մարդ եղած վախտ (26.02.2024)
Այսինքն, նորից սերնդատվության վարկածն ա առաջ գալիս, քանի որ սեռական ակտը ուղիղ կապված ա դրա հետ։ Բայց նոր ժամանակներում, երբ սերնդատվության հանդեպ վախը դարձել ա ոչ ակտուալ, նորից հենց սեռական ակտն ա ավելի խանդելի, քան որևէ այլ տեսակի հարաբերություն կամ շփում։ Հինգ կապիկների մոդելն էդքան էլ չի հարմարվում էս երևույթին։ Խանդում են ոչ թե որովհետև ձևը տենց ա՝ տեսել են, որ պետք ա խանդել, այլ խանդում են բնազդային զգացմունքի մակարդում՝ ինչպես սերն ա, ատելությունը, քնքշանքը, վիրավորանքը։ Այ էս վերջինը՝ վիրավորանքը, խանդի հետ միաժամանակ ա առաջանում, ձեռք-ձեռքի տված զգացմունքներ են, ու էդ մասին արդեն գրել եմ՝ վիրավորանքը էգոյի հետ կապված զգացմունք ա, ինչպես և խանդը։ Ու հիմա մտածեցի՝ սեռական ակտն ավելի՛ խանդելի ա, քան ռեստորանում ճաշելը, երևի որովհետև սեքսի մեջ գերագույն հաճույքն ա ենթադրվում՝ անկառավարելի կրքի վրա հիմնված, իսկ գերագույն հաճույքն էլ (ուրիշի հետ) հիմք ա դառնում գերագույն խանդի համար։
Ինձ թվում ա խանդ առաջացնելու առումով սեռական ակտը հեչ էլ ունիկալ չի։ Մարդիկ կարող են խանդ ապրել նաև զուգընկերոջ հոբբիների կամ անկենդան իրերի, ասենք՝ մեքենայի նկատմամբ։ Ու հարցը միայն հաճույքը չի։ Մարդիկ կարող են գերագույն հաճույք ապրել սար բարձանալուց ու վստահ եմ՝ ոմանք կասեն, որ սարի գլխին արևածագ դիմավորելը ոչ մի սեռական հաճույքի հետ չի համեմատվի։ Այլ հարց ա, որ խանդի այլ դրսևորումները հասարակությունը համարում ա էմոցիոնալ զեղումներ, իսկ սեռական ակտի կամ պոտենցիալ սեռական ակտի դեպքում՝ լրիվ արդարացված։ Էդ առումով ա խանդը սոցիալական, որ հասարակությունն ա "որոշում", թե որ խանդն ա ընդունելի, որ խանդն ա, որ իռացիոնալ ա, ու պետք ա հաղթահարել։ Հասարակությունը դեռ ասում ա ֊ սեռական ակտի պարագայում խանդը նորմալ ա, պետք ա պահել, որտև հասարակության "հիշողությունը" սեռական ակտը կապում ա սերնդի հետ (ստեղ էլի գալիս ենք 5 կապիկներին)։
Էնքան էլ համաձայն չեմ։ Սեռական ակտի մասին իմանալիս ապրած խանդի/ցավի առանձնահատուկ ուժգնությունը կարծում եմ բավական բնատուր զգացմունք է, ու քիչ կապ ունի հասարակության ընդունված ռեակցիայի հետ։ Դա նաև կապված է հարաբերության բնույթի "ինտիմ" առանձնահատկության հետ, ինչը հատուկ չէ սար բարձրանալուն, ավտոյի հանդեպ հատուկ կրքին, կամ նույնիսկ ուրիշի հետ առանձին ճաշելուն։ Ինտիմը ենթադրում է գաղտնիք, թաքնված մի բան, իսկ անիմանալիի դեպքում մարդ ինչ հրեշներ ասես չի կարող պատկերացնել։ Ու այդպես, անգամ ամենաչնչին ու աննշան սեռական ակտի համար էլ զուգընկերը ենթադում է չգիտեմինչ վերաբերմունքներ ու ավելի է խանդում, քան մի որևէ այլ՝ ավելի տեսանելի, ոչ ինտիմ վերաբերմունքի՝ հանձինս զրույցի, ճաշի ու միասին սար բարձրանալու։
Սեռական ակտի մասին մարդկանց պատկերացումները շատ տարբեր են տարբեր հասարակություններում/ցեղերում։ Ասենք ցեղ կա, որտեղ դեռահաս տղաները պետք ա ցեղի տարիքով տղամարդկանց օրալ սեքս մատուցեն իրանց "հասունացման արարողության" ժամանակ։ Հիմա դա խանդելի ա՞ իրանց համար, իսկ մեզ համար թեմա ա։ Ոնց հոգեբաններն են ասում՝ ահավոր ցավը առաջանում ա ոչ թե զուտ երևույթից, այլ թե մարդ ինչ նշանակություն ա տալիս երևույթին։ Երբ դու ասում ես սեռական ակտը "ինտիմ" ա, գաղտնի ա, և այլն, նորից վերադառնում ենք նրան, որ սեռական ակտը մեր հասարակությունում ինչ֊որ տիպի կոնտրակտ ա, էդ կոնտրակտի խախտումը մեծ խնդիր ա։ Պարզ ա, որ դրա շուրջ համաձայնությունների "խախտումը" ահավոր ցավ ա առաջացնելու։ Քննարկման իմաստը ի սկզբանե ոչ թե ցավի քննարկումն ա, այլ էն իմաստների, որ մենք կապում ենք սեռական ակտի հետ։
Առավել ևս, որ պատմականորեն ինտիմն էլ հեչ մի ինտիմ չի։ Ասենք՝ 2 սենյականոց խռուշչովկում կիսուր֊կեսրար֊տալ֊տեգր֊տեգոր կնկա քթի տակ 4 երեխա ունենալու ինտիմը ո՞րն ա։
Բարեկամ (28.02.2024)
Ինտիմը զացողությունների ապրման խորությունն ա, բայց հա, ո՞վ ասաց, որ այլ տեսակի սոցիալական շփման ժամանակ խորություն չկա, ու նաև՝ սեռական ակտի զգացողություններում գուցե ընդհանրապես ոչ մի խորություն էլ չկա, ու ինչպես ասում են՝ անասնական կիրք կամ բնազդներ են՝ վայրկյաններ տևող։ Տղամարդիկ, որ ավելի հակված են պատահական կապերի (կամ պատահական սեռական ակտերի)՝ էդ "կենդանական" պահանջները բավարարելու, դա կհաստատեն։
ճիշտն ասած տղամարդկանց նկատկամբ էդ կարծրատիպն էլ չեմ կիսում։ Լիքը հասարակություններում (մատրիարխալ կամ մայրական գծով ժառանգականություն փոխանցող) էլ լրիվ հակառակն ա ֊ կինն ա հակված պատահական կապերի՝ "կենդանական" պահանջները բավարարելու համար։
*ժառանգություն
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ