Կարա ․․ դրա համար էլ ոչ մեկը չի ասում, որ հենց վաղվանից պետք ա պետք ա անոռուգլուխ ամեն տեսակի սահմանափակումը հանել։ Հասարակությունները պիտի հասունան նաև, քանի որ եթե տհաս հասարակությունում թույլ տաս գեյերին ազատ իրանց կողմնորոշումը արտահայտել, դա կարող ա վտանգի հենց իրանց կյանքը։
Չնայած, եթե իմ կարծիքն ես ուզում իմանաս, ոչ մեկն էլ իրա կողմնորոշումը չպիտի սաղի աչքը մտցնի։ Գեյ ես, գեյ եղի, հոտերո ես, հետերո եղի, կամ եղի ուրիշ ինչ ուզում ես, ի՞նչ պարտադիր ա, որ բոլորը տեղեկացված լինեն։
դրա համար էլ ասեցի դա ինգնագիտակցության հարց է։ Օրինակ, ես գիտեմ ինձ մտերիմ 10 մարդ, ով ապրում է նման սկզբունքով, պատկերացրու էդ ձև լինեն ոչ թե 10, այլ, 20, 100, 1000․․․․ մարդիկ։ Իսկ նման հասարակարգ ստանալը հեչ էլ աբսուրդ կամ ուտոպիա չէ, այլ պարզապես, հմմմ, lifetime-ը հերիք չի, օրինակ։
Ich hab' keine Lust.
Ի՞նչ իմաստի մասին է խոսքը։ Ես կարող եմ նույն պրինցիպով ասեմ, ես սիրում եմ շաուրմա ուտեմ։
Բայց էստեղ առկա է նաև այլ հարց, նույնասեռականների իրավունքները երկար տարիներ ճնշվել են, հետևաբար նույնասեռականը, որը ուզում է իր իրավունքները ճանաչվեն, ասում է՝ ես գեյ եմ ու դա նորմալ է։ Ու սեռական կողմնորոշումը ինչ-որ ամաչելու հարց չի, որ մարդ թաքցնի, ինչ կա էլի, թող ասի, եթե ուզում ա։
Ich hab' keine Lust.
Շինարար (23.10.2015)
Ու դրան ավելացնենք, որ զույգի հարաբերության «պաշտոնական» լինելու չափանիշներից մեկն էլ նաև դրա փաբլիք դրսևորումներն են. փողոցում իրար ձեռք բռնելուց սկսած, ֆեյսբուքում ռիլեյշընշիփ ստատուսով վերջացրած: Ինչու՞, օրինակ, Պողոսը կարող է Մարուսին ներկայացնել ու ասել կինս/ընկերուհիս է, իսկ Պետրոսին չի կարող ներկայացնել ընկերս/ամուսինս է:
Արեա ջան, բա ինչի՞ ենք բանական մարդ, ներողություն արտահայտությանս հոմոսապիենս, որ փոխադարձ համաձայնությամբ իրար օմբո անելու ու ինչ-որ մեկին քացու տակ գցելու տարբերությունը չպիտի զգանք: Եթե կուրորեն օրենքին հետևելով լիներ, ամբողջ աշխարհում դիկտատուրա կլիներ, քո ասածը ցանկացած դիկտատուրայի ոգով ա, բայց մարդիկ միշտ էլ շրջանցել են, խախտել են աբսուրդ օրենքները: Հո, ՀՀ ԶՈՒ-ում չենք, հրաման ա՝ պիտի կատարես: Ու հա, պայքարելու մասով, երևի ճիշտ ես էնքանով, եթե համաձայնես օրենքը գաղտնի խախտելը ևս պայքարել համարել: Եթե կուրերեն օրենքին հետևելով լիներ, մարդկությունը առաջընթաց չէր ապրի: Վերադառնալով մեր սիրելի հոմոսեքսուալների թեմային՝ ամբողջ աշխարհում էլ իրանք նախ խախտել են օրենքը, հետո նոր պայքարել, նենց չի եղել, որ եկեք առայժմ սեքսով չզբաղվենք, մի քիչ պայքարենք, օրենքը փոխվի՝ նոր, տենց չի լինում, ապո ջան:
Ապ, եթե ոչ թե կարդանք իրար գրառումներ հակառակ մի բան գտնել, հակառակվելու համար, այլ հասկանանք թե ամեն մեկս ինչ ա ասում, ավելի հեշտ կխոսանք իրար հետ։ Որովհետև էս քո բերած օրինակը մեկն էլ կարա մեկնաբանի, թե հո չենք սպասելու մինչև արգելող օրենք հանեն, հիմիկվանից սրանց հրապարակային վառենք, մինչև օրենքը հանեն։
Չէ, հետևի օրենքին, մի խախտի օրենքը, ու մարդիկ մի տաս անգամ ավելի երջանիկ կլինեն, քան հիմա։
Հիմա էլի տաս հատ օրենք կարաս գտնես, որը կհակասի (իրականում, կամ քո կարծիքով) էս ասածիս, բայց դրանից չի հետևում, որ ես սխալ եմ ասում։
Շատ ճիշտ ես: Դրա համար արդեն քանի գրառում ա շեշտում եմ՝ փոխադարձ համաձայնություն արտահայտությունը: Որևէ մեկին վառելը, քացու տակ գցելը, թալանելը, բռնաբարելը ու լիքը ուրիշ բաներ սովորաբար կատարվում են ոչ փոխադարձ համաձայնությամբ, ու օրենքը նրա համար ա, որ համաձայնությունը չտվողի իրավունքները պաշտպանվեն: Բայց երբ դա արվում ա փոխադարձ համաձայնությամբ, ու՞մ կամ ինչի՞ համար պատժես:
Կարևոր չի, թե ինչն ա ընդունելի իմ կամ քո համար։
Կրկնեմ. Փոխադարձ համաձայնությունը հազար ու մի ձևերով կարելի ա ֆորմալ ստանալ, իրականում բոլորովին էլ փոխադարձ չլինելով։
Կարևոր ա նախադեպ թույլ չտալը, հետևանքները բոլորովին էլ մեր ուզածով չեն լինելու, ու փոխադարձ համաձայնության անվան տակ հազար ու մի, իրականում ոչ փոխադարձ համաձայնությամբ, հանցագործություններ են լինելու։
Չի կարելի, Բյուր ջան։ Անկախ նրանից թե դու ոնց ես մտածում։ Պետության մեջ մենակ քո նման մարդիկ չեն, հազար ու մի տականք կա, որոնց պիտի ստիպել կատարել օրենքի պահանջը, դրա համար պարկեշտ մարդիկ էլ ստիպված պիտի էդ օրենքը պաշտպանեն։ Հենց իրենց հետագա անվտանգության համար։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ