Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Դե ոչինչ, դրա մասին էլ ուրիշ գրքերում ա գրվում որպես վատ սովորույթի ու առաջացման մեխանիզմների ու ձևեր ա ասում լավ սովորույթներ մշակելու: Մի երկու անգամ անում ես, հետո մոռանում դրա մասին:
Էդ մոռանալը պրոկրաստինացիայի մասին է՞ր: Շտապ հղում եմ եմ ուզում

Էս գիրքը հիմնականում նվիրված ա սովորությունների ձևավորման ու աշխատելու ընդհանուր մեխանիզմի բացահայտմանը ու ոնց ա հնարավոր դրանք վերացնել ( պարզվում ա որ արդեն ձևավորած սովորությունը ջնջել ընդհանուր առմամբ հնարավոր չի, բայց կարելի ա վրայից ուրիշ, ավելի լավ սովորություն գրել ու էդպիսով փոխարինել)։ Ճիշտ ա էդ ամենը բացատրում ա բազմաթիվ կոնկրետ սովորությունների օրինակների վրա, բայց այնուամենայնիվ շեշտը ընդհանուր մեխանիզմի, սկզբունքի վրա ա, ոչ թե առանձին–առանձին սովորությունների։ Իսկ եթե ուզում ես քո կոնկրետ ինչ–որ սովորություն փոխես, դու ինքդ պիտի խորանաս ու հասկանաս էդ սովորությանդ պատճառները, ազդակները և այլն, որ փոխես։