Vitam regit fortuna, non sapientia.
Այ դա արդեն օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումն է, ես էլ ունեմ էդ խանգարումից, բավականին երկար տարիներ է, ու դեռ ոչ-մեկի չի ստացվել բացատրել թե ի՞նչի եմ շատ բաներ 7 անգամ անում։![]()
Մենակ 7 չէ, ասենք կենտ թվեր, օրինակ հիմա 5 անգամ եմ անում։ Բայց գործողությունները կենտ թվով կրկնելը շուտ-շուտ չի լինում, նույնիսկ չի խանգարում, ենթագիտակցության մեջ առարկաներ պատկերացնել, ու դրանք շարժելը, երևի ավելի դաժան է, դրա համար կենտ թվով գործողությունները ինձ համար հրաշք են թվում։
Ես էլ նմանատիպ սովորություն ունեմ. ինչ–որ բան անելիս, երբ նշանակություն չունի, թե քանի հատ կանես, կամ եթե ինչ–որ քանակով անելը բավարար ա, ես ամեն դեպքում կենտ կամ կլոր թվերով եմ անում։ Մի քիչ սևեռուն գաղափարի պես ա։ Բայց դա, իմ կարծիքով, չես համեմատի դուռը փակելիս ուսով դռանը խփելու հետ, որովհետև անկախ նրանից, թե քանի անգամ ա խփում, նախ և առաջ խփելը լրիվ ավելորդ ու անիմաստ գործողություն ա տվյալ դեպքում։ Ասենք, Ֆոտոշոփով գույներ կարգավորելիս, թվերը, որպես կանոն, կլոր եմ դնում, դեռ չեմ հիշում դեպք, որ կլոր դրած չլինեմ։ Վիճակս շա՞տ լուրջ ա
։ Եթե դա երբևէ չի խանգարել ինձ, առնվազն նկատելի ձևով, կյանքիս որակի վրա չի ազդել, կարելի՞ ա խանգարում համարել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Arpine (22.10.2015)
Օրինակ եթե չանես, ի՞նչ կլինի, ասենք որ ֆոտոշոփով գործ անելուց թվերը կլոր չդնես, պակասության կամ տագնապի զգացողություն կա՞, օրինակ ես չեմ կարողանա շարունակել գործը։ Երբ 3D օբյեկտներ էի նկարում, շատ դժվար էր, քանի որ ամեն մի բանը մի հազար անգամ անել, հետո կենտ թվով հարմարացնել, շատ դժվար էր, բայց իմ համար դրանք շատ թեթև բաներ են, քանի որ իմ մոտ ավելի խորը ու տանջալից սովորություններ կան, ավելի ճիշտ ինձ կպած ու պոկ չեկող բաներ, ասենք առարկաներ եմ տեսնում, (ենթագիտակցությանս մեջ, ավելի ճիշտ պատկերացնում) բացի առարկաները, մարդկանց էլ։ Հետո էդ բոլորը մի տեղ հավաքել ա պետք, որ կենտրոնանամ, թե չէ ամբողջ ընթացքում ավելանում են, կամ պակասում են, ու էդ ամենը ես ֆիքսել ու դրա հետ մեկ տեղ սովորել/աշխատել չեմ կարողանում։Երբեմն էլ կողքիններիս խոսացածները լսելիս, օրինակ՝ երբ մեկը խոսում է խնձորի մասին, մի քանի ժամ, առանց դադարի, ուրեմն վերջ, էդ խնձորը դեռ երկար ժամանակ հետս կգա, ու դա շատ է խանգարում։ Այ ես իմ վիճակը իրոք լուրջ ա։
![]()
Աթեիստ (20.10.2015)
Ռիտուալի իմաստը բացատրելը դժվար ա ու անիմաստ։ Ոչ բոլոր հոգեբույժներն են շքեղ կաբինետում սիգար ծխելով գրկաբաց սպասում մարդկանց, որ ասեն՝ ամեն ինչ գալիս ա ձեր անգիտակցականից, ուզում եք խոսե՞ լ դրա մասին։
Սովորությունը ու ռիտուալը տարբեր բաներ են, որ քեզ պետք լինի կարաս քո ուզած ձևով չանես ( ըստ իս էլի
) Վիճակը լուրջ կլիներ, եթե օրինակ եղունգներով սկալպիդ մաշկը քերեիր մինչև մազերը պոկվեր։ Իմ ամենաչսիրած ռիտուալը էդ քննությունից առաջ չլողանալն ա ու ինչքան մարդուն բացատրես, որ էդ քննության վրա չի ազդում՝ չի հասկանա։ Այ էս լուրջ ա))
Vitam regit fortuna, non sapientia.
Էնքան էլ դժվար չի: Մտքերի պաթոլոգիական շղթայի հետևանք ա. «եթե էս չանեմ, ուրեմն սենց կլինի» բացատրությամբ: Օրինակ, եթե դռան կողպեքը երեք անգամ չստուգեմ, գողեր կգան:
Հահա, իմ ռիտուալն էլ քննությունից առաջ լողանալն էրՍովորությունը ու ռիտուալը տարբեր բաներ են, որ քեզ պետք լինի կարաս քո ուզած ձևով չանես ( ըստ իս էլի
) Վիճակը լուրջ կլիներ, եթե օրինակ եղունգներով սկալպիդ մաշկը քերեիր մինչև մազերը պոկվեր։ Իմ ամենաչսիրած ռիտուալը էդ քննությունից առաջ չլողանալն ա ու ինչքան մարդուն բացատրես, որ էդ քննության վրա չի ազդում՝ չի հասկանա։ Այ էս լուրջ ա))
Տենց քննություն չի էղել, որի առավոտը չլողանամ
![]()
GriFFin (20.10.2015)
ամեն ինչի համար կամքի ուժ ա պետք
Իրականում քննության վրա ազդում ա, ու ոչ թե ինչ-որ գերբնական ուժերով, այլ են որ միշտ պակասի կամ տագնապի զգացում ունես, քննությունն էլ չես կարողանում նորմալ հանձնել, օրինակ ես եթե դաս անելուց որոշ նախադասություններ մի քանի անգամ չասեմ, չի ստացվի դաս անել, որովհետև նախ պակասի զգացողություն, հետո տագնապի, հետո սկսում ես քրտնել, ու տենց շատ վատ ինքնազգացողականության մեջ ես ընկնում, ես ունեմ OCD, գիտեմ, որ հաստատ քննությունը չհանձնելը ուղիղ իմաստով չի որ ասում ենք, դա կապ չունի գերբնական ուժերի հավատալու հետ, մենք ուղղակի լարված ենք միշտ, երբ չենք հանգստացնում մեզ, ու էդ լարված տագնապալից վիճակում, չի ստացվի հաստատ քննություն հանձնել։ Ես իմ փորձից եմ ասում, 3D նկարելիս մի փոքր բան ասենք են չէր լինում, օրինակ մի մարմին կլոր թվով էր լինում, վերջ, մինչև չկենտացնեի չէի կարողանա շարունակել մնացածը նկարելը, ու ոչ թե որ մտածում էի լավը չի լինի, այլ որովհետև բացասական զգացողություն ունես, պակաս, շատ բարդ ա բացատրել իրականում թե ինչի չենք կարողանում չանել/անել որոշ բաներ, որոնք իրականում նորմալ մարդիկ կարող են նույնիսկ անտեսել։
Հահա, չէ, բոլորովին, մենք լրիվ գիտակցում ենք որ հիմարություններ ենք անում, ու լրիվ կապ չունի ձեր ասածները, եթե դուռը 7 անգամ չփակեմ, գող կգա, չկա նման բան, դա ներքին հանգստության համար ա արվում, ասենք եթե չանես 7 անգամ, դու քեզ կիսատ ես զգում, իրոք կիսատ, պակաս, միշտ փնտրում ես կիսատդ ու չես գտնում, մինչև հետ չգաս ու էդ չանես, ու ոչ մի կապ չունի գող մտնելու, կամ անտրամաբանական մտածողությունների հետ, ես գիտակցում եմ որ 5 անգամ չասեմ "Հա" ինձ մի անգամից էլ կհասկանան, բայց ես 5 անգամ եմ ասում, էն ասածս տագնապից խուսափելու համար։
Աթեիստ (21.10.2015)
Չէ, ինձ մոտ էդ աստիճանի չի. եթե չանեմ, ճիշտ ա, ինչ–որ դիսկոմֆորտ կառաջանա էդ պահին, բայց նենց չի, որ չկարողանամ շարունակել անելիքս կամ դրանից հետո ոչ նորմալ վիճակների մեջ ընկնեմ։ Բայց սկզբունքորեն նույն վիճակն ա, փաստորեն, լրջության աստիճանն ա տարբեր։ Հետաքրքիր ա, կոնկրետ իմ էդ «բզիկը» ինչքանո՞վ ա տարածված։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Փոքր ժամանակներում՝ տարրական դասարաններում, միշտ ոտքերս իրար էի խփում(ինչը տիպիկ ՕԿԽ ա) հատկապես դասի ժամերին բայց կողքից որ նկատողություն էին անում նոր էի նկատում որ անում եմ,ի դեպ տեսնում էին, քանի որ սեղանը կամ աթոռն էր շարժվումԴա կամաց անցավ, հիմա էլ եմ անում բայց շատ հազվադեպ, երբ շատ նյարդային եմ։ Հետո սկսեցի մատներիս հոդերը ջարդել անընդհատ էլի հատկապես դասերին որը կողքինի համար խիստ նյարդայնացնող ա ու բնականաբար նկատողություն էին անում։ Քանի որ արդեն ինստիտում էի մի օր մտածեցի որ էսպես չի լինի ինձ պիտի հավաքեմ
ու ամեն անգամ փորձում էի ինձ կամային վերահասկել, էլի անում էի բայց շատ քիչ։ Հիմա սրանից էլի շատ հազվադեպ եմ անում, երբ նյարդային եմ։
Իսկ թվերըես շատ սիրում եմ 2-ով, 5-ով և 8-ով վերջացողները կամ կլոր թվերը։ Ասենք փլեյերի ձայնը միշտ էդպես եմ դնում, նաև հեռուստացույցինը, նաև գաղտնաբառերս
ու էդպես: Բայց էս մեկը սիրում եմ ու ինձ էս թվերը ամբողջական են թվում ու լիարժեք, ու սիրուն
։ Ընդ որում տանել չեմ կարողանում 1,3,7,9 թվերը: Երբ անցնում էի սինեզթեզիայի երևույթի մասին, որը շատ եմ սիրում, ու իմ համար հեչ էլ խանգարում չի, ինձ թվում էր, որ սրա նման մի ինչ որ բան ա թվերի իմ էս մոլուցքը, բայց էնքան էլ չէ։
Մի խոսքով ինձ թվում ա պարտադիր չի պատճառը վերացնել, միգուցե չկա էլ, տես, շատերի մոտ կա, ինձ թվում ա պատք ա փորձել մոռանալ իրեն, կամ կամային կռիվ տալ հետը Ինչպես Կլօրը ասեց։
"Non est ad astra mollis e terris via."
Մի հատ զզվելի սովորություն ունեմ՝ մազերը հատ-հատ պինցետով հանել(հիմնականում ոտքերի)։ Ժամերով կարող եմ նստել ու հատ-հատ մազերը հանեմ, ընթացքում տարբեր բաների մասին մտածեմ։ Արդեն էն աստիճանի ա հասել, որ չեմ էլ գիտակցում՝ ոնց նստեցի ու սկսեցի էլի դա անել։ Ինտերնետում չքփորել եմ trichotillomania բառով ա նկարագրվում այդ disorder-ը։
Չգիտեմ ինչի պատճառով ա սկսել ու ոնց թարգեմ։
Էլի մարդ կա՞, որ տենց տհաճ սովորություն ունի։![]()
Ich hab' keine Lust.
Դպրոցական տարիքում դեսպեից սեղաններն էի պոկում եղունգով: Մանր մանր հատիկները թափվում էին մեկ էլ նկատում էի թե ինչ զիբիլ ա դառել էնքան եմ պոկել
Դասատուները տեսան անհնար ա պայքարելը դրա դեմ արդեն հումորով էին վերաբերվում )) Դպրոցն ավարտեցի անցավ լրիվ:
Երևի կյանքում լուրջ փոփոխությունն ա որ սովորություն ա բերում կամ տանում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ