User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ո՞նց թարգել վատ սովորությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ահագին երկար՝ մինչև երևի առաջինչ-երկրորդ կուրս, մատներիս հոդերն էի ճտտացնում: Լրիվ անկապ էլ սկսել էի, երևի փոքր ժամանակ կինոներում էի տեսել, տենց cool էր թվացել: Դարձել էր սովորություն: Հետո մի օր որոշեցի, որ էլ չեմ անելու: Կողքից մի թեթև լսել էի, որ աղերի կուտակում ա առաջացնում, բան-ման, բայց հաշվի առնելով, որ նորմալ չէի էլ հասկանում, թե էդ ինչ աղեր են, կուտակումը ինչ բան ա և այլն, էդ որոշմանս հարցում հաստատ առանցքային դեր չէր խաղում: Ուղղակի մի օր սկսեցի ինձ հետևել, որ չանեմ: Իմ դեպքում դա կամքի, ինքնակազմակերպման ու ինքնավերահսկողության հարց էր. որոշել եմ, որ չեմ անելու, ուրեմն չեմ անելու, վերջ, ուրիշ տարբերակ չկա: Մի խոսքով՝ արդեն շատ վաղուց ա՝ չեմ անում: Չեմ հիշում՝ ինչքան տևեց, մինչև սկսեցի առանց ինքս ինձ անդադար վերահսկողության տակ պահելու ուղղակի չանել, բայց հաստատ երկար չէր, մի երկու ամիս առավելագույնը: Մի երկու ուրիշ տենց վատ սովորություններ կամ բզիկներ էլ եմ ունեցել, ազատվել եմ նույն կերպ՝ առանց ինքս ինձ խաբելու կամ ինչ-որ փոխարինող բան գտնելու, ուղղակի որոշելով, որ հենց էս պահից վերջ (ասենք՝ փոքր ժամանակ երբ մի ձեռքով ինչ-որ բանի էի դիպչում՝ անջատիչ, պատ, հեռախոս և այլն, ինչ-որ անդիմադրելի ցանկություն էի ունենում մյուս ձեռքով էլ դիպչելու. մի տեսակ ինքս իմ բալանսն էի պահում իբր ):

    Գալ, ուղղակի որոշի, որ չես անելու: Սկզբից դժվար ա, որովհետև սովոր ես, որ պիտի անես, ու ինչքան հաճախ էիր առաջ անում, էդքան հաճախ հիմա պետք ա մեջդ գիտակցաբար արթնացնես էդ «չէ»-ն: Իսկ քեզ անընդհատ «չէ» ասելը հեշտ չի, էդ մի տեսակ բռնություն ա ինքդ քո հանդեպ: Բայց էն, ինչից դու հիմա ուզում ես ազատվել, ի վերջո սովորություն ա, ու երբ բավականին երկար ես ասում էդ «չէ»-ն, էդ էլ ա արդեն սովորություն դառնում, ու դադարում ես դա նկատել: Ու մի օր էլ հասկանում ես, որ արդեն վեց ամիս ա՝ չես էլ մտածել եղունգներդ քրքրելու մասին:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.10.2015), Արևհատիկ (26.10.2015), Գալաթեա (26.09.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 07.06.2017, 20:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •