Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Սենց մի գիրք կա՝ "The power of habit", շատ են գովում, բեսթսելեր ա, բան։

http://www.amazon.com/Power-Habit-Wh...pawer+of+habit


Էն մասին ա, թե ո՞նց են ձևավորվում ու աշխատում սովորությունները, ո՞նց թարգել վատ սովորությունները ու ո՞նց ձևավորել լավ սովորություններ։

Սկսել եմ կարդալ։ Ընթացքում կզեկուցեմ՝ լա՞վն էր, թե՝ չէ։
Մեծ մասը կարդացել եմ արդեն․ հիմա բիզնեսում սովորությունների կիրառման բաժինն եմ կարդում․ ոնց կազմակերպության աշխատողների կամ ապրանքի/ծառայության գնորդների մեջ սովորություններ ձևավորես, որ բիզնեսը բարգավաճի:

Ահագին հետաքրիքր ա ու հեշտ ա կարդացվում․ խորհուրդ եմ տալիս ինչպես վատ սովորություններ ունեցողներին, նենց էլ լավ սովորություններ ձևավորել ցանկացողներին․ մի խոսքով՝ բոլորին
Էս գիրքը կարդալուց հետո հասկանում ես թե ինչքան շատ գործողություններ ես անում, որ քեզ թվում ա թե էդ պահին մտածելով, գիտակցված ընտրությամբ ես անում, բայց իրականում վաղուց ուղեղում գրանցված բազմաթիվ սովորություններն են աշխատում։ էս թեմայով լիքը գիտական ուսումնասիրությունների արդյունքներ ա ներկայացվում, խորությամբ բացատրում ա սովորության ձևավորման մեխանիզմը։ Սովորությունները ահագին լայն ա դիտարկում․ եղունգներ կրծելու տիպի ծիկեր, ալկոհոլիզմ, ծխել, շատակերություն, աշխատանքային սովորություններ, սպորտում առանց մտածելու բնազդային ռեֆլեքսներ և այն։

Եղունգները կրծելու սովորության մասին էլ պատմում ա թե ոնց ա մի մոլեգին եղունգ կրծող հոգեբանի ցուցումներով ազատվում դրանից։