Պոլիգամիան մեկ անձի ամուսնությունն է մեկից ավելի անձանց հետ (ես չեմ ասում, վիքին ա ասում): Բազմակնությունը՝ պոլիգինիա, բազմամուսնությունը՝ պոլիանդրիա: Պոլիգամիան արգելված է շատ երկրներում:
Կա նաև պոլիամորիա կոչվող երևույթը, որը սեռական կողմնորոշման տեսակ է, երբ մի անձը ցանկանում է հարաբերություն ունենալ մեկից ավելի անձանց հետ կամ սիրել մեկից ավելի անձանց, այսինքն՝ մեկի հետ էքսկլյուզիվ հարաբերության մեջ չի լինում:
Լինելով բավական տոլերանտ ու լայն աշխարհայացքի մարդ՝ էս երևույթներն իմ ուղեղի մեջ չեն տեղավորվում: Այսինքն, ես խնդիր չունեմ, որ դիմացինս պոլիգամ է կամ պոլիամոր, բայց ուղեղիս մեջ չի տեղավորվում, որ գրեթե բոլոր մարդիկ են էդ տեսակ: Ինքս ինձ չեմ պատկերացնում պոլիգամ/պոլիամոր հարաբերության մեջ ու չեմ ուզում, որ իմ կողքի մարդն էլ էդպիսին լինի:
Եկեք էստեղ քննարկենք, թե ինչ կարծիքի ենք էդ երևույթների մասին: Ի վերջո, մոնոգամիան նորմա՞ է, թե՞ պաթոլոգիա:
Էջանիշներ