User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Սահմանին

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սահմանին

    Ժող, չեմ ուզում խուճապային գրառումներ և այլն՝ վայ պատերազմ ա սկսվում և այլն, անեմ, բայց վիճակը նորմալ չի: Նոր կարդացի ռազմինֆոյում
    Երեկ` սեպտեմբերի 25-ին, հակառակորդը հարվածել է հասցրել ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ թիկունքային ստորաբաժանումներին, որի հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի 4 զինծառայող է զոհվել, ևս 16-ը վիրավոր են: Վիրավորների մասին տվյալներ է հաղորդում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
    Սենց բաները պատահական չեն արվում: Ուզում եմ հավատամ, որ պատերազմ չի սկսվի, բայց նաև մտածում եմ, որ սա ինչ-որ ճնշում հետագայում Հայաստանին քաղաքական նոր պարտություններ պարտադրելու: Սիրտս լավ բան չի վկայում: Վերջը բերելու են օտար զորք կանգնացնեն Ղարաբաղում ու Ադրբեջանի հետ սահմանին:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ ինչ ա, բայց ահավոր ա Հույս ունեմ՝ հերթական ռուս-ամերիկյան պատերազմը մեզ մոտ չի տեղափոխվում:

  3. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  4. #4
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը

    Սենց բաները պատահական չեն արվում: Ուզում եմ հավատամ, որ պատերազմ չի սկսվի, բայց նաև մտածում եմ, որ սա ինչ-որ ճնշում հետագայում Հայաստանին քաղաքական նոր պարտություններ պարտադրելու: Սիրտս լավ բան չի վկայում: Վերջը բերելու են օտար զորք կանգնացնեն Ղարաբաղում ու Ադրբեջանի հետ սահմանին:
    Տարեկան տասնյակ զոհեր ենք տալիս ու իսկապես ամեն օր համոզվում եմ, որ եթե խաղաղություն ես ուզում ուրեմն պետք է պատերազմես:

  5. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարեկան տասնյակ զոհեր ենք տալիս ու իսկապես ամեն օր համոզվում եմ, որ եթե խաղաղություն ես ուզում ուրեմն պետք է պատերազմես:
    հալալ ա քեզ Գել ախպեր....

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (26.09.2015)

  7. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին:

    ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:

    Հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին աջակցելու նպատակով մինչ այժմ ՀՀ զինված ուժերի զուսպ պահվածքը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և միջագային կառույցների արձագանքը որևէ կերպ չեն ազգում հակառակորդի վրա հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, դեռ ավելին, նրա մոտ սեփական զինված ուժերի գերազանցության պատրանք են ստեղծում` հրահրելով անպատժելիության մթնոլորտում դիմելու նորանոր արկածախնդրությունների:

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրության հետևողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաև միջազգային հանրության անհասցե քննադատությունը և մտահոգություններն անընդունելի են: Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը:
    http://www.blogbox.am/arm/index.php?...&st_refQuery=/

  8. #7
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հակառակորդի հրետակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված 16 զինվորներից 4-ը տեղափոխվել են Երևան` Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան տեղափոխված զինվորների վիճակը գնահատվում է կայուն ծանր:

    Զինվորներին է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ՊԲ զինծառայողների հետ, քաջալերել է նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում: Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև վիրավոր զինծառայողների ծնողներին, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն և զորակցություն հայտնել նրանց, և հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը հոսպիտալի բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է:

    ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում ադրբեջանական զինուժի հրետակոծման հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների` կրտսեր սերժանտ Նորայր Միքայելի Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սուրենի Մկրտչյանի, շարքային Հարութ Մաքսիմի Հակոբյանի և շարքային Կարեն Գևորգի Շահինյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
    http://mitk.am/2015/09/%D5%B0%D5%A1%...0%D5%A1%D5%BE/

  9. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շին ջան, էս պահին շատ կարճ ասեմ.

    քանի դեռ մենք ունենք չկարգավորված հակամարտություն, յուրաքանչյուր պահին պատեզմի վտանգը կախված ա մեր վզին: Կոնկրետ հիմա, ես վստահ եմ, որ ոչ Ալիևեին, ոչ Սերժիկին ձեռ չի տալիս պատերազմը: Բայց նույնիսկ հիմա ամեն վայրկյանին էդ վտանգը կա: Մի հատ կայծ, մի հատ պատահական բան, մի հատ բռնկում ու պատերազմը կարող ա սկսվել:

    Դրա համար ենք ասում, որ պետք ա խնդիրը լուծել:

    Դրա համար ենք ասում, որ Սերժիկին ռադ անել ա պետք: Տարօրինա՞կ ա էս ասածս: Իհարկե ոչ: Տարօրինակ չի, որտև Սերժիկը մի քայլ անգամ չի արել խնդիրը լուծելու համար: Ինքը նավարկում ա, հույս ունենալով, որ պատերազմ չի լինի: Ինքը չի ուզում խնդիր կարգավորել: Նույնը չի ուզում նաև Ալիևը: Պետք ա գրողի ծոցն ուղարկել սրանց: Ալիևին մենք չենք կարող, Սերժիկին կարող ենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (27.09.2015), Mephistopheles (27.09.2015), Mr. Annoying (27.09.2015), Արէա (27.09.2015), Շինարար (27.09.2015)

  11. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին ջան, էս պահին շատ կարճ ասեմ.

    քանի դեռ մենք ունենք չկարգավորված հակամարտություն, յուրաքանչյուր պահին պատեզմի վտանգը կախված ա մեր վզին: Կոնկրետ հիմա, ես վստահ եմ, որ ոչ Ալիևեին, ոչ Սերժիկին ձեռ չի տալիս պատերազմը: Բայց նույնիսկ հիմա ամեն վայրկյանին էդ վտանգը կա: Մի հատ կայծ, մի հատ պատահական բան, մի հատ բռնկում ու պատերազմը կարող ա սկսվել:

    Դրա համար ենք ասում, որ պետք ա խնդիրը լուծել:

    Դրա համար ենք ասում, որ Սերժիկին ռադ անել ա պետք: Տարօրինա՞կ ա էս ասածս: Իհարկե ոչ: Տարօրինակ չի, որտև Սերժիկը մի քայլ անգամ չի արել խնդիրը լուծելու համար: Ինքը նավարկում ա, հույս ունենալով, որ պատերազմ չի լինի: Ինքը չի ուզում խնդիր կարգավորել: Նույնը չի ուզում նաև Ալիևը: Պետք ա գրողի ծոցն ուղարկել սրանց: Ալիևին մենք չենք կարող, Սերժիկին կարող ենք:
    Ու ո՞նց պիտի լուծվի...քաղաքականությունդ զրո ա, երկրումդ կապիտալ չկա, գերտերության խամաճիկն ենք դարձել...

  12. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ո՞նց պիտի լուծվի...քաղաքականությունդ զրո ա, երկրումդ կապիտալ չկա, գերտերության խամաճիկն ենք դարձել...
    Ներկայումս սենց.
    1. Հասնել սահմանադրական հանրաքվեի չեղարկմանը
    1.1. Չհասնելու դեպքում մասնակցել ու «ՈՉ» քվեարկել
    2. Սահմանադրության փոփոխությունը տապալելուց հետո հասնել Սերժիկի հրաժարականին, վարչախմբի փոփոխությանը

    Ժողովրդավարության հիմքն ա, որը եթե չկա, քաղաքականությունն էլ չկա: Դրան հասանք, շանս կլինի (երաշխավորված չի), որ կարող ես քաղաքականությունդ զրոյական դիրքից փոխել, գերտերությունների հետ փոխհարաբերություններդ փոխես, տնտեսական քաղաքականությունդ փոխես:

    Էս որ ասում եմ, էն «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի (մեղրի) մասին ա» դեպքը չի: Ուղղակի սրանք անհրաժեշտագույն բաներ են, որ պիտի ամեն մեկս հասկանանք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #11
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկայումս սենց.
    1. Հասնել սահմանադրական հանրաքվեի չեղարկմանը
    1.1. Չհասնելու դեպքում մասնակցել ու «ՈՉ» քվեարկել
    2. Սահմանադրության փոփոխությունը տապալելուց հետո հասնել Սերժիկի հրաժարականին, վարչախմբի փոփոխությանը

    Ժողովրդավարության հիմքն ա, որը եթե չկա, քաղաքականությունն էլ չկա: Դրան հասանք, շանս կլինի (երաշխավորված չի), որ կարող ես քաղաքականությունդ զրոյական դիրքից փոխել, գերտերությունների հետ փոխհարաբերություններդ փոխես, տնտեսական քաղաքականությունդ փոխես:

    Էս որ ասում եմ, էն «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի (մեղրի) մասին ա» դեպքը չի: Ուղղակի սրանք անհրաժեշտագույն բաներ են, որ պիտի ամեն մեկս հասկանանք:
    Ենթադրենք էտ ամբողջ արեցիր, բայց դու չգիտե՞ս, որ երկրումդ ինչ կա չկա վաճառված է, պիտի չեղյալ համարե՞ս, մտածում ես կկարողանաս... բնականաբար չես կարող ու դու արդեն ուրիշներից ես կախված քանի դեռ ցույց չես տվել, որ ուժեղի մոտ թույլն ա մեղավոր, որ հաղթում են ոչ թե արդարները այլ ուժեղները, իսկ դա անելու միակ տարբերակը զենքնա...
    Չգիտեմ ինչ ռոմանտիկայից ես խոսում, բայց իմ հասկացողությամբ հողը հենց այնպես չեն նվիրում, հողը խլում են ու էն էլ արյան գնով...

  14. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրենք էտ ամբողջ արեցիր, բայց դու չգիտե՞ս, որ երկրումդ ինչ կա չկա վաճառված է, պիտի չեղյալ համարե՞ս, մտածում ես կկարողանաս... բնականաբար չես կարող ու դու արդեն ուրիշներից ես կախված քանի դեռ ցույց չես տվել, որ ուժեղի մոտ թույլն ա մեղավոր, որ հաղթում են ոչ թե արդարները այլ ուժեղները, իսկ դա անելու միակ տարբերակը զենքնա...
    Չգիտեմ ինչ ռոմանտիկայից ես խոսում, բայց իմ հասկացողությամբ հողը հենց այնպես չեն նվիրում, հողը խլում են ու էն էլ արյան գնով...
    Խլի, Գել ախպեր, թող չուզողն էլ ես լինեմ

    Հողը արդեն «խլել» ենք, յուրաքանչյուր կռվից հետո պետք ա կարողանաս քաղաքականությամբ դա պահես: Էսօր գնաս հող խլես, վաղը էլի նույն խնդրի առաջ ես կանգնելու: Ու եթե կարծում ես, որ քաղաքականություն չունես, ուրեմն թողնենք, գնանք, որտև էդ խոսքովդ արդեն խնդրի չլուծման ես դատապարտում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #13
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Խլի, Գել ախպեր, թող չուզողն էլ ես լինեմ

    Հողը արդեն «խլել» ենք, յուրաքանչյուր կռվից հետո պետք ա կարողանաս քաղաքականությամբ դա պահես: Էսօր գնաս հող խլես, վաղը էլի նույն խնդրի առաջ ես կանգնելու: Ու եթե կարծում ես, որ քաղաքականություն չունես, ուրեմն թողնենք, գնանք, որտև էդ խոսքովդ արդեն խնդրի չլուծման ես դատապարտում
    Քաղաքականության մեջ գիտես ու՞մ խոսքնա անցնում, միայն ուժեղի... չկա տենց գերտերություն ով հզոր բանակ չունի, ով էլ չունի խամաճիկա, ոնց ասեն տենց էլ պիտի անեն...

  16. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Քաղաքականության մեջ գիտես ու՞մ խոսքնա անցնում, միայն ուժեղի... չկա տենց գերտերություն ով հզոր բանակ չունի, ով էլ չունի խամաճիկա, ոնց ասեն տենց էլ պիտի անեն...
    Հիմա համ ասում ես թույլ ենք, խամաճիկ ենք, համ էլ ասում ես գնանք, փրթենք, գրավենք, հելնենք: Ո՞նց հասկանանք

    Ես կարծում եմ, որ մենք ամեն դեպքում ունենք ներուժ թե՛ պատերազմելու, բայց ահավոր անցանկալի ա դա, համ էլ այլ կերպ հարցը լուծելու, որը խիստ հրատապ ու ցանկալի ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #15
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա համ ասում ես թույլ ենք, խամաճիկ ենք, համ էլ ասում ես գնանք, փրթենք, գրավենք, հելնենք: Ո՞նց հասկանանք

    Ես կարծում եմ, որ մենք ամեն դեպքում ունենք ներուժ թե՛ պատերազմելու, բայց ահավոր անցանկալի ա դա, համ էլ այլ կերպ հարցը լուծելու, որը խիստ հրատապ ու ցանկալի ա:
    Հա ուրիշներին ես ենթարկվում ու պիտի էլ չենթարկվես, պիտի անես ու հաղթես այ էտ ժամանակ քեզ ոչ մեկ չի դատապարտի...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սահմանին
    Հեղինակ՝ unknown, բաժին` Կինո
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.12.2015, 08:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •