User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ո՞նց թարգել վատ սովորությունը

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո՞նց թարգել վատ սովորությունը

    Եթե սխալ տեղում ա բացված թեման, պատկան մարմինները թող զբաղվեն։

    Դեռ 9-10-րդ դասարաններից սկսած մոտս սովորություն սկսվեց՝ հիմնականում նյարդայնացած ժամանակ, մի ձեռքի եղունգներով պրճոկել մյուս ձեռքի եղունգների կողքը շրջապատող մաշկը։
    Արդյունքում անկարող էի լինում հավասար, սիրուն եղունգներ աճեցնել ու մատներս վերքերի մեջ էին կորած լինում հաճախ։

    Ժամանակ առ ժամանակ էդ մոլուցքը թուլանում ա մոտս, մի քիչ կարգի են գալիս մատներս, բայց դա տևում ա շատ կարճ ու նորից նույն խնդիրը սկսվում ա։ Մեկ էլ առանց զգալու ինձ բռնացնում եմ էդ գործի վրա։

    Ես արհեստական լուծում իհարկե գտել եմ, բայց դա ինձ դուր չի գալիս, որովհետև պատճառը չեմ կարողանում վերացնել, հետևանքն եմ դզմզում...
    Ինչ-որ բան հնարավո՞ր ա անել։ Ու սա հոգեբանակա՞ն խնդիր ա արդյոք։

    Բիբար քսել չառաջարկել, չեմ կրծում։ Մատներով ա արվում սև գործը։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (26.09.2015), Quyr Qery (10.10.2016), Արշակ (26.09.2015)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես փոքր ժամանակ եղունգներս էի կրծում, ահավոր ցավոտ էր, մեկ մեկ էնքան խորն էի պոկում, որ արյուն էր գալիս: Ու միշտ թաքուն էի էդ գործով զբաղվում, որ հանկարծ ուրիշները չնկատեն ու նկատողություն չանեն: Ինչ-որ հատուկ պատճառ չկար դրա համար, ոչ էն ա դուրս գալիս էր, ոչ էն ա ներվայնությունից էի անում, պարզապես անում:

    Հետո չգիտեմ երբ ու ինչու, դադարեցրի ու դրանից հետո երբեք եղունգ չեմ կրծել:

    Ինձ թվում ա վատ սովորությունները պարզապես պետք ա սկսես էլ չանես, ինչ որ հատուկ ձևեր չկան դրա համար: Ու գիտեմ իրականում ինչքան դժվար ա դա (ծխելը թարկելը վկա):
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (26.09.2015)

  5. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2015
    Գրառումներ
    117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նույնից ես էլ եմ անում, բայց ատամներովեղունգներս չէ, կողքը շրջապատող մաշկը)..

  6. #4
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով ձեր նկարագրածները OCD՝ Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ են: Ու կարծեմ հոգեթերապիա ա պետք: Եթե կյանքի որակը ընկնում ա ու ինքնուրույն չի անցնում կարելի ա հոգեթերապևտի դիմել:
    Vitam regit fortuna, non sapientia.

  7. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ եղունգներս կրծում, ինձ խանգարում ա մենակ էն դեպքում, երբ կողքից նկատողություն են անում, նենց չի որ սաղ օրը դրանով եմ զբաղված՝ առավոտից իրիկուն, բայց ինչ-որ շատ լուրջ, ինձ իրոք անհանգստացնող խոսակցության ժամանակ կարա ստացվի: Կյանքիս որակի վրա որևէ կերպ չի ազդում, ես դրանից չեմ նեղվում:

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ձեր նկարագրածները OCD՝ Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ են: Ու կարծեմ հոգեթերապիա ա պետք: Եթե կյանքի որակը ընկնում ա ու ինքնուրույն չի անցնում կարելի ա հոգեթերապևտի դիմել:
    Լիզ

  9. #7
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիզ
    Ասա) սխալ եմ ասու՞ մ) իմ հիշելով էդ ա)))
    Vitam regit fortuna, non sapientia.

  10. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասա) սխալ եմ ասու՞ մ) իմ հիշելով էդ ա)))
    Ճիշտ ես ասում, բայց Հայաստանում մեկին ուղարկես հոգեթերապևտի մոտ, լրիվ քաքմեջ կանի-կթողի:

  11. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասենք գնացի։
    Ի՞նչ կարա ասի։ Փորձելու ա վերլուծել, թե ոնց ա սկսվե՞լ։

  12. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,056
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալ, հիմա փորձեմ մի քիչ գրել պրոբլեմիդ մասին՝ հնարավորինս քիչ տերմիններ օգտագործելով, թե չէ Բյուրն ինձ կբզկտի՝ հոգեբանների հանդեպ մեծ սիրուց

    Մենակ դու չես, մարդկանցից շատերը «դժվար պահերին»՝ նյարդայնացած լինեն, լարված, թե անհանգիստ, դիմում են «բերանի օգնությանը», ինչքան էլ կոպիտ դա հնչի:
    Մեկը ծխում է, մյուսը սկսում անհագ ուտել, կամ՝ ալկոհոլ կոնծել, մարդ էլ կա՝ հայհոյում է կամ գոռգոռում: Ու դե մատներ կամ ինչ-որ առարկաներ կրծելն էլ է նույն օպերայից: Հենց մի բան էն չի, միանգամից՝ դեպի բերան: Փոքրուց էլ էդպես է. երեխային էլ սոսկայով են հանգստացնում կամ կրծքով: Երեխա էլ կա, մատն է հա բերանը դնում:
    Կարևորը հասկանալ, որ դա մենք բնազդային մակարդակի վրա ենք անում: Ու ամեն ինչ կարգին է
    Ուղղակի արժի դժվար պահերին բերանին այլ «փոխարինող» գտնել: Իհարկե լավ մրցակից գտնելը հեշտ չի, բայց հնարավոր է: Պիտի ուղղակի հա փորձել: Էլ ինչ կա, որ նույնչափ հանգստացնում է: Ծխել, խմել, կրծել, հայհոյել և այլ օրալ պաշտպանությունները մի կողմ ենք թողնում ու սկսում փոխարինողներ փնտրել: Գրե՞լը, կարե՞լը, նկարե՞լը, գուցե քայլե՞լը, կամ ուրիշ մի բան: Պիտի հա փնտրել ու փորձել:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (26.09.2015), Աթեիստ (26.09.2015), Գալաթեա (26.09.2015), Նիկեա (13.01.2016)

  14. #11
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարի-Լույս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույնից ես էլ եմ անում, բայց ատամներովեղունգներս չէ, կողքը շրջապատող մաշկը)..
    Ես էլ գիտեմ մենակ ես եմ տենց բան անում:
    Սիրտս տեղը ընկավ

  15. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ահագին երկար՝ մինչև երևի առաջինչ-երկրորդ կուրս, մատներիս հոդերն էի ճտտացնում: Լրիվ անկապ էլ սկսել էի, երևի փոքր ժամանակ կինոներում էի տեսել, տենց cool էր թվացել: Դարձել էր սովորություն: Հետո մի օր որոշեցի, որ էլ չեմ անելու: Կողքից մի թեթև լսել էի, որ աղերի կուտակում ա առաջացնում, բան-ման, բայց հաշվի առնելով, որ նորմալ չէի էլ հասկանում, թե էդ ինչ աղեր են, կուտակումը ինչ բան ա և այլն, էդ որոշմանս հարցում հաստատ առանցքային դեր չէր խաղում: Ուղղակի մի օր սկսեցի ինձ հետևել, որ չանեմ: Իմ դեպքում դա կամքի, ինքնակազմակերպման ու ինքնավերահսկողության հարց էր. որոշել եմ, որ չեմ անելու, ուրեմն չեմ անելու, վերջ, ուրիշ տարբերակ չկա: Մի խոսքով՝ արդեն շատ վաղուց ա՝ չեմ անում: Չեմ հիշում՝ ինչքան տևեց, մինչև սկսեցի առանց ինքս ինձ անդադար վերահսկողության տակ պահելու ուղղակի չանել, բայց հաստատ երկար չէր, մի երկու ամիս առավելագույնը: Մի երկու ուրիշ տենց վատ սովորություններ կամ բզիկներ էլ եմ ունեցել, ազատվել եմ նույն կերպ՝ առանց ինքս ինձ խաբելու կամ ինչ-որ փոխարինող բան գտնելու, ուղղակի որոշելով, որ հենց էս պահից վերջ (ասենք՝ փոքր ժամանակ երբ մի ձեռքով ինչ-որ բանի էի դիպչում՝ անջատիչ, պատ, հեռախոս և այլն, ինչ-որ անդիմադրելի ցանկություն էի ունենում մյուս ձեռքով էլ դիպչելու. մի տեսակ ինքս իմ բալանսն էի պահում իբր ):

    Գալ, ուղղակի որոշի, որ չես անելու: Սկզբից դժվար ա, որովհետև սովոր ես, որ պիտի անես, ու ինչքան հաճախ էիր առաջ անում, էդքան հաճախ հիմա պետք ա մեջդ գիտակցաբար արթնացնես էդ «չէ»-ն: Իսկ քեզ անընդհատ «չէ» ասելը հեշտ չի, էդ մի տեսակ բռնություն ա ինքդ քո հանդեպ: Բայց էն, ինչից դու հիմա ուզում ես ազատվել, ի վերջո սովորություն ա, ու երբ բավականին երկար ես ասում էդ «չէ»-ն, էդ էլ ա արդեն սովորություն դառնում, ու դադարում ես դա նկատել: Ու մի օր էլ հասկանում ես, որ արդեն վեց ամիս ա՝ չես էլ մտածել եղունգներդ քրքրելու մասին:
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.10.2015), Արևհատիկ (26.10.2015), Գալաթեա (26.09.2015)

  17. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա կմտածեք՝ սա լրիվ էն Լիզի կոնվուլսիվից ա, բայց հենց սկսեցի կարդալ՝ ինչ կարելի ա անել, որ անցնի, էդ մաշկը որ պրճոկում եմ, սկսեց խայտառակ քոր գալ՝ ստիպելով որ բզբզեմ...
    Ես հիվանդ եմ, փրկեք ինձ։

    ՀԳ. Այվ, որ բերանով անեի, ավելի հեշտ կլիներ կարծում եմ ազատվելը։ Բայց մատներով եմ է անում։
    Մի անգամ վերցրել սկոչել եմ մատներս մի քանի ժամով, որ դոստուպը վերացնեմ։
    Արդյունքում մաշկս թառամել դառել էր րիսայքլ եղած մագաղաթ։

  18. #14
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես ասում, բայց Հայաստանում մեկին ուղարկես հոգեթերապևտի մոտ, լրիվ քաքմեջ կանի-կթողի:
    Այ էդ չեմ կարա ասել, ես մենակ մեկին գիտեմ
    Vitam regit fortuna, non sapientia.

  19. #15
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2015
    Գրառումներ
    117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ գիտեմ մենակ ես եմ տենց բան անում:
    Սիրտս տեղը ընկավ
    Չէ մենակ չես, կասեմ ավելին, մամաս էլա մինչև հիմա անում:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 07.06.2017, 20:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •