Ժող, չեմ ուզում խուճապային գրառումներ և այլն՝ վայ պատերազմ ա սկսվում և այլն, անեմ, բայց վիճակը նորմալ չի: Նոր կարդացի ռազմինֆոյում
Սենց բաները պատահական չեն արվում: Ուզում եմ հավատամ, որ պատերազմ չի սկսվի, բայց նաև մտածում եմ, որ սա ինչ-որ ճնշում հետագայում Հայաստանին քաղաքական նոր պարտություններ պարտադրելու: Սիրտս լավ բան չի վկայում: Վերջը բերելու են օտար զորք կանգնացնեն Ղարաբաղում ու Ադրբեջանի հետ սահմանին:Երեկ` սեպտեմբերի 25-ին, հակառակորդը հարվածել է հասցրել ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ թիկունքային ստորաբաժանումներին, որի հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի 4 զինծառայող է զոհվել, ևս 16-ը վիրավոր են: Վիրավորների մասին տվյալներ է հաղորդում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Էջանիշներ