Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Էլիզ, ինձ թվում ա՝ երջանկության մասին ամենասխալ պատկերացումներից մեկն էն ա, որ մարդու կողքին պետք ա ինչ-որ մեկը լինի, որ երջանիկ լինի: Ես կասեի՝ հակառակն ա: Մարդը չի կարող առողջ հարաբերության մեջ մտնել, եթե ինքը երջանիկ չի: Էդ դեպքում հարաբերությունը դառնում ա կախվածություն, զույգից մեկը պարազիտում ա մյուսին կամ երկուսն իրար, ու ի վերջո դա փուլ ա գալիս:

Ինչ խոսք, պոզիտիվ հոգեբանությունը գիտականորեն ցույց ա տվել, որ մարդուն ամենաշատը երջանկացնում են ուրիշ մարդիկ, բայց խոսքը բնավ սիրո մասին չի, այլ ընդհանրապես այլ մարդկանց՝ ընկերների, ընտանիքի, անգամ անծանոթների: Բայց ընդհանուր առմամբ, երջանիկ մարդը ոչ մեկից կախված չի:

Ինչ վերաբերում ա պոլիգամիային, ապա դա մի տեսակ իմ ուղեղում չտեղավորվող բան ա: Չգիտեմ՝ մյուսները ոնց են կարողանում:

Մեֆ, բացարձակապես: Իմ ուզածն ամուր հարաբերություններ են՝ բոլոր դրական ու բացասական կողմերով:
Ես էլ եմ էդ ասում, բայց իմ դիտարկումները ցույց են տալիս, որ մեծ մասը հենց մարդկանց մեջ ա փնտրում: Ու էդ խեղճ մինուճար մարդու մեջ փորձում են ամեն ինչ տեսնել: Այսինքն, եթե մարդ սիրահարվում ա Xին, ինքը ուզում ա, որ էդ իքսը լինի ու ունենա ամեն ինչ: Երբ սկսում են բացահայտվել, որ էդ իքսը ամեն ինչ չի, մարդ փոխարենը այլ բաների թեկուզ մարդկանց մեջ փնտրի էնդորֆինների աղբյուր( օրինակ իքսը սար չի բարձրանում, բայց մարդ էդ շատ ա սիրում, թող գնա արշավախմբի հետ անի իրա ուզածը) սկսում ա հիասթափվել իսքսից ու ժամանակին մեծ ու բուռն սերը կորում ա: Այ օրինակ սենց դեպքերում պոլիգամներին ավելի լավ ա, իրանք էդ սեր կոչվածը հանգիստ ստանում են բոլորից, անգամ էն բաները, որ զույգ ունենալու դեպքում չպիտի փնտրես: Երջանիկ ա էն մարդը, ով զբաղված ա իրան հաճելի բաներով: Երբ պարապ ես լինում, սկսում ես մտածել ի՞նչ ա սերը ու սաղ հարամ ես անում: :Դ :Դ