User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: Սեր-մեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սեր-մեր

    Ակումբում աչքիս նոր ֆորմատ ա ձևավորվում Օրագրի գրառում, որին հետևում են դրանից ծնված թեմաները: Իրականում ուզում էի էս գրառմանն իմ օրագրում պատասխանել, բայց հետո որոշեցի թեմա բացել: Էկեք ստեղ մեծավարի փիլիսոփայենք ղզիկական թեմաներով:
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    ուրեմն
    երևի սիրելը միֆ ա, ավելի շատ կապվածություն ու սովորություն, որ էդ մարդը մեզ պետք ա, ենթագիտակցական սիգնալ, որ մեզ էս մարդու հետ լավ ա: Այլ կերպ ասած մենք սիրում ենք էն մարդուն, որը մեր ենթագիտակցական պահանջմունքները ամենալավն ու ամենաշատն ա իրագործում:
    Օրինակ շատ մարդիկ ենթագիտակցորեն հակված են ցավելու, իրանք չեն նկատում, բայց իրականում հոգեկան ցավը իրենց հաճույք ա պատճառում ու իրանք նորից ու նորից ձգվում են մարդուն, ով վանում ա իրենց կամ անընդհատ ցավեցնում ա:
    (Լինում են չէ՞ դեպքեր մեկը գլուխդ տանում ա իր կողքինից բողոքելով, բայց երբ կանգնեցնում ես ու հարցնում, թե ինչու չի բաժանվում, ինքը ճակատիդ ա նայում )
    Իդեալական (իհարկե հարաբերականորեն) ընտանիքները իմ տեսանկյունից կազմվում են ելնելով նրանից, որ կին-ամուսին իրար պարզապես լավ լրացնում են, փազլի նման, ինքնըստինքյան իրանք իրար կողք հարմարավետ են իրար զգում, իրար մասին հոգ են տանում ու իրար առաջ տանում:
    սերը ամեն տեղ ու բոլորի մոտ ա գերագնահատված
    մեր պատկերացումներում, գրքերում, ֆիլմերում
    ինձ մոտ էլ
    Դա տանում ա նրան, որ էն պուճուր զգացմունքը, որ առաջանում ա քո ու ինչ-որ մեկի մեջ, չի գնահատվում, որովհետև դու միշտ սպասում ես ավելին լինի,որ սերը ավելի մեծ բան ա:
    Փֆֆֆ հավատս չի գալիս, որ ես խոսում եմ սենց բաներից, ախր իմ զգացմունքները երբևէ իմ կանտրոլի տակից դուրս չեն գալիս, ախր ես եմ ընտրում ինչ զգամ, ինչը նկատեմ,ինչը չէ. ինչի վրա կենտրոնանամ ու հիմա դրած քննարկում եմ` կա՞, թե՞ չկա:
    Էս վերջին տարվա ընթացքում ահագին գրականություն եմ կարդացել սիրո ու հարաբերությունների մասին՝ թե՛ գիտական, թե՛ գիտահանրամատչելի, թե՛ մենակ մատչելի: Ու մի բանում եմ համոզվել. էն սերը, որը մեզ մատուցվում ա գրքերում, կինոներում, որ տեսնում ենք որպես զգացմունքների հրդեհ, որ երկու հոգի են, որոնք առանց իրար կյանք չունեն, օրը քսանչորս ժամ իրար հետ են անցկացնում, որի մասին երգեր ու բանաստեղծություններ են գրվում, իրականում էն սերը չի, որը մեզ պետք ա: Մենք կարող ա դա շատ ուզենք, շատ գրավիչ թվա, շատ սիրուն թվա, բայց իրականում դա կործանիչ մի բան ա, ու շատ շուտ հակված ա մաս-մաս լինելու ու վերանալու: Դրա պատճառն էն ա, որ սենց հարաբերություններում մարդկանց ներքին չլուծված խնդիրներն են իրար ձգում, ու մեկը մյուսի խնդիրը վալիդացնելով հաճույք են ստանում: Բայց որոշ ժամանակ անց, քանի որ ոչ մի ջանք չեն թափում հարաբերություն կառուցելու վրա, էդ ամեն ինչը փուլ ա գալիս, սկսում են իրար չհասկանալ ու ի վերջո բաժանվում են:

    Էն, ինչ մեզ իրականում պետք ա, դրա մասին երգեր չեն գրվում, կինոներ չեն նկարահանվում ու անգամ կարող ա կողքից ձանձրալի թվա: Եթե նայենք մեր սիրած երաժիշտներին ու իրանց երգերին, մենք չենք սիրում լսել էն երգերը, որոնք գրվել են իրանց երջանիկ սերերի մասին: Էդ ալբոմները համարվում են ձանձրալի, մոնոտոն: Բայց հենց դա ա իսկական սերը, երբ հարաբերությունների վրա երկու կողմն էլ աշխատում ա, երբ հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա, կառուցվում են դանդաղ, առանց պաժառների, առանց գլուխը, քունն ու ախորժակը կորցնելու: Էն, ինչը մեզ տենց վիճակների մեջ ա դնում, պետք ա մեծ հարցականի տակ առնել ու փորձել հնարավորինս շուտ ազատվել դրանից:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 23.09.2015, 13:12:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.09.2015), enna (23.09.2015), John (23.09.2015), Sambitbaba (23.09.2015), Thom (16.02.2019), Yevuk (24.09.2015), Արշակ (25.09.2015), Արևհատիկ (23.09.2015), Զաքար (26.09.2015), Հայկօ (24.09.2015), Մուշու (24.09.2015), Ուլուանա (23.09.2015)

  3. #2
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,536
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում աչքիս նոր ֆորմատ ա ձևավորվում Օրագրի գրառում, որին հետևում են դրանից ծնված թեմաները: Իրականում ուզում էի էս գրառմանն իմ օրագրում պատասխանել, բայց հետո որոշեցի թեմա բացել: Էկեք ստեղ մեծավարի փիլիսոփայենք ղզիկական թեմաներով:


    Էս վերջին տարվա ընթացքում ահագին գրականություն եմ կարդացել սիրո ու հարաբերությունների մասին՝ թե՛ գիտական, թե՛ գիտահանրամատչելի, թե՛ մենակ մատչելի: Ու մի բանում եմ համոզվել. էն սերը, որը մեզ մատուցվում ա գրքերում, կինոներում, որ տեսնում ենք որպես զգացմունքների հրդեհ, որ երկու հոգի են, որոնք առանց իրար կյանք չունեն, օրը քսանչորս ժամ իրար հետ են անցկացնում, որի մասին երգեր ու բանաստեղծություններ են գրվում, իրականում էն սերը չի, որը մեզ պետք ա: Մենք կարող ա դա շատ ուզենք, շատ գրավիչ թվա, շատ սիրուն թվա, բայց իրականում դա կործանիչ մի բան ա, ու շատ շուտ հակված ա մաս-մաս լինելու ու վերանալու: Դրա պատճառն էն ա, որ սենց հարաբերություններում մարդկանց ներքին չլուծված խնդիրներն են իրար ձգում, ու մեկը մյուսի խնդիրը վալիդացնելով հաճույք են ստանում: Բայց որոշ ժամանակ անց, քանի որ ոչ մի ջանք չեն թափում հարաբերություն կառուցելու վրա, էդ ամեն ինչը փուլ ա գալիս, սկսում են իրար չհասկանալ ու ի վերջո բաժանվում են:

    Էն, ինչ մեզ իրականում պետք ա, դրա մասին երգեր չեն գրվում, կինոներ չեն նկարահանվում ու անգամ կարող ա կողքից ձանձրալի թվա: Եթե նայենք մեր սիրած երաժիշտներին ու իրանց երգերին, մենք չենք սիրում լսել էն երգերը, որոնք գրվել են իրանց երջանիկ սերերի մասին: Էդ ալբոմները համարվում են ձանձրալի, մոնոտոն: Բայց հենց դա ա իսկական սերը, երբ հարաբերությունների վրա երկու կողմն էլ աշխատում ա, երբ հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա, կառուցվում են դանդաղ, առանց պաժառների, առանց գլուխը, քունն ու ախորժակը կորցնելու: Էն, ինչը մեզ տենց վիճակների մեջ ա դնում, պետք ա մեծ հարցականի տակ առնել ու փորձել հնարավորինս շուտ ազատվել դրանից:
    Բյուր, որ ասացիր լիքը քո ասած դրվագներ հիշեցի ու շատ ֆիլմեր կան, որ հենց միասին էլ կործանվում են: Հա, բայց ո՞րն ա պատճառը, որ մենք, գիտակցելով իսկական սիրո ծանրությունը ու ոչ հաճելի բնույթը, անընդհատ ձգտում ենք դրան: Ահ, մի տեսակ վախվխելով եմ էդ թեման քննարկում, որովհետև ինչքան փորձում եմ հասկանալ, էնքան խճճվում եմ:

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, որ ասացիր լիքը քո ասած դրվագներ հիշեցի ու շատ ֆիլմեր կան, որ հենց միասին էլ կործանվում են: Հա, բայց ո՞րն ա պատճառը, որ մենք, գիտակցելով իսկական սիրո ծանրությունը ու ոչ հաճելի բնույթը, անընդհատ ձգտում ենք դրան: Ահ, մի տեսակ վախվխելով եմ էդ թեման քննարկում, որովհետև ինչքան փորձում եմ հասկանալ, էնքան խճճվում եմ:
    Նան, իսկական սեր ասելով ի՞նչ ես հասկանում: Էն առաջի՞ն պարբերությունը, թե՞ երկրորդը: Ինձ համար իսկական սերն էն ա, ինչն ամուր հիմքերի վրա ա, առանց գլխացավանքների, առանց ներվայնության, առանց ախորժակի ու քնի կորստի, էն ա, ինչի վրա կառուցվում ա համատեղ կյանք, ընտանիք ու մնացած բաները: Էդ ձգելու պահը ճիշտն ասած լավ չեմ հասկանում, բայց գրականության մեջ ասվում ա, որ երբ ներքին չլուծված խնդիրներ ունենք, մենք ձգտում ենք դեպի էն մարդկանց, որոնք վալիդացնում են էդ խնդիրները, հաստատում են, որ մենք «ճիշտ» ենք էդ հարցում, ու կախվածություն ենք ձեռք բերում: Օրինակ, եթե ես մտածում եմ, որ անքաղաքավարի մարդ եմ, ձգտում եմ դեպի ինձ անքաղաքավարի համարողը, լավ եմ զգում, որ ինքը հաստատում ա իմ՝ անքաղաքավարի լինելը, բայց որոշ ժամանակ անց դա պայթում ա: Չգիտեմ, ես էս հոգեբանական գրականությանը շատ լուրջ չեմ վերաբերվում: Բայց ամեն դեպքում ինչ-որ օրինաչափություն նկատել եմ, որ էն գժական սերերն ավելի հակված են տապալվելու, ավելի հակված են իրենց մեջ հուզական բռնության տարր պարունակելու, քան նրանք, որոնք զարգանում են դանդաղ ու առանց արկածների:

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.09.2015), enna (23.09.2015), Աթեիստ (24.09.2015), Արշակ (25.09.2015), Արևհատիկ (23.09.2015)

  6. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նան, իսկական սեր ասելով ի՞նչ ես հասկանում: Էն առաջի՞ն պարբերությունը, թե՞ երկրորդը: Ինձ համար իսկական սերն էն ա, ինչն ամուր հիմքերի վրա ա, առանց գլխացավանքների, առանց ներվայնության, առանց ախորժակի ու քնի կորստի, էն ա, ինչի վրա կառուցվում ա համատեղ կյանք, ընտանիք ու մնացած բաները: Էդ ձգելու պահը ճիշտն ասած լավ չեմ հասկանում, բայց գրականության մեջ ասվում ա, որ երբ ներքին չլուծված խնդիրներ ունենք, մենք ձգտում ենք դեպի էն մարդկանց, որոնք վալիդացնում են էդ խնդիրները, հաստատում են, որ մենք «ճիշտ» ենք էդ հարցում, ու կախվածություն ենք ձեռք բերում: Օրինակ, եթե ես մտածում եմ, որ անքաղաքավարի մարդ եմ, ձգտում եմ դեպի ինձ անքաղաքավարի համարողը, լավ եմ զգում, որ ինքը հաստատում ա իմ՝ անքաղաքավարի լինելը, բայց որոշ ժամանակ անց դա պայթում ա: Չգիտեմ, ես էս հոգեբանական գրականությանը շատ լուրջ չեմ վերաբերվում: Բայց ամեն դեպքում ինչ-որ օրինաչափություն նկատել եմ, որ էն գժական սերերն ավելի հակված են տապալվելու, ավելի հակված են իրենց մեջ հուզական բռնության տարր պարունակելու, քան նրանք, որոնք զարգանում են դանդաղ ու առանց արկածների:
    Ամուր հիմքերի վրա լինելը, բնականաբար, անհրաժեշտություն ա, բայց լրիվ առանց գլխացավանքների, առանց ներվայնության, առանց ախորժակի ու քնի կորստի էլ դժվար թե որևէ հարաբերություն գոյություն ունենա։ Ուրիշ բան, եթե դրանք զգալի տեղ են գրավում, էն աստիճանի, որ մարդու էներգիայի մեծ մասը ծախսվում ա նման բաների վրա։

    Էն պահը մի քիչ լավ չեմ հասկանում, որ ասում ես՝ երբ ներքին խնդիրներ ունենք, ձգտում ենք դեպի էն մարդկանց, որոնք վալիդացնում են մեր խնդիրները։ Թեկուզ բերածդ օրինակը. չեմ հասկանում, ինչի՞ պիտի անքաղաքավարի մարդուն գրավի էն մարդու հետ հարաբերությունը, ով հաստատում ա իր անքաղաքավարի լինելը։ Իմ հասկանալով՝ էդ մազոխիզմի վերին աստիճան ա, ու հուսով եմ, որ նման մարդիկ շատ չեն։ Իմ պատկերացմամբ, ցանկացած քիչ թե շատ նորմալ մարդ ձգտում ա էնպիսի մարդու հետ հարաբերության, ով հակառակը՝ ավելի շատ նկատում ու վեր ա հանում իր դրական գծերը, ոչ թե հաստատում բացասականները։ Կամ էլ սխալ եմ հասկացել ասածդ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.12.2015), Զաքար (26.09.2015)

  8. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամուր հիմքերի վրա լինելը, բնականաբար, անհրաժեշտություն ա, բայց լրիվ առանց գլխացավանքների, առանց ներվայնության, առանց ախորժակի ու քնի կորստի էլ դժվար թե որևէ հարաբերություն գոյություն ունենա։ Ուրիշ բան, եթե դրանք զգալի տեղ են գրավում, էն աստիճանի, որ մարդու էներգիայի մեծ մասը ծախսվում ա նման բաների վրա։

    Էն պահը մի քիչ լավ չեմ հասկանում, որ ասում ես՝ երբ ներքին խնդիրներ ունենք, ձգտում ենք դեպի էն մարդկանց, որոնք վալիդացնում են մեր խնդիրները։ Թեկուզ բերածդ օրինակը. չեմ հասկանում, ինչի՞ պիտի անքաղաքավարի մարդուն գրավի էն մարդու հետ հարաբերությունը, ով հաստատում ա իր անքաղաքավարի լինելը։ Իմ հասկանալով՝ էդ մազոխիզմի վերին աստիճան ա, ու հուսով եմ, որ նման մարդիկ շատ չեն։ Իմ պատկերացմամբ, ցանկացած քիչ թե շատ նորմալ մարդ ձգտում ա էնպիսի մարդու հետ հարաբերության, ով հակառակը՝ ավելի շատ նկատում ու վեր ա հանում իր դրական գծերը, ոչ թե հաստատում բացասականները։ Կամ էլ սխալ եմ հասկացել ասածդ...
    Բնական ա՝ առանց դժվարության հարաբերություն չի լինում, բայց էն դրամատիկ բաների մասին եմ ասում, որոնք տեսնում ենք կինոյում, երգերում ու գրականության մեջ, ոչ թե «անհետաքրքիր» ու «սովորական» դժվարությունների, որոնք հաղթահարվում են:

    Ինչ վերաբերում ա ներքին խնդիրների պահին, ապա իրոք կա տենց բան: Դա անգիտակցաբար ենք անում: Իրականում ստեղ դրական-բացասական հատկանիշի հարցը չի, քանի որ իմ կարճ կյանքի ընթացքում համոզվել եմ, որ բացասական ու դրական հատկանիշներ չկան: Կան հատկանիշներ, որոնց չափավոր դրսևորումը դրական ա, ծայրահեղը՝ բացասական: Բայց շատ դեպքերում մենք մեր էդ դրական հատկանիշներն ընկալում ենք որպես բացասական, ձգտում ենք դեպի էնպիսի մարդիկ, որոնք նույնպես դա բացասական են համարում, ու սկզբում մեզ լավ ա տենց մարդկանց հետ, որովհետև իրանք մեզ «հասկանում են»: Դա մազոխիզմ չի, որովհետև չենք հասկանում՝ ինչ ենք անում:

    Շատ են ասում՝ մինչև ինքդ քեզ չսիրես, չես կարող սեր գտնել: Ու այ սա էդ դեպքերից ա: Երբ դու քեզ ատում ես էս կամ էն հատկանիշի համար, դժվար ա նորմալ մարդուց պահանջելը, որ քեզ սիրի, դրա համար ձգվում ես դեպի մեկը, որը նույնպես ատում ա քո էս կամ էն հատկանիշը: Սա ոչ միայն գրականության մեջ եմ տեսել, այլև նկատել եմ թե՛ իմ, թե՛ շրջապատիս վարքագծում:

    Հետո էդ պաժառ հարաբերություններում մի բան էլ կա. էդ անդուր վիճակներն էնքան ահավոր են լինում, որ երբ մի քիչ լավ են լինում իրար հետ, էդ մի քիչ լավը որպես գժական լավ ա հասկացվում: Ո՞նց ա որ ձեռքերդ սառած են լինում, մտցնում ես սառը ջրի տակ, տաք են թվում: Այ տենց էլ էդ վայրիվերումներով հարաբերություններն են:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Thom (16.02.2019)

  10. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում ա ներքին խնդիրների պահին, ապա իրոք կա տենց բան: Դա անգիտակցաբար ենք անում: Իրականում ստեղ դրական-բացասական հատկանիշի հարցը չի, քանի որ իմ կարճ կյանքի ընթացքում համոզվել եմ, որ բացասական ու դրական հատկանիշներ չկան: Կան հատկանիշներ, որոնց չափավոր դրսևորումը դրական ա, ծայրահեղը՝ բացասական: Բայց շատ դեպքերում մենք մեր էդ դրական հատկանիշներն ընկալում ենք որպես բացասական, ձգտում ենք դեպի էնպիսի մարդիկ, որոնք նույնպես դա բացասական են համարում, ու սկզբում մեզ լավ ա տենց մարդկանց հետ, որովհետև իրանք մեզ «հասկանում են»: Դա մազոխիզմ չի, որովհետև չենք հասկանում՝ ինչ ենք անում:

    Շատ են ասում՝ մինչև ինքդ քեզ չսիրես, չես կարող սեր գտնել: Ու այ սա էդ դեպքերից ա: Երբ դու քեզ ատում ես էս կամ էն հատկանիշի համար, դժվար ա նորմալ մարդուց պահանջելը, որ քեզ սիրի, դրա համար ձգվում ես դեպի մեկը, որը նույնպես ատում ա քո էս կամ էն հատկանիշը: Սա ոչ միայն գրականության մեջ եմ տեսել, այլև նկատել եմ թե՛ իմ, թե՛ շրջապատիս վարքագծում:
    Հա, ինքդ քեզ սիրելու հետ կապված լրիվ համաձայն եմ։ Բայց, մեկ ա, դեպի քո ասած մեկը ձգվելը էլի լավ չեմ պատկերացնում... Ու նենց էլ չի, որ ես միշտ ինքս ինձ սիրել եմ։ Ուղղակի տենց բան չեմ հիշում։ Մտածում եմ՝ կարո՞ղ ա նրանից ա, որ ես միշտ գիտակցել եմ ինքս ինձ չսիրելս ։

    Հետո էդ պաժառ հարաբերություններում մի բան էլ կա. էդ անդուր վիճակներն էնքան ահավոր են լինում, որ երբ մի քիչ լավ են լինում իրար հետ, էդ մի քիչ լավը որպես գժական լավ ա հասկացվում: Ո՞նց ա որ ձեռքերդ սառած են լինում, մտցնում ես սառը ջրի տակ, տաք են թվում: Այ տենց էլ էդ վայրիվերումներով հարաբերություններն են:
    Էդ հա, համաձայն եմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն, ինչ մեզ իրականում պետք ա, դրա մասին երգեր չեն գրվում, կինոներ չեն նկարահանվում ու անգամ կարող ա կողքից ձանձրալի թվա: Եթե նայենք մեր սիրած երաժիշտներին ու իրանց երգերին, մենք չենք սիրում լսել էն երգերը, որոնք գրվել են իրանց երջանիկ սերերի մասին: Էդ ալբոմները համարվում են ձանձրալի, մոնոտոն: Բայց հենց դա ա իսկական սերը, երբ հարաբերությունների վրա երկու կողմն էլ աշխատում ա, երբ հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի վրա, կառուցվում են դանդաղ, առանց պաժառների, առանց գլուխը, քունն ու ախորժակը կորցնելու: Էն, ինչը մեզ տենց վիճակների մեջ ա դնում, պետք ա մեծ հարցականի տակ առնել ու փորձել հնարավորինս շուտ ազատվել դրանից:
    Հա, առողջ ու ներդաշնակ հարաբերությունները կողքից, որպես կանոն, անհետաքրքիր ու ձանձրալի են, քանի որ դրանք սովորաբար էնքան ինքնաբավ են, որ արտաքին՝ ուրիշների համար տեսանելի դրսևորումների կարիք չունեն, որ մարդիկ էլ գնահատեն որպես կրքոտ, հուզիչ կամ հեքիաթային սեր։ Դրանց առողջ ու ներդաշնակ (ինչու՞ չէ, նաև հեքիաթային) լինելը միայն իրենք՝ զույգերը գիտեն։ Էլի «Աներևույթ թագավորություն» հեքիաթը հիշեցի ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.05.2016), Sambitbaba (24.09.2015), Thom (16.02.2019), Արշակ (25.09.2015), Զաքար (26.09.2015)

  13. #8
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,855
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրիկ Ֆրոմի <<Սիրո տեսությունը>> կարդացած մարդ կա՞ ։
    Vitam regit fortuna, non sapientia.

  14. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրիկ Ֆրոմի <<Սիրո տեսությունը>> կարդացած մարդ կա՞ ։
    Ես կարդացել եմ։ «Սիրելու արվեստը» նկատի ունես, չէ՞։ Ճիշտ ա, կային մտքեր, որոնց համաձայն չէի, բայց ընդհանուր առմամբ ահագին հավանել եմ։ Շատ մտքեր էնքան հոգեհարազատ ու ճիշտ էին ինձ համար։ Գաղափարներ կային, որոնց ես ինքնուրույն հանգել էի սեփական փորձիս ու դիտարկումներիս հիման վրա, ու ավելի ուշ, երբ գիրքը կարդում էի, իրա մոտ հանդիպեցի նույն գաղափարները ։

    Ուզում եմ մեջբերել էդ գրքից մի հատված, որում արտահայտված գաղափարը լրիվ համահունչ է իմ պատկերացմանը։ Ժամանակին մի առիթով թարգմանել էի հայերեն.

    Պարտադիր չէ, որ սերը որոշակի մարդու նկատմամբ լինի. այն բնավորության տրամադրվածություն է, կողմնորոշում, որը ցույց է տալիս մարդու վերաբերմունքն աշխարհի նկատմամբ ընդհանրապես, ոչ թե միայն սիրո կոնկրետ «օբյեկտի» նկատմամբ։ Եթե մարդը սիրում է միայն ինչ–որ մի մարդու ու անտարբեր է մնացած բոլոր մերձավորների հանդեպ,, նրա սերը ոչ թե սեր է, այլ փոխշահավետ կախվածություն կամ չափազանցված էգոիզմ։ Մարդկանց մեծամասնությունն, այնուամենայնիվ, համոզված է, որ սերը կախված է օբյեկտից, ոչ թե ունակությունից։ Նրանք նույնիսկ համոզված են, որ դա ապացուցում է իրենց սիրո ուժգնությունը, քանի որ նրանք չեն սիրում ոչ ոքի, բացի իրենց «սիրելի» մարդուց։ Այստեղ նույնպես առկա է այն մոլորությունը, որի մասին նշվեց վերևում։ Քանի որ նրանք չեն հասկանում, որ սերը գործունեություն է, հոգու ուժ, նրանք կարծում են, թե գլխավորը ճիշտ օբյեկտ գտնելն է, իսկ հետո ամեն ինչ ինքնիրեն կլինի։ Այս մոտեցումը կարելի է համեմատել այն մարդու մոտեցման հետ, ով ուզում է նկարել սովորել, բայց փոխանակ սովորի նկարել, պնդում է, որ ինքն ուղղակի պիտի սպասի ճիշտ օբյեկտին, ու երբ գտնի այն, կսկսի հրաշալի նկարել։ Բայց թե ես իսկապես սիրում եմ ինչ–որ մարդու, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը։ Եթե ես ինչ–որ մեկին կարող եմ ասել. «Ես սիրում եմ քեզ», ես պետք է ընդունակ լինեմ ասելու. «Ես սիրում եմ քո մեջ ամեն ինչ», «Ես քո շնորհիվ սիրում եմ ամբողջ աշխարհը, ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»։
    Սա էլ գիրքը կարդալուց առաջ արածս օրագրային գրառումը, որում մոտավորապես նույն գաղափարին եմ անդրադարձել, թեև գրառումն ընդհանուր ալտրուիզմի մասին է.

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալտրուիզմն, ըստ իս, հերոսություն չի, ոչ էլ անձնազոհություն, այլ բնական ցանկություն ու պահանջ է էն մարդու համար, ով սիրում է... ինքն իրեն, կամ ուրիշներին։ Ամբողջ հարցն այն է, որ տարբերություն չկա. իրեն ու ուրիշներին որպես մեկ ամբողջություն տեսնելն է կարևորը, ու դա մեծ մասամբ լինում է ենթագիտակցաբար։ Երբ մարդ սիրում է ինքն իրեն, չի կարող չսիրել ուրիշներին, և հակառակը՝ չի կարող ուրիշներին սիրել, բայց ինքն իրեն չսիրել։ Իսկ եսասիրությունն, իմ ընկալմամբ, իրականում կապ չունի սիրո հետ։ Նույնիսկ հակառակը. դա մարդու՝ ինքն իրենից ու աշխարհից պաշտպանվելու պահանջի դրսևորում է։ Ու էս ամենից ելնելով՝ սիրող մարդը որևէ մեկին լավություն անելիս պարզապես բարիք է գործում՝ առանց հատուկ հասցեատիրոջ, առանց կոնկրետ խորանալու, թե ինչի համար է դա անում. այլ կերպ ասած՝ սիրող մարդու համար չեն տարանջատվում ու չեն բախվում իր ու ուրիշների շահերը. դրանք ակամա ընկալվում են որպես մեկ ամբողջություն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (24.09.2015), Yevuk (25.09.2015)

  16. #10
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,855
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարդացել եմ։ «Սիրելու արվեստը» նկատի ունես, չէ՞։ Ճիշտ ա, կային մտքեր, որոնց համաձայն չէի, բայց ընդհանուր առմամբ ահագին հավանել եմ։ Շատ մտքեր էնքան հոգեհարազատ ու ճիշտ էին ինձ համար։ Գաղափարներ կային, որոնց ես ինքնուրույն հանգել էի սեփական փորձիս ու դիտարկումներիս հիման վրա, ու ավելի ուշ, երբ գիրքը կարդում էի, իրա մոտ հանդիպեցի նույն գաղափարները ։

    Ուզում եմ մեջբերել էդ գրքից մի հատված, որում արտահայտված գաղափարը լրիվ համահունչ է իմ պատկերացմանը։ Ժամանակին մի առիթով թարգմանել էի հայերեն.



    Սա էլ գիրքը կարդալուց առաջ արածս օրագրային գրառումը, որում մոտավորապես նույն գաղափարին եմ անդրադարձել, թեև գրառումն ընդհանուր ալտրուիզմի մասին է.
    Վայ, չէի նկատել, որ սխալ եմ գրել։ Ըհն, իմ համար էլ։ Ես ուրիշների վրա լիքը բաներ նկատելով իմ համար որոշել էի ու գրքում էլ գրեթե մոտ կար։ Իմ կարծիքով էն մարդկանց, ովքեր ուզում են քչի թե շատ հասկանալ սիրո մասին կարան կարդան էս գիրքը։ Իհարկե ինքը որոշակի տարիք ու հասունության մակարդակ ա պահանջում։
    Vitam regit fortuna, non sapientia.

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (24.09.2015)

  18. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր էն զակատներդ ինչ եղան է։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (11.05.2016)

  20. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր էն զակատներդ ինչ եղան է։
    Ալիսից հարցրու
    Մի հատ էլ եմ էդ տիպի պատմվածք գրում, բայց ավելի կոռեկտի մեջ

  21. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալիսից հարցրու
    Մի հատ էլ եմ էդ տիպի պատմվածք գրում, բայց ավելի կոռեկտի մեջ
    Գրի գրի...

  22. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. թեմայից դուրս գրառումները ջնջվել են։ Թեման մի՛ շեղեք ու մի՛ անձնականացրեք։ Շարունակելու դեպքում գրառումների հեղինակները կտուգանվեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. #15
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,475
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց հարց ինչի՞ չի կարա լինի բուռն կրակով սերը ինչպիսին գրքերում, երգերում և ֆիլմերում է ու հետո դառանա այն սերը որը մեզ է պետք : Կարծես իրար հակասող են բայց կարող են իար շարունակել : Ուղղակի կողմերը բացի սիրուց այրվելը պետք ա մտածեն ու ջանք գործադրեն :

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (11.05.2016)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •