Ինձ էլ հետաքրքիր կլիներ խորանալ, թե ինչն է իրականում էդքան ցավացնող, երբ զուգընկերդ ուրիշի հետ սեռական կապ է ունենում։ Չնայած ցավն էլ համամարդկային չի․ լիքը մարդիկ լավ էլ ապրում են «բաց հարաբերություններում»։
Ինձ թվում է, ամեն դեպքում բնազդային տիրույթում լիքը ազդակներ իրենց դերը կատարում են էս գործում։ Բայց երևի թե մենակ բնազդների հարցը չի։ Սոցիալական դաստիարակության, արժեքների ու էգոյի հարցն էլ է։
Երեկ մի կին էր եկել մոտս, որ երկու շաբաթ առաջ իմացել էր՝ 9,5 տարվա ամուսինը 2022 թ-ին մի երեկույթի ժամանակ կատարյալ հարբած վիճակում մի կնոջ հետ սեքս է ունեցել։ Որ մտածում ես՝ մի քանի րոպեանոց ինչ-որ անկապ ակտ՝ անկապ մեկի հետ, կիսագիտակից վիճակում, հետն էլ երկու տարվա հնությամբ։ Բայց էս կնոջ համար աշխարհը գլխին շուռ է եկել։ Էլ խոցված ինքնագնահատական (ուրեմն ես բավականաչափ լավը չեմ կամ հերիք չեմ), էլ վնասված ինքնահարգանք ու ամոթ (ինչ կմտածեն մարդիկ «իմ մասին», եթե իմանան), էլ կոտրված վստահություն զուգընկերոջ հանդեպ (դե նման դեպքերում թաքցնել-չասելու թեման էլ է հաճախ խաղի մեջ լինում)։ Վերջին կետը հանած՝ մնացածը թեմաներ են, որ կարծես ռացիոնալ տիրույթում իմաստ չեն արտահայտում։ Բայց դե տառապանքը լրիվ ռեալ է։
Էջանիշներ