Cassiopeia-ի խոսքերից
Քիչ առաջ հայտարարություն ընկավ աչքովս. «Փնտրվում են սերմի դոնորներ…»
Կանանց մեծ մասն իրեն փոխնակ (սուրոգատ) մոր դերում չի պատկերացնում, քանի որ, ինչքան էլ ինքը կենսաբանական ոչ մի կապ չունենա երեխայի հետ, այդ երեխայից բաժանվելը շատ դժվար կլինի երևի։
Հիմա, եթե տղամարդը գնա հայտարարության հասցեով ու դառնա որևէ երեխայի կեսնաբանական հայրը, հետաքրքիր է, ինչպե՞ս կվարվի հետագայում։ Կփորձի՞ գտնել այդ երեխային (չնայած, իմ իմանալով, ամեն ինչ խիստ գաղտնի է արվում)։ Ինչ-որ տեղ հոգու խորքում անհանգստություն կզգա՞ այդ երեխայի համար։ Ու ընդհանրապե՞ս, պատրաստ են տղամարդիկ ուրիշի համար նման քայլի դիմել։
Էջանիշներ