Ես էլ անջատված քաղցրավենիք ուտելու սովորություն ունեմ։ Տանը քաղցրավենք սովորաբար չեմ պահում, եթե պահում էլ եմ, ապա տեսանելի տարածքում չեմ դնում ու արդյունքում ոչ էլ կարիք եմ զգում։ Բայց վերջին գործիս տեղը ամեն անկյունում ինչ–որ քաղքցրավենիքով աման ա դրած՝ կոնֆետներ, պեչենիներ և այլն, ու գործի տեղը շատ դժվար ա ինձ զսպելը։ էլ չասած որ, համարյա ամեն օր ինչ–որ մեկը իրա երկրից ինչ–որ տրադիցիոն հետաքրքիր քաղցրավենիք ա բերում։ Դե արի ու դիմացի![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Chilly (28.10.2015)
Սենց մի գիրք կա՝ "The power of habit", շատ են գովում, բեսթսելեր ա, բան։
http://www.amazon.com/Power-Habit-Wh...pawer+of+habit
Էն մասին ա, թե ո՞նց են ձևավորվում ու աշխատում սովորությունները, ո՞նց թարգել վատ սովորությունները ու ո՞նց ձևավորել լավ սովորություններ։
Սկսել եմ կարդալ։ Ընթացքում կզեկուցեմ՝ լա՞վն էր, թե՝ չէ։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
թարգել, բա չէ
ինչ ինձ հիշում եմ՝ մանիակալ նվիրվածությամբ ու ոչ ինձ բնորոշ եռանդով կրծում եմ եղունգներս
շատ որակով եմ կրծում, կարող եմ վարպետության դասեր տալ, լրիվ պեդիկյուր եմ անում մատներս, իհարկե հաճախ տարվում եմ, ու բանն ավարտվում է վերքերով ու արնահոսությամբ, բայց միևնույն է, եռանդս չի նվազում
մի քանի անգամ, Հայկի ասած, որոշեցի, որ էլ չեմ անելու ու վերջ: ու հա, ես էլ, շատ ուշադիր ու հետևողականորեն ինքս ինձ զգաստ էի պահում, որ հանկարծ ավտոմատ կերպով նորից չանցնեմ իմ սիրած գործին: տենց անցնում էր մի ամիս, երկու, երեք, ուշադրությունս թուլացնում էի, թե բա՝ էլ հաստատ չեմ անի, արդեն թարգած վիճակ ա: ու չէի անում, ամեն թարգելս մի տարուց մինչև անգամ երեք տարի տևել ա: բայց մեկ էլ եսիմ ինչ սատանա ա զարթնում, նենց ցանկություն ա առաջանում եղունգ կրծելու, չեք պատկերացնի: էդ պահին ինչ ասես փորձում եմ, թե ձեռքի տակ եղած ինքնախաբեության մեթոդներ, թե նորանոր բաներ՝ նոր խաղ եմ քաշում հեռախոսի մեջ, որ ձեռքերս զբաղված լինեն: չի օգնում: ես անուղղելի կրծան եմ
ձեր ասած օբսեսիվներից եմ աչքիս![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
+1
Ես աչքիս հասկանում եմ ինչն ա ակումբցիներին միավորում:
Ինչ ինձ հիշում եմ` մատերս կրծում եմ, հիմնականում նյարդային ժամանակ, կամ երբ ինձանից դժգոհ եմ: Ու եթե հաշվի առնենք, որ ինձնից համարյա միշտ դժգոհ եմ...
Կնոջս հետ ծանոթանալուս տարին էր մենակ, որ սկսել էի չկրծել, էն էլ որ չէր ուզում սանտավիկներով փաթաթած ձեռքս բռնել, նեղվեցի, երկու տարով թարգեցի: Հիմա նորից սկսել եմ, իհարկե սանտավիկներին գործը չի հասնում, բայց կրծելը կա:
Նկատել եմ, որ եթե կողքից սկսում են պայքարել դրա դեմ, իմ մոտ դեպքերը սկսում են հաճախանալ: Ինա՞դ..
Իմ մոտ էդ ահագին լուրջ պրոբլեմ ա, որտև հիմնականում մեկ էլ հասկանում եմ որ արդեն կես ժամ ա կրծում եմ, անգիտակցաբար:
Մեծ մասը կարդացել եմ արդեն․ հիմա բիզնեսում սովորությունների կիրառման բաժինն եմ կարդում․ ոնց կազմակերպության աշխատողների կամ ապրանքի/ծառայության գնորդների մեջ սովորություններ ձևավորես, որ բիզնեսը բարգավաճի:
Ահագին հետաքրիքր ա ու հեշտ ա կարդացվում․ խորհուրդ եմ տալիս ինչպես վատ սովորություններ ունեցողներին, նենց էլ լավ սովորություններ ձևավորել ցանկացողներին․ մի խոսքով՝ բոլորին![]()
Էս գիրքը կարդալուց հետո հասկանում ես թե ինչքան շատ գործողություններ ես անում, որ քեզ թվում ա թե էդ պահին մտածելով, գիտակցված ընտրությամբ ես անում, բայց իրականում վաղուց ուղեղում գրանցված բազմաթիվ սովորություններն են աշխատում։ էս թեմայով լիքը գիտական ուսումնասիրությունների արդյունքներ ա ներկայացվում, խորությամբ բացատրում ա սովորության ձևավորման մեխանիզմը։ Սովորությունները ահագին լայն ա դիտարկում․ եղունգներ կրծելու տիպի ծիկեր, ալկոհոլիզմ, ծխել, շատակերություն, աշխատանքային սովորություններ, սպորտում առանց մտածելու բնազդային ռեֆլեքսներ և այն։
Եղունգները կրծելու սովորության մասին էլ պատմում ա թե ոնց ա մի մոլեգին եղունգ կրծող հոգեբանի ցուցումներով ազատվում դրանից։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Էդ մոռանալը պրոկրաստինացիայի մասին է՞ր: Շտապ հղում եմ եմ ուզում
Էս գիրքը հիմնականում նվիրված ա սովորությունների ձևավորման ու աշխատելու ընդհանուր մեխանիզմի բացահայտմանը ու ոնց ա հնարավոր դրանք վերացնել ( պարզվում ա որ արդեն ձևավորած սովորությունը ջնջել ընդհանուր առմամբ հնարավոր չի, բայց կարելի ա վրայից ուրիշ, ավելի լավ սովորություն գրել ու էդպիսով փոխարինել)։ Ճիշտ ա էդ ամենը բացատրում ա բազմաթիվ կոնկրետ սովորությունների օրինակների վրա, բայց այնուամենայնիվ շեշտը ընդհանուր մեխանիզմի, սկզբունքի վրա ա, ոչ թե առանձին–առանձին սովորությունների։ Իսկ եթե ուզում ես քո կոնկրետ ինչ–որ սովորություն փոխես, դու ինքդ պիտի խորանաս ու հասկանաս էդ սովորությանդ պատճառները, ազդակները և այլն, որ փոխես։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Դե լրիվ նույնը պրոկրաստինացիայի մասին գրքերում ա ասում: Չէ, ոչ թե պրոկրաստինացիան ես մոռանում, այլ նոր սովորություն ձեռք բերելը:
Չգիտեմ` էդ գրքում ասվում ա, թե չէ, բայց շատ տեղերում են ասում գործողությունը 3-4 շաբաթ կրկնելու մասին, հետո արդեն սովորություն ա դառնում: Ինձ հաջողված միակ բանը մինչև հիմա բուձիլնիկ չմիացնելն ա: Մնացած բոլոր դեպքերում մի շաբաթից էլ քիչ ա տևում:
3-4 շաբաթի մասին ուրիշ տեղերից լսել էի, բայց ստեղ հլը որ տենց բան չի ասում։ Վերջացնեմ հաստատ կասեմ։
էսքան մասը էնքան էլ չհասկացա։ Բուձիլնիկ չմիացնելն ա վատ սովորությու՞ն, թե՝ միացնելը։Մեկ էլ եթե միակ հաջողվածը բուձիլնիկն ա, ո՞նց ա մնացած դեպքերում մի շաբաթից քիչ տևել ։ Նկատի ունես մի շաբաթից քիչ ժամանակում արդեն սովորություն ա դառնու՞մ, թե՞ մի շաբաթից ավել չես դիմացել որ ընտրածդ լավ բանը անես, արդյունքում սովորություն չի դառել։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Բարև ձեզ, ես մարիօն եմ, ես ունեմ վատ սովորություն, արդեն երկու տարի չեմ կարողանում ես իմ վրա, որ թարգեմ․
Մենք չորրորդ հարկում ենք ապրում, ես էլ սովորաբար երեկայան ժամերին եմ տուն գալիս, շենքում մարդ չի լինում։ Մի հատ անդուրագույն սովորություն ունեմ․ եթե բերանս ծամոն եղավ, կանգնում եմ չորրորդ հարկի աստիճանին ու էդ ծամոնը փորձում աստիճանների արանքից էնպես թքել, որ արանքներով հասնի առաջին հարկ։ Ու էդպես ամեն անգամ, երբ ծամոն կա բերանս, իսկ ծամոն համարյա միշտ կա։
Հասկանում եմ տարածք եմ կեղտոտում, շատ անդուր բան եմ անում, կեղտոտագույն բան ավելի ճիշտ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում էդ անտեր սովորությունից ազատվեմ։ Ասենք փողոց երբեք չեմ կեղտոտի, կողտոտողների հետ էլ կռիվ կանեմ, մարդկանց թափածները փողոցներից կհավաքեմ, քաղաքը մաքուր պահելու համար խելքս իմը չի, բայց հենց հասնում եմ մեր շենքի երրորդ հարկին, ճիճուներս խլվլում են, չեն թողնում տուն մտնեմ, մինչև էդ անտեր ծամոնը չթքեմ։
Մի անգամ դաժը կամքի ուժ ունեցա, մտածեցի ավելի լավ ա կուլ տամ, քան թքեմ, կուլ տվեցի արագ, բայց դե դա ոչ միշտ ա աշխատում։ Էդքան ծամոն կուլ տալ կլինի՞։
Մեկդ հավես ունեցեք մի երկու հատ բարոյախրատական դասախոսություն կարդացեք գլխիս, էլ չանեմ էլի![]()
i wanted to destroy something beautiful
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ