User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Սահմանին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սահմանին

    Ժող, չեմ ուզում խուճապային գրառումներ և այլն՝ վայ պատերազմ ա սկսվում և այլն, անեմ, բայց վիճակը նորմալ չի: Նոր կարդացի ռազմինֆոյում
    Երեկ` սեպտեմբերի 25-ին, հակառակորդը հարվածել է հասցրել ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ թիկունքային ստորաբաժանումներին, որի հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի 4 զինծառայող է զոհվել, ևս 16-ը վիրավոր են: Վիրավորների մասին տվյալներ է հաղորդում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
    Սենց բաները պատահական չեն արվում: Ուզում եմ հավատամ, որ պատերազմ չի սկսվի, բայց նաև մտածում եմ, որ սա ինչ-որ ճնշում հետագայում Հայաստանին քաղաքական նոր պարտություններ պարտադրելու: Սիրտս լավ բան չի վկայում: Վերջը բերելու են օտար զորք կանգնացնեն Ղարաբաղում ու Ադրբեջանի հետ սահմանին:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ՝ ինչ ա, բայց ահավոր ա Հույս ունեմ՝ հերթական ռուս-ամերիկյան պատերազմը մեզ մոտ չի տեղափոխվում:

  3. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  4. #4
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը

    Սենց բաները պատահական չեն արվում: Ուզում եմ հավատամ, որ պատերազմ չի սկսվի, բայց նաև մտածում եմ, որ սա ինչ-որ ճնշում հետագայում Հայաստանին քաղաքական նոր պարտություններ պարտադրելու: Սիրտս լավ բան չի վկայում: Վերջը բերելու են օտար զորք կանգնացնեն Ղարաբաղում ու Ադրբեջանի հետ սահմանին:
    Տարեկան տասնյակ զոհեր ենք տալիս ու իսկապես ամեն օր համոզվում եմ, որ եթե խաղաղություն ես ուզում ուրեմն պետք է պատերազմես:

  5. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարեկան տասնյակ զոհեր ենք տալիս ու իսկապես ամեն օր համոզվում եմ, որ եթե խաղաղություն ես ուզում ուրեմն պետք է պատերազմես:
    հալալ ա քեզ Գել ախպեր....

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (26.09.2015)

  7. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին:

    ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:

    Հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին աջակցելու նպատակով մինչ այժմ ՀՀ զինված ուժերի զուսպ պահվածքը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և միջագային կառույցների արձագանքը որևէ կերպ չեն ազգում հակառակորդի վրա հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, դեռ ավելին, նրա մոտ սեփական զինված ուժերի գերազանցության պատրանք են ստեղծում` հրահրելով անպատժելիության մթնոլորտում դիմելու նորանոր արկածախնդրությունների:

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրության հետևողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաև միջազգային հանրության անհասցե քննադատությունը և մտահոգություններն անընդունելի են: Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը:
    http://www.blogbox.am/arm/index.php?...&st_refQuery=/

  8. #7
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հակառակորդի հրետակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված 16 զինվորներից 4-ը տեղափոխվել են Երևան` Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան տեղափոխված զինվորների վիճակը գնահատվում է կայուն ծանր:

    Զինվորներին է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ՊԲ զինծառայողների հետ, քաջալերել է նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում: Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև վիրավոր զինծառայողների ծնողներին, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն և զորակցություն հայտնել նրանց, և հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը հոսպիտալի բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է:

    ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում ադրբեջանական զինուժի հրետակոծման հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների` կրտսեր սերժանտ Նորայր Միքայելի Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սուրենի Մկրտչյանի, շարքային Հարութ Մաքսիմի Հակոբյանի և շարքային Կարեն Գևորգի Շահինյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
    http://mitk.am/2015/09/%D5%B0%D5%A1%...0%D5%A1%D5%BE/

  9. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շին ջան, էս պահին շատ կարճ ասեմ.

    քանի դեռ մենք ունենք չկարգավորված հակամարտություն, յուրաքանչյուր պահին պատեզմի վտանգը կախված ա մեր վզին: Կոնկրետ հիմա, ես վստահ եմ, որ ոչ Ալիևեին, ոչ Սերժիկին ձեռ չի տալիս պատերազմը: Բայց նույնիսկ հիմա ամեն վայրկյանին էդ վտանգը կա: Մի հատ կայծ, մի հատ պատահական բան, մի հատ բռնկում ու պատերազմը կարող ա սկսվել:

    Դրա համար ենք ասում, որ պետք ա խնդիրը լուծել:

    Դրա համար ենք ասում, որ Սերժիկին ռադ անել ա պետք: Տարօրինա՞կ ա էս ասածս: Իհարկե ոչ: Տարօրինակ չի, որտև Սերժիկը մի քայլ անգամ չի արել խնդիրը լուծելու համար: Ինքը նավարկում ա, հույս ունենալով, որ պատերազմ չի լինի: Ինքը չի ուզում խնդիր կարգավորել: Նույնը չի ուզում նաև Ալիևը: Պետք ա գրողի ծոցն ուղարկել սրանց: Ալիևին մենք չենք կարող, Սերժիկին կարող ենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (27.09.2015), Mephistopheles (27.09.2015), Mr. Annoying (27.09.2015), Արէա (27.09.2015), Շինարար (27.09.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սահմանին
    Հեղինակ՝ unknown, բաժին` Կինո
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.12.2015, 08:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •