-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սննդի օրաբաժին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 23.11.2013, 10:21
  2. Հեղուկների գործածությունը սննդի հետ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 07.06.2012, 00:00
  3. Սննդի համատեղելիությունը
    Հեղինակ՝ Surveyr, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 28.09.2009, 08:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •