Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ կայունությունն ու զարգացումը տարբեր բաներ են։ Նե սուծ։ Նա սամըմ ձելե ինչն ա շատ իմ մեջ, ցինիզմը, բայց կոնկրետ էս թեմայի սահմանում, դրանից զերծ էի։ Այլապես կասեի որ մոնոգամիա գոյություն չունի ընդհանրապես։ Դա ուղղակի մանկուց լցնում են մարդկանց գլուխը, ռոմանիտիկ ու անպետք պատկերացումների տեսքով։ Հետո մարդիկ իրենք շարունակում են խաբել իրենք իրենց ու մնացածներին։ Ինչի՞ խորը, մոնգամ հարաբերություններից դուրս եկած մարդը սաղ կյանք մենակ չի մնում, որ տենց յարըստնի մոնոգամ ա։ Կամ ինչի՞ են ընդհանրապես տենց իդեալական հարաբերությունները վերջանում։ Եթե Ռոմեոն ու Ձուլիեթը ինքնասպան չլինեին, կմեռնեյին ձանձրույթից։ էս մեկը ցինիզմի պիկն ա։
Ուղղակի մի տեսակ եզրեր չեմ գտնում արդարացնելու ինչի ա մոնոգամիան դրվում ավելի բարձր մենթալ մակարդակի վրա։ Ծիպը մենք էնքնան լավն ենք, որ մեզ սահամանափակում ենք, իսկ ազատություն ուզեցող մարդիկ պակազուշնիկ են, ուզում են առաջադեմ երևան կամ այս տեսակի հայտարարություններ։ Պոլիգամիան դիտարկվում որպես անհասկանալի ու անընդունելի երևույթ, նույնիսկ ամենատոլերանտ մարդկանց կողմից։
Հետո ասենք դա էդքան էլ նոր երևույթ չի որ մոդայիկ ու ինքնատիպ թվա։ Կոնկրետ մեր հայ հասարակություն մեջ տղամարդկանց պոլիգամությունը ընդունված ու արդարացված երևույթ ա վաղուց։ Ու միակ տարբերությունը թեմայում քննարկվող պոլիգամիայից դա այն է որ դա կարա լինի երկկողմանի կամ փոխադարձ համաձայնությամբ լինի։
Կարանք ստեղ երկար ու ձիգ փիլիսոփայենք մշակույթի մասին, բայց գոյություն ունի մի սահման, որից այն կողմ հասարակությունն ու մշակույթը անելիք չունեն։ Դա մարդու անձնական տարածքն ա։ Ու ստեղ ամեն մեկն ինքն ա իր համար ստեղծում սահմաններ։
Մի դեպք հիշեցի, թեմայից դուրս։ Մի հատ 20 տարեկան տղա էր եկել, բոյը մետր ու երեսուն։ Ասում ա կալցիում եմ ուզում խմեմ որ բոյովանամ։ Ասում եմ ի՞նչի ես ուզում բոյովանաս։ Ասում ա հասարակությունն ա պահանջում։ Պարզ ա որ հասարակությունը չի կարա նման պահանջ դնի անձի առջև։ Էդ կոմպլեքսը մարդու մեջ ա։ Ինքն ա իրան համոզել որ հասարակությունը ունի իրենից նման բան պահանջելու իրավունք։ Հետո հիշեցի որ փոքր ժամանակ մեզ երկարվզիկ էին անում, որ բոյովանանք։ Այսինքն մանկուց մենք գիտենք որ կարճահասակ լինելը քխ ա։ Հիմա նույնն էլ պոլիգամիան ա։ Մարդը կարա սեռական ցանկություն ունենա, կամ հետաքրքրություն, զգացմունք մի քանի անձանց հանդեպ, բայց հասարակության ենթադրյալ պահանջով իերն սահմանափակի, կամ էլ իր հետ հարաբերությունների մեջ գտնվող մարդուց պահանջի։ Ու սրա վրա մոնգամ հարաբերություն ստեղծի ու համոզի ինքն իրեն, որ ներդաշնակ ա սաղ։ Ես խնդիր չեմ տեսնում, թող անեն ինչ ուզում են, էլի եմ ասում։ Խնդիրը սկսվում ա երբ որ գալիս սենց մեկոց մեկ ասում են որ պոլիգամիան դա հակամշակույթային բան ա, մի տեղ նույնիսկ որպես պաթոլոգիա էր դիտարկվում, կամ որ դա ընտրյալների պրիվիլեգիա ա, եսիմ, ո՞րն ա դրա լոգիկան։ Ո՞րն ա հասարկության վնասը մեկի անձնական հարաբերություններից։
Մարդուս կոլոտ լինելն ու բազմասեր լինելը երևի մի քիչ տարբեր կատեգորիաների երևույթներ են, մեկը մարդուս կամքից գրեթե անկախ է, մյուսը վայթե ահագին կապ ունի կամային հատկությունների հետ։ Փորձեմ պարզեցնել․
1. Ազատությունը հարաբերական է։ Չկա բացարձակ ազատություն։ Մարդս ստեղծել է սահմանադրություն, օրենքներ, կարգ, նորմեր, սովորույթներ, մշակույթ, ձևական տարրեր և այլն, ու սրանք բոլորը կարելի է համարել սահմանափակումների բազմություն։ Սրանք բոլորը ժամանակի ընթացքում փոփոխվում են։ Դեպի «լավը» (չակերտավոր, կամ պայմանական, քանի որ մտավոր մանիուպուլյացիաներով կարելի է լավն ու վատը խառնել), երբ ընդհանուրի գիտակցությունը շեղվում է դեպի ռացիոնալիզմ, կամ բարձր արժեքներ (ենթադրենք), կամ համընդհանուր բարօրություն (տնտեսական, սոցիալական, բարոյական, հոգևոր, գիտահետազոտական, բլա բլա բլա :Ճ), և դեպի «վատը», երբ ընդհանուր գիտակցությունը մթագնում է, կամ ասենք տնտեսական-հոգևոր ճգնաժամ է, և այլն։ Մարդկության պատմության մեջ միշտ եղել են վերելքներ ու վայրէջքներ, օրինակ ժամանակակից որոշ արարքների համար միջին դարերում կարելի էր գելիոտինի արժանանալ։ Առարկություններ կա՞ն։
2. Կոնկրետ թեմայի շուրջ։ Միաժամանակ մեկից ավելի զուգընկեր ունենալու իրավունքի կամ նման ազատությունների դեմ անձամբ ես կարծես թե չեմ արտահայտվել, Աստված բոլոր պոլիգամների հետ, կամ Ալլահը բոլոր շեյխերի հետ։ Ընդհամենը ասում եմ, որ իմ կարծիքով բազմասիրությունը մեծ հավանականությամբ ենթադրում է մակերեսային հարաբերություններ զուտ միջին վիճակագրական մարդուս հնարավորություններից ելնելով, այսինքն ես հարցի բարոյական կողմը չեմ քննարկում, համարելով որ գործնականորեն կարող է էնպիսի դեպք լինի, որ պոլիգամ հարաբերությունների հետ բոլոր կողմերը օքեյ են, ու տուժվածներ չկան :Ճ
3. Անձամբ ինձ համար, զուտ իմ ստերեոտիպային ու պահպանողական պատկերացումներով, միաժամանակ մի քանի սիրային հարաբերություններ ունենալը ասոցացվում է անկայուն, կրքերը, հույզերն ու մոտիվները կառավարելու խնդիրներ ունեցող և/կամ հիպերսեքսուալությամբ տառապող մարդկանց հետ։
4. Ցինիզմը որպես գաղափարախոսություն (կինիկներ, մ․թ․ա 5-րդ դար) մի քիչ տարբերվում է էդ բառի ժամանակակից կիրառումից, որով հիմա սովորաբար նկարագրում են վերաբերմունք այլոց կամ հարցերի նկատմամբ, բայց ոչ ապրելակերպ։ Դա նշեցի, որովհետև մարդկային հարաբերությունների նման ազատականացումը ինչ-որ տեղ նման է կինիկների՝ մշակույթը, բարոյականությունն ու նորմերը ամբողջությամբ ժխտելուն, բառը ծագում է հունարեն κυνικός (կինիկոս) բառից, որը մոտավորապես նշանակում է շների նման։ Երևի հասկանալի է, չէ՞։